ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԵՍ ՎԱԽԵՆՈւՄ ԵՄ, ՈՐ ԸՆԿԵՐՍ ԿԻՄԱՆԱ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅԱՆՍ ՄԱՍԻՆ...

Հարց՝

Ես X-ն եմ: 17 տարեկան եմ, ապրում եմ Y-ում՝ ընկերոջս նրա մոր և քրոջ հետ: Հանդիպում ենք նրա հետ արդեն 2 տարի է, երեխաներ չունենք:

Մինչև այսօր երբեք հոգեբանի հետ չեմ շփվել: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես է դա անհրաժեշտ անել:

Ես կենսուրախ եմ, մարդկանց հետ հեշտ եմ մտերմանում, շփվող եմ: Ինքս ինձ, այս պահին վերաբերվում եմ ոչ այնքան լավ: Ես ինձ մի քիչ վատ եմ զգում: Մեջս վախ է նստած և խիղճս է տանջում:

Ես վախենում եմ, որ իմ սխալների մասին՝ ֆլիրտ, դավաճանություն, կիմանա իմ ընկերը: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ընկերուհիս գրեց ինձ այն մասին, ինչ եղել էր: Ընկերս դավաճանել էր ինձ նրա հետ 2 անգամ: Ես նրան ներեցի:

Առաջին անգամ ես դավաճանեցի ընկերոջս ակումբում: Այդ ժամանակ մենք նոր-նոր հանդիպում էինք:

Պատճառը նրանում էր, որ նա գնացել էր հանգստանալու և 2 անգամ դավաճանել էր ինձ իմ ընկերուհու հետ: Ինչպես նա բացատրեց՝ դա այն պատճառով էր, որ ես ազատ էի շփվում տղաների հետ (ազատ շփվել՝ չի նշանակում քնել): Նա հենց վերադարձավ, սկսեց կատակել՝ «Ի՞նչ կանեիր եթե ես քեզ դավաճանեի»: Հետո խոստովանեց՝ ասեց, որ եղել է:

Դրանից հետո, նա ինձ շատ օգնեց, միշտ կողքիս էր:

Հետո այնպես պատահեց, որ մի անգամ ընկերներիս հետ մնացի ծանոթներիս մոտ գիշերելու՝ հարբած էի: Այնտեղ ընկերուհիս էր և ուսումնարանից 3 ընկեր(Կարինան, Անտոնը, Վիտյան և Անդրեյը): Կարինան և Անտոնը հանդիպում էին: Իսկ Վիտյան և Անդրեյը հենց այնպես՝ ուղղակի ընկերներ: Եվ ահա ես հարբելով, սկսեցի կպչել Վիտյային: Նա հետո հարցրեց՝. «Կու՞յս ես»: Ես ասեցի, որ այո (չնայած դա այդպես չէր): Ահա այսպես էլ ստացվեց: Հետո այդ ամենը մոռացվեց: Երեկ ինձ զանգահարեց իմ ընկերուհին և հարցրեց, թե ինչպես անց կացրեցինք երեկոն: Ես հարցրեցի՝. «Ու՞մ մոտ»: Նա պատասխանեց՝. «Վիտյայի, ով քեզ կուսությունից էր զրկում»: Ես սկսեցի գրել, որ ոչինչ էլ չի եղել, ինչ-որ մեկը ուղղակի կատակել է: Ընկերուհիս գիտի, որ արդեն մոտ 2 տարի է ընկերոջս հետ եմ: Պարզվում է, որ ամբողջ շրջանում գիտեմ իմ ու Վիտյայի մասին:

Մինչև այս դեպքը, ես ուզում էի հանդիպել մեր ուսումնարանից մի տղայի հետ (ընկերոջիցս թաքուն): Կարճ ասած՝ չստացվեց:

Հետո, ընկերուհուս ծննդյան տոնին համբուրվում էի մի ուրիշ տղայի (Ռոմայի)հետ: Ասում էի, որ ընկերոջիցս հեռացել եմ, չնայած դա այդպես չէր:

Հիմա ինձ զանգում և ասում են՝. «Երբ Դու համբուրվում էիր Ռոմայի հետ, Դու դեռ հանդիպում էիր քո ընկերոջ հետ և ընդհանրապես, Դուք երբեք էլ Չեք բաժանվել»: «Բայց Դու ասում ես, որ ընկերոջդ հետ 2 տարի է հանդիպում ես, այսինքն Դու կույս չէիր»:

Շատ եմ վախենում, որ այս ամենը կհասնի իմ ընկերոջը: Ի՞նչ անեմ:

Պատասխանեք խնդրում եմ:

Պատասխան՝

Հարգելի X:

Ձեր նամակից ես կարող եմ կռահել, որ Ձեր և Ձեր ընկերուհու միջև, Ձեր ընկերոջ դավաճանությունից հետո, ինչ-որ լուռ մրցակցություն է սկսել: Դուք փորձում եք նրա մոտ կայանալ, ապացուցելով, որ ավելի լավ կին եք: Դրանով իսկ քայքայում եք Ձեր կյանքը: Դուք մինչև ականջները խրվել եք մի հարաբերությունների ձևի մեջ, որը Ձեր ուժերից վեր է: Առաջին հերթին՝ ես կարծում եմ, որ Ձեր երիտասարդ տարիքում այսպիսի կյանք վարելը՝ կոռեկտ չէ: Երկրորդ հերթին՝ երբ մարդը նման արարքներ է կատարում, նա պետք է պատասխանատվություն զգա իր արարքների համար և հասկանա, որ վաղը գալու է պատասխան տալու ժամանակը: Երրորդը՝ չի կարելի ապրել միայն սեփական հաճույքների համար՝ ընկնել նման իրավիճակի մեջ և հետո միայն, ուշքի գալով օգնություն խնդրել: Այս իրավիճակում, Ձեզ կարող եք օգնել միայն Դուք: Փորձեք փոխել Ձեր իմիջը՝ դառնալ պայ-աղջիկ, ում մասին այս խոսակցությունները անիմաստ կդառնան և կնմանվեն բամբասանքի: Վերանայեք Ձեր կյանքի ոճը և փորձեք մի փոքր այլ կերպ ապրել: Հիշեք՝ կյանքի իսկական հաճույքները այլ բաների մեջ են, որոնց մասին Դուք նույնիսկ չեք էլ կռահում և հնարավոր է ստանալ երևի 30-ից հետո: Եվ այն մարդիք, ովքեր մինչև այդ տարիքը իրենց նվիրում են նմանատիպ հաճույքների՝ էզոթերիկ զրկվում են ժամանակին այն ստանալու հնարավորությունից: Ապրելու իմաստությունը կայանում է նաև պաուզա պահելու ունակությունից: Իմ կարծիքով Ձեզ մոտ այդ շրջանն է: Եկեք լուծենք խնդիրները նրանց առաջացման ընթացքով և հերթով:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: