Հարց՝
Բարև ձեզ: Ես X-ն եմ: Ապրում եմ Y քաղաքում: Այսօր ես վերջնականորեն համոզվեցի, որ չեմ կարող ապրել սրտիս վրա այսքան ծանր բեռ ունենալով և որոշեցի օգտվել օնլայն-հոգեբանի ծառայություններից:
Ես 20 տարեկան եմ: Ապրում և սովորում եմ Y-ում մենակ՝ ծնողներս Z-ում են (ես ինքս ծնվել եմ այնտեղ):
Հիմա ես ազատ եմ, ոչ ոքի հետ հարաբերություններ չունեմ, երեխաներ նույնպես:
Չնայած, որ ես 20 տարեկան եմ, բայց բոլորը ինձ ավելի քիչ են տալիս – և՛ արտաքուստ, և՛ բնավորությամբ: 17 տարեկան, ոչ ավելի: Այդպես էլ կա՝ ես հոգով դեռ երեխա եմ: Հենց դրանից էլ երևի այդքան խնդիրներ և անհասկանալի իրավիճակներ կան մեջս: Ես շատ կասկածամիտ և էմոցիոնալ եմ: Մարդկանց ներկայությամբ՝ միշտ կենսուրախ եմ, իսկ երբ մենակ եմ մնում՝ հաճախ ընկնում եմ դեպրեսսիայի նման մի բանի մեջ: Եվ դա այն բանի պատճառով, որ ես ինձ շատ եմ մեղադրում անցյալի արարքների համար:
Արտաքինից ես շատ գրավիչ եմ, բազում երկրպագուներ ունեմ, բայց առաջին հայացքից, տղամարդիք հաճախ ինձ ընկալում են որպես սեռական ձգտման օբյեկտ: Քանի որ ես կույս եմ, ինձ շատ լարում է այդ մարմնական ուշադրությունը, որովհետև ես ավելի լուրջ հարաբերություններ եմ փնտրում և տղամարդու, ում վրա կարող եմ հենվել ամբողջ կյանքիս ընթացքում:
Ընդհանուր առմամբ, մարդկանց հետ դժվարությամբ եմ մերվում: Եթե մարդը ինձ առաջին հայացքից դուր է գալիս՝ ես կանխակալ կարծիք եմ կազմում նրա մասին և ցույց եմ տալիս ինձ, որպես լիարժեք բաց և շփվող մարդ: Եթե հակառակը՝ ես ինչ-որ բան զգուշացնում կամ դուր չի գալիս այդ մարդու բնավորության մեջ՝ ես փակվում եմ և նրա հետ շփում փնտրելու ոչ մի փորձ չեմ անում: Այդ պատճառով էլ, իմ մոտ ընկերները իմ մասին արտահայտվում են, որպես շատ ուրախ, բարի, անկեղծ և շփվող անձնավորության: Այն մարդիք, ում հետ ինչ ինչ պատճառներով իմ շփումը չի ստացվել, իմ մեջ պայ-աղջիկ են տեսնում:
Ես ինձ սիրում եմ, շատ գնահատում եմ, գիտեմ, որ այսպիսի երկրորդը չկա: Բայց չեմ կարող ներել ինձ այն փաստը, որ դեռ Մուրմանսկում, հանդիպելով մի երիտասարդի հետ մոտ 4 տարի, փորձել եմ կախարդել նրան, գնացել եմ գուշակների մոտ և զբաղվել եմ նմանատիպ մոգություններով: Չգիտեմ, թե այն ժամանակ ինչ էր ինձ հետ կատարվում: Երևի անցումային տարիք էր, որից էլ անվստահության անտանելի նոպաներ էի ունենում: Վախենում էի, որ այդ երիտասարդը ինձ չի սիրի: Իսկ իմ ինքնասիրությունը դրան չէր դիմանա: Փաստացի ստացվեց, որ իմ մեջ երկու մարդ է ապրում՝ իրեն սիրող և վախեցող, և իրեն չսիրող: Ամեն վեճի ժամանակ ես ինչ-որ կախարդական աղոթքներ էի կարդում՝ դա իրականում ազդում է... ես իրականում հավատում