ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՔՈ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Մի Մարդ որոշեց իր գլխին մի պարկ հագցնել և այդպես ապրել։ Շրջապատող մարդիկ նրան չէին հասկանում, միայն մատը՝ քունքի մոտ պտտում էին, կարծես ասելով թե խելքը թռցրել է։ Սակայն պարկի շնորհիվ, այդ Մարդը, դա չէր տեսնում։

Նրան հարցնում էին՝ թե ինչու՞ է նա դա արել, ինչու՞մ է դրա իմաստը։ Մարդը պատասխանում էր, որ ի շնորհիվ պարկի, նա դադարել է ուշադրություն դարձնել բոլորի վրա, ով պատահում է նրան իր ճանապարհին։

«Այլևս ես ապրում եմ իմ կյանքով, - ասում էր նա, - և անտարբեր եմ այն ամենին, ինչ կատարվում է շուրջս։ Ես ուղղակի ապրում եմ»։

Դե մարդիկ կրկին ծիծաղեցին այդ տարօրինակ մարդու վրա, իսկ հետո, բոլորովին մոռացան նրա մասին՝ ուզում է պարկը գլխին դուրս գալ, թող դուրս գա, մեզ ինչ։

Եվ ահա մի անգամ, քայլելով ճանապարհով, կույրի պես փայտի օգնությամբ, - պարկը նախկինի պես նրա գլխին էր հագցրած, - Մարդը պատահաբար ընդհարվեց մի կույր ծերունու։ Ընդհարվելով, նրանք երկուսն էլ ընկան գետնին։ Առաջինը, իհարկե, չդիմացավ Մարդը՝

- Ինչ է, չե՞ս տեսնում թե ուր ես գնում, - բացականչեց նա։

- Չեմ տեսնում, - պատասխանեց ծերունին, շփելով մարմնի վնասված մասը։ Ես վաղուց արդեն կույր եմ։ Դու է՞լ ես կույր։ Մի՞թե այնպես է ստացվել, որ երկու կույր, մի ճանապարհի վրա ընդհարվել են։

- Ես կույր չեմ, - պատասխանեց Մարդը։ Ուղղակի գլխիս պարկ է հագցրած։

- Պա՞րկ, - բնականաբար զարմացավ ծերունին։ - Իսկ ինչու՞ ես դու գլխիդ վրա պարկ հագցրել։ Այդ ի՞նչ չտեսնված հիմարություն է՝ ինքդ քեզ տեսողությունից զրկելը, երբ դու այն ունես։ Դա ի՞նչ խելառություն է այդպիսի։

Մարդը անհամբերությամբ հոգոց հանեց։

- Բոլորովին էլ դա խելառություն չի։ Ուղղակի էս այսպես ավելի հեշտ եմ ապրում։ Հասկանու՞մ ես։ Ես ինքս՝ ինձանով եմ։ Ոչ ոք չի սողոսկում իր զզվելի ողջույններով, հարցերով, իր սեփական կարծիքով։ Եվ ես հաստատ գիտեմ, որ իմ ճանապարհին ոչ-ոքի չեմ հանդիպի, ով ինձ կխանգարի ապրել այնպես, ինչպես ուզում եմ։

- Բայց դու ամեն դեպքում ընդհարվեցիր իմ հետ, - քմծիծաղ տվեց ծերունին։

- Դա պատահականություն է, - ֆշշացրեց Մարդը։

- Բայց դե դա ամեն դեպքում տեղի ունեցավ։ Եվ ինչն է ամենահետաքրքիրը, Դու չես կարող շարունակել ճանապարհդ եթե ես քեզ ճանապարհ չզիջեմ։ Իսկ դա նշանակում է, որ դու պատահել ես իմ ճանապարհին և հիմա կախված ես ինձանից։

- Ինչ հիմար բաներ ես ասում, - բարկացավ Մարդը։ - Հիմա կվերցնեմ ու կանցնեմ։ Մի հատ էլ քեզ թվում է պիտի սպասեմ, թե երբ ես դու ինձ ճանապարհ զիջելու։

- Ոչ, չես անցնի, - հանգիստ պատասխանեց ծերունին։ - Ես այս ճանապարհը գիտեմ, որովհետև ողջ կյանքս դրանով անցել եմ, երբ դեռ տեսնում էի։ Եվ ես հաստատ գիտեմ, որ քո կամայական անզգույշ քայլ կարող է քեզ աչքերից զրկել, որովհետև այստեղ ծառի ճյուղերը սուր են և ցցված են ամեն կողմի վրա։ Այնպես որ ավելորդ անգամ մի շարժվիր։ Ցավում եմ, բայց առանց իմ օգնության դու չես կարող։ Իսկ դա նշանակում է, որ ես գնում եմ իմ ճանապարհով և այդ դու ես ինձ հանդիպել իմ ճանապարհին։ Զգու՞մ ես տարբերությունը։ Այնպես որ քո պարկը քեզ չօգնեց – դու միևնույն է ընդհարվեցիր ուրիշ մարդու և դառար նրանից կախված։

- Բայց այդպես չի կարող լինել, - շփոթվեց Մարդը։ - Ի՞նչ անեմ ես հիմա, ախր ես նոր գտել եմ ինձ, իմ ճանապարհը։

- Հիմար ես Դու, - քմծիծաղ տվեց ծերունին։ - Դու ավելի լավ է գլխիցդ պարկը հանի և կդադարես քեզ զրկել այն բանից, ինչը տրված է քեզ հենց կյանքի կողմից։

- Բայց ես նորից կսկսեմ ապրել ոչ իմ կյանքը, - համառում էր Մարդը։

- Իհարկե կսկսես, մինչև այն պահը, որ կհասկանաս, որ դու միշտ գնում ես միայն քո ճանապարհով և նրանք, ովքեր քեզ պատահում են քո ճանապարհին, ոչ մի կապ չունեն այդ ճանապարհի հետ։ Նրանք ուղղակի կողքով են անցնում։ Նրանք ուղղակի հյուրեր են։ Քո իրավունքն է՝ նկատել իրենց, կամ ոչ։ Մինչև հիմա դու ապրում էիր գիտակցումով, որ այդ դու ես հյուր իրենց ճանապարհին։ Ուսումնասիրի քո ճանապարհը և դառի դրա տերը։ Կհասկանաս իմ ողջ ասածը և այլևս պարկի կարիք չես ունենա։

ԱՎԱ ԱՐԴՈ