Նկարիչ Ռենե Մագրիտտի ստեղծագործությունը - "ՄԱԴԱԹՅԱՆ" Հոգեբանական Կենտրոն

Իմ ստի պատճառով...

Հարց՝

Բարև Ձեզ:

Ես խնդիր ունեմ... բանալ է չէ՞: Բայց ամեն դեպքում դա այդպես է: Եվ այս ամենը իմ ստի պատճառով է: Ես, երևակայեք, ուզում եմ ամենախելացին և տաղանդավորը լինել: Մի խոսքով, ժամանակին ես ստում էի, որ ընդունվում եմ երկրի ամենաառաջատար ԲՈւՀ-երից մեկը: Եվ այդ առիթով ինձ կրկնակ էի հորինել, ով, ըստ իմ երևակայության, իմ փոխարեն ԲՈւհ էր հաճախելու (չնայած, որ իրականում դա ես էի: Ոչ մի կրկնակ էլ չկա: Կան իմ բարդույթները): Բոլորին ասում էի, որ իմ անունը Կիրա է (չնայած, որ իմ անունը X է և ես միակն եմ այսպիսին): Բնականաբար գտնվեցին մարդիք, ովքեր ինձ չհավատացին և հիմա նրանք այս առիթով ինձ հաճախ ծաղրում են: Դա ցավոտ չէ՝ իմ սխալն է: Բայց ամեն դեպքում ես վախենում եմ իմ համբավի համար, քանի որ ես այլևս չեմ ստում: Ես չեմ ուզում Մոսկվա գնալ և ստել նույնպես չեմ ուզում, բայց խոստովանել այս ամենը իմ համակուրսեցիներին նույնպես չեմ ուզում... չեմ կարող: Եվ ահա հենց խնդիրը՝ ինչպես ես մնամ ճիշտ (ստի հետ ես ընդմիշտ վերջ եմ տվել)

Պատասխան՝

Հարգելի X:

Կա քարերը նետելու ժամանակ, և կա նրանց հավաքելու ժամանակը: Ես կարծում եմ, որ լռելը և չասելը - նույնպես ստել է: Կարծում եմ, որ ժամանակն է բոլորին ապացուցելու, որ այլևս չեք ստելու և դա պետք է անել բոլորին պատմելով, թե ինչպես եք հիմարաբար ստել: Ես գիտեմ, որ Ձեզ շատ դժվար կլինի, բայց ինչպես ասել է Է:Հեմինգուեյը "...ամեն մարդ, կյանքում գոնե մեկ անգամ, պետք է սպանի իր առյուծին": Կամ Դուք դա կանեք, կամ էլ կստացվի, որ նորից խաբել եք և այս անքամ ինքներդ Ձեզ, որը ամենամեծ սուտն է: Փորձեք երբեք չխաբել Ձեզ, քանի որ Դուք խաբել եք ուրիշներին՝ որովհետև խաբել եք ինքներդ Ձեզ: Ձեզ դուր է գալիս շրջապատի այն վերաբերմունքը, որը Դուք ստացել եք անարդար, որովհետև դա վերաբերվում էր Ձեր հորինած կերպարին, այլ ոչ Ձեզ: Խելացի մարդը ջանում է և ձգտում դառնալ մաքսիմալ նման այդ հորինած կերպարին: Դա իհարկե երկար և լուրջ աշխատանք է, բայց դիվիդենտները անհամեմատ ավելի կայուն են և շատ հաճելի: Փոխեք Ձեզ և հավատացեք, որ մարդիք բարի են և ուրախ կլինենմոռանալ վատը, եթե Դուք կարողանաք այն ծածկել լավով:

Ուրախ եմ եթե ինչ որ բանով կարողացա օգտակար լինել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան:

Image
— Адрес

Армения,
г.Ереван, ул. Вагарша Вагаршяна, 26

— Контакты