էի, որ դա աշխատում է: Հենց որ ես վերջացնում էի այդ կախարդական աղոթքը կարդալը՝ հեռախոսազանգ էր հնչում և սիրածս երիտասարդը ինձնից ներողություն էր խնդրում այն բանի համար, ինչում նա մեղավոր չէր: Այսպես շարունակվում էր մեր հարաբերությունների ողջ ընթացքում: Ես հայհոյում էի ինձ, բայց դա կրկնվում էր նորից ու նորից: Ընդ որում, մեր հարաբերությունները չէր կարելի կայուն անվանել: Մենք հաշտվում էինք 1-2 օրով, հետո նորից վիճում էինք և բաժանվում մի ամբողջ շաբաթով... այսպես ամեն անգամ... հաշտեցնում էին կախարդությունները: Միայն հիմա եմ ես հասկանում, թե ինչ հիմար էի: Ես փչացրեցի և իմ, և նրա կյանքը: Երբ իմ ավարտական հանդեսին ես որոշեցի նրանից բաժանվել, որպեսզի այլևս իրար չտանջենք... ՆԱ (Սաշան) եկավ այն ռեստորանը, որտեղ նշում էինք դպրոցը ավարտելը, վարողից վերցրեց խոսափողը և բոլորի ներկայությամբ ինձ սեր խոստովանեց և խնդրեց ներել իրեն: ԲՈԼՈՐԻ ՆԵՐԿԱՅՈւԹՅԱՄԲ: Բոլորը ոգևորված էին: Միայն ես առանձնապես ուրախ չէի... որովհետև գիտեի, որ միասին մենք, ամեն դեպքում, երկար լինել չենք կարող: Մեր միջև ինչ-որ անհասկանալի բան կար: Երկուսիս համար էլ առաջին սերն էր՝ հասկանալի է: Լաց, վիճաբանություններ, գիշերային հեռախոսային խոսակցություններ... նա գիշերում էր մեր բակում, վաղ առավոտյան իմ փոստի մեջ բացիկներ էր գցում... Էհ... այսպիսի հազար ու մի բան: Բայց այս հիշողություններից առաջացած էյֆորիան, փոխակերպվում է ապատիայով և ինքս իմ վրա բարկությամբ, երբ ես մտածում եմ, որ այդ ամենը կարող էր իմ մոգության արդյունքը լինել:
Մենք այդպես էլ չհաշտվեցինք: Միայն այն ժամանակ, երբ ես պետք է Պիտեր գնայի սովորելու, Սաշան ինձ հյուր հրավիրեց... մենք նրա հետ երկար, երկար շփվեցինք (իրականում, հոգեկան ոլորտում, մենք ուրիշ, ավելի մոտ մարդ չունեինք՝ իրարից բացի)... որոշեցինք, որ Սաշան անպայման կգա Պիտեր՝ ինձ մոտ, և մենք այնտեղ մասին կապրենք, և այնտեղ էլ տեղի կունենա ՄԵՐ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄԸ:
Հիմա դա կարող է ծիծաղելի և անհավատալի թվալ, բայց այն ժամանակ մենք երկուսս էլ դա շատ էինք ուզում և երազում էինք լինել միմյանց համար առաջինը ԱՅՆՏԵՂ (իմ հոգատար ծնողներից հեռու):
Ես մեկնեցի... երկար ժամանակ մեղադրելով ինձ իմ մոգական գործողությունների մեջ, որոշեցի փոխել իմ հեռախոսի քարտը և ընդմիշտ չքվել Սաշայի կյանքից: Միայն թե նա միշտ գտնում էր իմ համարները... Հուզված խնդրում էր ներել իրեն... Ես ինձ համար վերջակետ էի դրել: Բայց զգում էի, որ սիրում եմ իրեն... Շատ եմ սիրում:
