Երբ ես փոքրիկ աղջնակ էի, լսել էի մի արտահայտություն՝ "Նոր էջից"... Ինձ շատ հետքրքրեց այն: Ես մայրիկիս հարցրեցի, թե ինչպես այն հասկանամ: Նա թղթի մաքուր էջեր վերցրեց, ներկեր և վրձին... և ասաց՝
- Արի Քո օրինակի վրա պատմեմ: Աղջիկը՝ դա մաքուր էջն է: Տղան՝ նկարիչն է: Սակայն նկարիչներն էլ են տարբեր լինում: Սիրողը կվերցնի այդ էջը և
մի գույն կդնի անտեղ, հետո առանց վրձինը լվանալու կդնի մի ուրիշ գույն: Ներկերը կմիանան իրար հետ և կդառնա մի ինչ որ մոխրագույն գույն: Նա կճմրթի այդ թերթը և դեն կնետի, հետո կվերցնի մի ուրիշը: Եվ այսպես շատ անգամներ:
Սակայն կան իսկական նկարիչներ:
Նրանք առանց շտապելու կվերցնեն մի գույն և կդնեն էջի վրա: Թույլ կտան, որ ներկը չորանա: Վրձինը լվանալուց հետո կդնեն մյուս գույնը: Կստացվի վառ և հյութեղ ծիածան: Դա նրանց դուր կգա: Եվ նա կպահպանի այդ նկարը:
Սակայն կա մի ուրիշ բան նույնպես: Մի նկարիչ մի էժան ալբոմ կգնի մոտակա խանութից: Մյուսը՝ որակյալ կտավ փնտրելու ընթացքում կկարողանա սպասել մեկ շաբաթ, մեկ ամիս և միգուցե նույնիսկ դրա հետևից հասնի աշխարհի ծայրը:
Մի շտապիր էջ դառնալ, եղիր թանկ կտավ: Մի թույլ տուր, որ ճմրթեն Քեզ, ներկեն մոխրագույն ներկով: Եղիր ծիածան՝ սպասիր Քո նկարչին: