ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՈՎ ԱՍԵԼ Է Ա, ՆԱ ԷԼ ՊԱՐՏԱՎՈՐ Է Բ ԱՍԵԼ

Դասի ժամանակ, որն Արևելքում կոչվում է «մակտաբ», մի աշակերտ մեծ հոգս էր պատճառում Ուսուցչին:

«Ասա Ա» (պարսկերեն՝ «ալեֆ»): Տղան միայն բացասաբար տարուբերում էր գլուխը և ամուր սեղմում շրթունքները: Ուսուցիչը համբերատար խնդրում էր նրան՝ «Դու այնքան լավ տղա ես, դե ասա Ա: Ախր քեզանից ինչ է գնում»: Սակայն երեխայի հայացքը ակնհայտորեն դժկամություն էր արտահայտում:

Վերջապես, մի շարք փորձերից հետո, ուսուցչի համբերությունը հատեց:

«Ասա Ա,- գոռաց նա Ա ասա»: Ի պատասխան նա միայն «Մմ-մմ» լսեց:

Այդ ժամանակ ուսուցիչը մարդ ուղարկեց նրա հոր հետևից: Եվ այժմ արդեն երկուսով էին երեխային աղաչում, որ նա Ա ասի:

Վերջապես երեխան զիջեց և ի զարմանս բոլորի, հստակ և հատու ասաց Ա: Ուսուցիչը, ուրախացած իր մանկավարժական հաջողությամբ, բացականչեց՝ «Փառք Ալլահին: Հիասքանչ է: Իսկ հիմա ասա Բ»:

Այդ ժամանակ տղան բողոքեց և ամբողջ ուժով հարվածեց բռունցքներով սեղանին: «Հիմա արդեն վերջ: Ախր ես գիտեի, թե ինչ է ինձ սպասում, եթե ես միայն Ա ասեմ: Այդ ժամանակ, Դուք բոլորդ կուզենաք, որ ես Բ ասեմ, իսկ հետո ես ստիպված պետք է լինեմ անգիր սովորել ողջ այբուբենը, իսկ հետո էլ՝ սովորել կարդալ, գրել, հաշվել: Ախր ես գիտեի, թե ինչու ինձ չի կարելի Ա ասել»:

ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