Կարողացա մոռանալ ամեն ինչ... Կարծես թե ներեցի ինձ... Մտքերով բաց թողեցի Սաշային... Այդ պահին ինչ-որ մեկից իմացա, որ Սաշան ապրում է Մոսկվայում... Նրա մոտ ամեն ինչ լավ է... Ես ուրախ էի և նրա նկատմամբ հանգիստ՝ ամբողջ ցավս այրվել վերջացել էր:
Ինձ մոտ նոր հարաբերություններ սկսեցին: Ես փորձում էի կառուցել դրանք, չկրկնելով նախկին սխալներս: Մաքսիմալ բացվեցի ընկերոջս հետ և նույն բանը պահանջում էի նրանից: Այս իրադարձություններին զուգընթաց, Սաշան, պերիոդիկ (մոտ ամսական 2 անգամ) զանգում էր ինձ... Ինչ-որ տեղերից իմանում էր իմ հեռախոսի համարները: Ես նրե հետ խոսում էի բացարձակ հանգիստ՝ ինչպես ընկերոջ հետ... Տարօրինակ է, բայց նույնիսկ ոչ մի զգացողություն չկար: Զգում էի, որ նա ուժեղ զգացմունք ունի, բայց ջանում է թաքցնել: Ինձ համար մեկ էր: Ես գլխովին մտել էի նոր հարաբերություններիս մեջ: Սակայն զգում էի, որ այս երիտասարդի նկատմամբ իմ ունեցած զգացմունքները չի էլ կարելի համեմատել Սաշայի նկատմամբ իմ ունեցած զգացմունքների հետ: Բայց Սաշայի հետ կապված ամեն ինչը, ինձ համար վաղուց մոռացված և հեռու բաներ էին:
Մի անգամ նա ինձ հաղորդագրություն գրեց, որ շատ է ուզում ինձ հետ լինել և նույնիսկ պատրաստ է տեղափոխվել Պիտեր ու բնակարան վարձել այնտեղ, որտեղ ես ուզում եմ: Ես որոշեցի անկեղծ լինել և խոստովանեցի, որ մեր հանդիպումների 4 տարվա ընթացքում կախարդել եմ նրան և ասեցի, որ նա կարող է մոռանալ այդ հարաբերությունների մասին... Որովհետև դրանք սարքած էին: Նա զարմացավ, բայց ամեն դեպքում պնդում էր իրենը... Մինչև ես նրան չուղարկեցի 3 տառի վրա:
Եվ ահա, կես տարի անց, իմ ծննդյան օրը, ինձ զանգահարում է Սաշան... Շնորհավորում է իմ 20-ամյակը... Ասում է, որ Պիտերում է և շատ է ուզում ինձ տեսնել: Հանդիպում ենք... Նա, ինչպես հին ժամանակներում, գրկում է ինձ՝ աչքերի մեջ մանկական ուրախություն է... «Ես կարոտում էի քեզ, Առնետիկս»... Ես դա ընկալեցի բավական նեյտրալ... Սառը... Սառը...
Սկաեցին նրանից ամեն օր հաղորդագրություններ գալ... Հա, այդ ժամանակահատվածում ես արդեն հրաժեշտ էի տվել նոր ընկերոջս: Ինքս: Հասկացա, որ իմը չէ:
Սաշայի հաղորդագրություններին ես չէի պատասխանում: Բայց պատասխանում էի նրա ընկերոջը, ում մոտ նա հանգրվանել էր՝ Պիտերում: Մի նոր խանդ սկսեց՝ նրանք վիճեցին և իմ պատճառով, մի շաբաթ իրար հետ չէին խոսում: Ընկերն ասում էր, որ շատ լավ հասկանում է Սաշային՝ առաջին զգացմունքները երբեք հնարավոր չէ լռեցնել: Ես բոլորին պնդում էի, որ իմ և Սաշայի միջև ոչինչ լինել չի կարող:
Մի օր ես հյուր եկա Սաշային և իր ընկերոջը: Մենք Սաշայի հետ սենյակում մենակ մնացինք և սկսեցինք խոսել կյանքից: Դա այնքան տարօրինակ էր: Նախկինում մենք նույնիսկ մեկ բառ չէինք կարողանում նորմալ փոխանակել՝ սկսում էին սկանդալները, լաց և այլն: Իսկ հիմա... քաղցր զրուցում էինք... ընկերներ ենք:
