Ոմն մեկը, բողոքեց սուֆիստ իմաստունին, որ նրա պատմած պատմությունները՝ որոշ մարդկանց կողմից մեկնաբանվում են մի կերպով, իսկ մյուսների կողմից՝ այլ կերպով:
— Հենց դրանում է այդ պատմությունների արժեքը, — ասաց իմաստունը: — Անկասկած, Դուք նույնիսկ չէիք մտածի այն բաժակի մասին, որից կարելի է միայն կաթ խմել, սակայն չի կարելի ջուր խմել, կամ այն ափսեի մասին, որից կարելի է միս ուտել, բայց չի կարելի մրգեր ճաշակել: Բաժակը և ափսեն՝ սահմանափակ կրիչներ են: Որքա՞ն ծավալուն պետք է լինի
լեզուն, որ ապահովի սնունդով: Հարցը պետք չէ այնպես դնել, թե՝ "Որքա՞ն շատ տարբերակներով եմ ես կարողանում ընկալել այդ, և ինչու՞ ես այն չեմ տեսնում միայն մեկ տարբերակի մեջ": Ավելի ճիշտ հարցն այսպիսին է՝ "Կարո՞ղ է տվյալ մարդը օգուտ քաղել նրանից, ինչ կա այդ պատմությունների մեջ":