Ոմն մեկը, բողոքեց սուֆիստ իմաստունին, որ նրա պատմած պատմությունները՝ որոշ մարդկանց կողմից մեկնաբանվում են մի կերպով, իսկ մյուսների կողմից՝ այլ կերպով:
— Հենց դրանում է այդ պատմությունների արժեքը, — ասաց իմաստունը: — Անկասկած, Դուք նույնիսկ չէիք մտածի այն բաժակի մասին, որից կարելի է միայն կաթ խմել, սակայն չի կարելի ջուր խմել, կամ այն ափսեի մասին, որից կարելի է միս ուտել, բայց չի կարելի մրգեր ճաշակել: Բաժակը և ափսեն՝ սահմանափակ կրիչներ են: Որքա՞ն ծավալուն պետք է լինի լեզուն, որ ապահովի սնունդով:
Հարցը պետք չէ այնպես դնել, թե՝ «Որքա՞ն շատ տարբերակներով եմ ես կարողանում ընկալել այդ, և ինչու՞ ես այն չեմ տեսնում միայն մեկ տարբերակի մեջ»: Ավելի ճիշտ հարցն այսպիսին է՝ «Կարո՞ղ է տվյալ մարդը օգուտ քաղել նրանից, ինչ կա այդ պատմությունների մեջ»:
ՍՈՒՖԻԱԿԱՆ ԱՌԱԿ