Նա հարցրեց թե կույս եմ ես, թե ոչ: Ես չէի շտապում նրան պատասխանել: Ինչու՞ նա իմանա: Բայց նա ամբողջ երկու ժամ տանջում էր ինձ... ընթացքում բարկանալով և կատաղելով ավելի ու ավելի և վերջում գոռալով՝. «Ես ուզում եմ իմնալ, թե ինչով է նա ինձանից լավը»: Ես շոկի մեջ էի... և քաղցր ժպիտում էի: Ես խոստովանեցի, որ անմեղ եմ: Ինչպես ես զարմացա, երբ նա ցատկեց սենյակում և ասաց՝ «Այո: Դու իմ աղջիկն ես... սիրած աղջիկը»: Ես զարմացած էի՝ այդ ամենը այնքան տարօրինակ էր: Ես նրա հետ ինձ զգում էի, ինչպես լավ ընկերոջ հետ: Ես նրան հարցրեցի իր սեռական կյանքի մասին: «Դե իհարկե ես արդեն կույս չեմ՝ արդեն 22 տարեկան եմ»: Եվ պատմեց, որ երբ ապրում էր Մոսկվայում, հանդիպում էր մի ինչ-որ հարուստ մարդու աղջկա հետ, ում հետ էլ ունեցել է իր առաջին սեռական փորձը: Բայց այդ հարաբերությունները նա չի համարում լուրջ, քանի որ իր սրտում միշտ ես եմ եղել:
Այստեղ ես ինչ-որ բան զգացի... ինչ-որ ջերմություն... Ինչ-որ հարազատ բան... Նորից զգացմունքնե՞ր: Ոչ, միայն ոչ դա... բայց հիշու եմ, որ ցավոտ էր լսելը, որ առաջին անգամ նրա մոտ եղել է ուրիշը: Իսկ մենք երազում էինք...
Մենք համբուրվեցինք... Էհ... Հիշում եմ, ինձ թվում էր, որ ես թռչում եմ... Այդպես ինձ դեռևս ոչ-ոք չէր համբուրել: Ես մնացի քիշերելու: Քնեցինք միասին: Ամբողջ գիշեր գրկախառնվում և համբուրվում էինք: Սաշան ավելին էր ուզում, բայց ինձ չէր ստիպում: Ես նրան ասացի, որ ուզում եմ, որ առաջին անգամը յուրահատուկ լինի այլ ոչ թե բնակարանում և փչովի դոշակի վրա: Նա զարմացավ՝. «Ինչ հիմարություն, ինչ տարբերություն, թե որտեղ»: «Իհարկե Սաշա: Քո մոտ առաջին անգամը չէ, այդ պատճառով էլ տարբերություն չկա»: «Դու այդպես էլ պետք է ինձ տեռռորի՞ ենթարկես այս առիթով: Ես քեզ ասել եմ, որ այս ամբողջ ժամանակ քո մասին եմ մտածել: Սատանան տանի, ես արդեն Պիտերում եմ՝ դա քեզ որևե բան ասում է՞: Ես ոչ-ոքի դեռ այդպես չեմ դիպչել, ինչպես քեզ: Երբ ես քեզ կպչում եմ, իմ մարմինը դող է ընկնում»: Եվ մենք սկսեցինք կրքոտ համբուրվել և շոյել իրար:
Առավոտյան մենք արթնացանք բավարարված: Սաշան խոստովանեց, որ որոշել է վերջնականորեն հիմնավորվել Պիտերում և արդեն տեղավորվել է աշխատանքի: Գնաց աշխատանքի: Ավելի ուշ ես գնացի դասի... փոխեցի սիմ քարտս և չհայտնեցի դրա մասին Սաշային: Չգիտեմ թե ինչու: Այդպես էի ուզում: «Վկոնտակտե» կայքի միջոցով նա նորից գտավ իմ հեռախոսի համարը, զանգեց, նեղացած էր, որ իր հետ այդպես եմ վարվել:
Հետո մենք նորից հանդիպեցինք, նորից գիշերեցինք միասին: Առավոտյան, չհասկացա թե ինչու, ինչ-որ օտարացած էինք: Հետո ինձ հաղորդագրություն եկավ, որ մյուս սիմ քարտերիս վրա ունեցած պարտքերիս պատճառով, իմ նոր սիմ քարտը մեկ ժամվա ընթացքում կարգելափակվի: Ես ոչ մի լումա չունեի գրպանումս, սառնարանումս ոչ մի կտոր հաց չկար և պետք էր ինչ-որ կերպ կապվել ծնողներիս հետ: Բայց սիմ քարտս կբլոկավորեն: Ես սկսեցի լաց լինել: Սաշան նայեց ինձ, նայեց... և գնաց ուրիշ սենյակ: Ինձ դա այնպես նեղացրեց: Սիրած աղջիկը նստած լաց է լինում, գրպանում կոպեկ չունի, իսկ նրա համար մեկ է: Ես իսթերիկայի մեջ սկսեցի հագնվել, սպասում եմ թե երբ դուրս կգա դուռը բաց անի: Սաշան դուրս եկավ զարմացած, որ ես բաջկոնով եմ: Ես լաց եմ լինում: Նա նայում է ինձ և ժպտում: «Էդ այդպես ես ինձ սրում, հա՞»,- արցունքներիս միջից ասում եմ ես: Սաշան հանգիստ ինձ է մեկնում բնակարանի բանալիները՝. «Դասերիցդ հետո արի այստեղ»: Ես իսթերիկա արեցի և փախա այնտեղից...
Բնականորեն ես այլևս չվերադարձա այնտեղ: Հետո մեր բոլոր ընդհանուր ծանոթներին խաբեցի, թե ինձ մի տղա է հավանում, ես էլ դեմ չեմ:
.............................
Սաշան լռում էր:
Մեկ շաբաթ առաջ, Սաշայի ընկերը իր ծննդյան տոնին հրավիրեց շոքեբաղնիք: Ես բնականաբար գիտեի, որ այնտեղ լինելու է Սաշան: Բայց ես չգիտեի, որ Սաշան ինքը չգիտի, որ ես էլ եմ հրավիրված: Իսկ երբ միջոցառումից 2 ժամ առաջ նա իմացել է այդ մասին, գոռգոռացել է ընկերոջ վրա, այն պատճառով, որ հրավիրել է ինձ իմանալով թե ինչքան է նա ինձ ատում, հարբել և պառկել քնելու: Շոգեբաղնիք այդպես էլ չեկավ:
Ես հաղորդագրությունով շնորհավորեցի նրա փետրվարի 23-ը: Ավելի ուշ, նա զանգահարեց ինձ, շնորհակալություն հայտնեց և նորից սիրո մասին բազմաթիվ խոսքեր ասեց:
Մենք հանդիպեցինք... Եկանք նրա բնակարան... Կերանք նրա պատրաստած ապուրը... Հետո գնացինք սենյակ խոսելու մեր տարօրինակ հարաբերությունների մասին: Ես ինձ բացարձակ հանգիստ, անհորդոր և նույնիսկ գոռոզ էի պահում (Ես գիտեի, որ իմ այդպիսի պահվածքը Սաշային իր տեղն է դնում):
Սաշան՝ «Ինչի՞ց սկսենք»:
Ես՝ «Չգիտեմ»։
Սաշան՝ «Իսկ ինչու՞ այդ տոնով»։
Եվ սկսեց վեճը...
Վերջապես Սաշան ասեց որոշիչ ֆրազը՝
«Ես ինձ համար հասկացա, որ հիասթափվել եմ քո մեջ, այլևս քեզ չեմ սիրում... Ինձ մի ուրիշ ձևի աղջիկ է պետք: Ես չեմ ուզում, որ նա անպաշտպան լինի և ինձանից պահանջի, որ լուծեմ իր պրոբլեմները: Ուզում եմ, որ նա լինի ինքնաբավարարված և անկախ: Այ այսպիսի այղջկան ես կսիրեմ միշտ: Առաջարկում եմ մնանք ընկերներ»։
Ես շոկի մեջ ընկա... պապանձվեցի...
Բայց իմ դեմքի անտարբեր արտահայտությունը ինձ օգնեց՝.
— Դե ինչ, Դու ինքդ որոշեցիր: Միայն թե ես երկու բան եմ ուզում ասել քեզ: Առաջինը՝ մենք ընկերներ չենք մնա ոչ մի դեպքում: Երկրորդը՝ Դու երկերեսանի մարդ ես՝ գիշերը խոսել սիրո մասին և աղաչել հանդիպել, իսկ ցերեկը ասել, որ այլևս չես սիրում և ուրիշ տիպի աղջիկ է քեզ անհրաժեշտ... նենգ է և հիմար:
— Այո, ես այդպիսի մարդ եմ: Ես հասկացա, որ լուրջ հարաբերություններ ունենալու համար պատրաստ չեմ: Քեզ հետ շատ հաճելի է հեռախոսով շփվել, բայց դրանից ավելին ես չեմ ուզում:
— Հաջողություն:
— Դու համոզվա՞ծ ես, որ ընկերներ չենք մնալու: Նույնիսկ իրար չենք զանգելու, հաղորդագրություն չենք գրելու, կամ շնորհավորելու իրար որևե առիթով:
- Այո...
Երկար լռություն...
Իմ ճնշումը բարձրացավ և ես նստեցի բազմոցին:
— Քեզ ի՞նչ եղավ, Քրիս,- մտահոգ մոտեցավ ինձ Սաշան և նստեց ոտքերիս մոտ, ձեռքերով հենվելով ծնկներիս:
— Ոչինչ,- ասեցի ես, վեր կացա և սկսեցի հագնել բաջկոնս:
— Ինչու՞ Դու չես կարողանում ասել, թե ինչ է կատարվում քեզ հետ: Դու ինձ վրա նեղացե՞լ ես:
Երևի պետք է յուրահատուկ հիմար լինել, որպեսզի նման հարց տալ: Ամենատարբեր ձևերով ինձ վիրավորեց, տրորեց և հավասարեցրեց հողին... Եվ ի՞նչ է ակնկալում հիմա ինձանից լսել:
«Ինչու՞ ես Դու քեզ այդպես պահում». - ասաց նա։
Ես լուռ գնացի կոշիկներս հագնելու: Հետո նայեցի դեպի սենյակ՝ Սաշան ամբողջովին կարմիր նստած էր բազմոցին և նյարդայնացած թերթում էր մի ինչ-որ հին նոթատետրի էջեր: Ես ցածր հրաժեշտ տվեցի և հեռացա...
Երկար լաց էի լինում... Մինչև մետրո ընկած ամբողջ ճանապարհը: Չէի հասկանում, թե ինչ կատարվեց: Մի՞թե նրա մոտ իրականում կարող էր այդպես կտրուկ փոխվել իմ նկատմամբ ունեցած վերաբերմունքը: Թե այն, ինչ եղել էր առաջ՝ կախարդության մնացորդային հետևանքներին էին, իսկ այն, ինչ հիմա է՝ դաժան իրականություն:
Ոչինչ չեմ կարողանում հասկանալ... Ցավոտ է... Վիրաբորական է... Չգիտեմ, թե ինչ կատարվեց...
Պատասխան՝
Հարգելի X
Ես լիարժեք համաձայն եմ Ձեզ հետ՝ ծանրությունով ապրել, չի կարելի: Ուրախ եմ, որ որոշել եք օգտվել իմ ծառայություններից:
Ձեր նամակը ինձ առանձնահատուկ հետաքրքրեց: Առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել նամակին գեղեցիկ գեղարվեստական ձև տալու համար: Ես այն մեծ հետաքրքրությամբ կարդացի: Երկրորդը՝ շատ լավ է, որ Դուք Ձեզ մոտենում եք քննադատաբար:
Ինչպես ճիշտ Դուք նկատել էիք Ձեր նամակի սկզբում, Մարդկանց հետ ունեցած Ձեր հարաբերություններում, Դուք Ձեզ պահում եք երեխայի պես: Մի կողմից շարժվում եք ցանկություններով, իսկ մյուս կողմից՝ աշխատում է խնդիրը վերջնականորեն լուծելու վախը: Մեծերի հետ խաղալով մանկական խաղեր՝ Դուք կպարտվեք:
Սկսենք մոգության Ձեր խաղերից: Ամենաաշխատող բանը, որը Դուք արել եք, հաշվի առնելով մոգության կանոնները՝ Դա Ձեր անսահման ցանկությունն է: «Անհնար բան չկա՝ ուղղակի պետք է շատ ուզել» - հենց սա էլ մոգության գլխավոր օրենքներից մեկն է: Ձեր անսահման ցանկությունը ստիպել է Ձեզ փոխվել այնքան, որ երիտասարդը ուժեղ սիրահարվել է Ձեզ: Բայց այստեղ ամեն ինչը դառավ Ձեր համար անհետաքրքիր (որսորդի վարքագիծ՝ որսորդը հաճույք է ստանում որսալուց, իսկ որսից հետո, որսած գազանը դառնում է անհետաքրքիր): Ձեր խաղացած խաղը, դասական ձևով նկարագրված է Էրիկ Բերնի աշխատության մեջ և կոչվում է «Դինամո»: Դուք ձգտում եք նրան, ցանկանում, կարոտում եք և անսահման սիրում, երբ նա Ձեր կողքին չէ, իսկ երբ հանդիպում եք՝ վիճում եք և նեղանում, լավագույն դեպքում լուռ փախչում եք: Հիմնականում, Ձեր վեճերի հեղինակը եղել եք Դուք, բայց քանի որ շատ սիրում և գնահատում եք Ձեզ, միշտ մեղադրել եք նրան:
Հիշեք՝ կապրիզը, անհիմն և չարդարացված ցանկությունները՝ մանկական որակներ են:
Ձեր մանկական խաղի մասին է խոսում նաև այն փաստը, որ Դուք հաճախ փոխել եք Ձեր հեռախոսահամարները: Հասուն մարդիք կարողանում են անել այնպես, որ չփոխելով հեռախոսահամարը՝ իրենց չզանգեն: Այս խաղը կարող ենք անվանել «Թաքնվոցի»: Դուք նաև «Բռնոցի» եք խաղացել:
Ես, անձամբ, չեմ հավատում, որ նա Ձեզ այլևս չի սիրում, սակայն այն բանում, որ ցանկանում է վրեժ լուծել՝ համոզված եմ: Փորձեք անկեղծ պատասխանել հետևյալ հարցին՝
Դուք նրան սիրու՞մ եք:
Մի շտապեք: Լավ մտածեք պատասխանելուց առաջ:
Ես կարծում եմ, որ Դուք պետք է լուրջ մտածեք և փոխեք կյանքի և մարդկանց մասին Ձեր ունեցած պատկերացումները: Փորձեք Ձեր առջև կանգնած մարդու մեջ տեսնել անձ, մարդ իր ներաշխարհով, էմոցիաներով և զգացողություններով, իլյուզիաներով և երազանքներով, որոնց մասին Դուք նույնիսկ գլխի չեք ընկնում, այլ ոչ մի խաղալիք, «որին Դուք սիրահարացրել եք Ձեզ» և հետո ինքներդ էլ վանել եք և այլն:
Իսկ ի՞նչ է արել ՆԱ: Թե՞ նա ընդհանրապես ոչինչ չի անում:
Ինձ թվում է, որ ամեն ինչը հենց ԻՆՔՆ էլ արել է, իսկ Դուք, այդ ամբողջ ժամանակ զբաղված եք եղել նրանով, որ ամենատարբեր խաղեր եք խաղացել: Դա լուրջ չէ: Դա ազնիվ չէ: Եվ բացի դրանից, ես համարում եմ, որ նա շատ լուրջ արժանապատիվ փորձություն է անցել և համոզվածությամբ կարելի է ասել, որ
ՍԻՐՈւՄ Է ՁԵԶ:
Մեկընդմիշտ հիշեք, որ դուրս գալով իրավիճակից որպես «հաղթող», Դուք ավելի ու ավելի եք պարտվում:
Եղեք անկեղծ: Մի վիճեք, վարգեք և գնահատեք Ձեր արքայազնին:
Հաշվի առնելով այն բոլոր վերը նշված բաները, ես համոզված եմ, որ կլուծեք Ձեր խնդիրը արժանապատիվ ձևով և Ձեր օգտին:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: