ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՅՍՊԻՍԻ ՊՈՌՆԻԿ ԿԱՐԵԼԻ՞ Է ԱՐԴՅՈՔ ԼԻՆԵԼ...

Հարց՝

Բարև Ձեզ:

Իմ անունը X է:

Ես 33 տարեկան եմ, ապրում եմ իմ ընտանիքի հետ Y քաղաքում:

Ես պատասխանատու, ինքս իմ նկատմամբ պահանջկոտ, շրջապատի նկատմամբ փափուկ,

սենտիմենտալ, նեղացկոտ, արդար, չափից դուրս ուղիղ մարդ եմ: Ինձ քննադատաբար եմ մոտենում՝ միշտ, մինչև գիտակցությանս մթագնումը ներսումս քննարկում եմ իմ արարքները՝ արդյոք ճի՞շտ է, արդա՞ր է, ոչ ոքի չե՞մ նեղացրել: Այդ ամենից սիրտս խառնում է: Շրջապատս ինձ ադեկվատ է ընկալում:

Դիմել եմ Ձեզ, որովհետև ստեղծված իրավիճակում ինքս չեմ կարողանում կողմնորոշվել: Իրավիճակը կրիտիկական է: Դա ինձ խանգարում է և տագնապի հասցնում:

Ինձ անհանգստացնում է իմ մոտ ընկերուհու հետ ձևավորված հարաբերությունները (նախկին):

Մոտ 8 տարի մոտ ընկերուհիներ ենք եղել: Միասին վերապրել ենք սիրած մարդու հետ բաժանումը... և նորի հանդիպումը: Կերել և քնել ենք միասին, չնայած նրան, որ ես արդեն մտերիմ մարդ ունեի (իսկ նա ոչ): Հետո պարզվեց իրադարձությունների շարքը, որտեղ նա աչ մի անգամ անտեսել է մեր հարաբերություններով, որ մարդկանց հետ ձեռնատու կապեր ձեռք բերի (կոպիտ ասած՝ իմ ընտանիքի թշնամիների հետ, որտեղ նա լիարժեք անդամ էր): Իմ հարցերին հետևեց պատասխան՝. «Իմ կյանքն է՝ ինչպես ուզում եմ, այնպես էլ ապրում եմ»: Ինձ համար չափազանց ցավալի է: Միգուցե ես ճիշտ չեմ: Միգուցե ես իրավունք չունեմ դատել մտերիմ մարդուն այդ փաստի համար: Ուղղակի բանը նրանումն է, որ այն բանից հետո, երբ ես սկսեցի սահմանափակել մեր շփումը՝ նա շատ արագ իրեն ամուսին գտավ, նոր ընկերուհիներ ձեռք բերեց, ինչի մասին չխորշեց ինձ հայտնել և ոչ մի ձևով չի թողնում մեզ մտնենք իր նոր կյանքի մեջ (մեզ՝ դա ես ու ամուսինս ենք, ում հետ նրանք երկար ժամանակ անբաժան են եղել ինչպես «Չիպը և Դեյլը»՝ իհարկե իմ շնորհիվ): Ես փորձեցի նրա հետ վերականգնել մեր հարաբերությունները և նրան հրավիրեցի մեր հարսանիքին՝ որպես վկա, որի համար հետո շատ լուրջ ափսոսեցի, քանի որ վկան պետք է մտերիմ մարդ լինի՝ այլ ոչ թե մրցակից: Կարճ ասած, ինչ եմ ես ուզում... կամ չեմ ուզում... ընդհանուր առմամբ... ինձ համար շատ ցավոտ է: Ստացված իրավիճակը ինձ շատ է հուզում՝ ես ամբողջ ժամանակ մտածում եմ, որ ճիշտ չեմ, քանի որ սիրելով մարդուն դրա դիմաց պետք չէ նրանից ինչ-որ բան պահանջել, իսկ ես չեմ կարողանում: Նրա հետ ամեն հանդիպման ժամանակ ամբողջ ներքինս շուռումուռ է գալիս՝ չեմ հասկանում թե ինչպես կարելի է այդպիսի պոռնիկ լինել (կատվի պես՝ որտեղ օգուտ կա, այնտեղ էլ նա է): Առաջ մեր կարծիքները միանման էին... ամեն ինչում... բացարձակ... կներեք շիլաշփոթի համար:

Խնդիրը սուր է զգացվում նրա հետ ունեցածս ամեն հանդիպման ժամանակ: Առաջացել է այն շատ շուտ, բայց ես դրա վրա չք էի փակում: Ախր նա մտերիմ մարդ էր, որին կարելի է ամեն ինչ ներել: Մտածում եմ, որ խնդրի առաջացման վրա ազդել է այն փաստը, որ իմ մոտ, իմ ներկա ամուսնու հետ հարաբերություններս շտկվում էին և ես շփման մի նոր շրջան ունեի, որտեղ նա չէր կարողանում մտնել: Փորձեցի խոսել նրա հետ՝ անօգուտ:

Ահա պրոբլեմային իրավիճակի կոնկրետ օրինակ, իրավիճակ, որից ամեն ինչ սկսեց՝ դա հերթական միասին անց կացրած հանգիստն էր (Այն դեպքում երբ ես արդեն ընկեր ունեի: Այն ժամանակ ես համարում էի, որ ընկերուհուս հոգեկան վիճակը ինձ համար ավելի կարևոր է և մենք մի քանի տարի գնում էինք հանգստանալու երկուսով): Արդյունքում, տպավորություններով հագեցած միասին հանգստի փոխարեն ես ստացա տխուր մենություն հյուրանոցային համարում մինչ իմ ընկերուհին ժամանակ էր անց կացնում առաջին պատահած երկրպագուի հետ: Բոլոր հարցերին հետևում էր հետևյալ պատասխանը՝ «Ես այդպես եմ ուզում...»: Ինչ ապրումներ եմ ունեցե՞լ: Փորձել եմ հասկանալ... բայց արդյունքում եկա այն եզրակացության, որ նման իրավիճակում, ես ինձ այդպես չէի պահի: Իմ մտքով չանցավ չէ, օրինակ՝ իմ հետ վերցնել ընկերոջս: Չնայած, որ շատ էի ուզում... բայց ինչպե՞ս: Ես մտածում էի, որ իմ սիրելի ընկերուհուն հաճելի չի լինի մեր շրջապատում...

Ուզում եմ հասկանալ, թե ինչում է կայանում իմ սխալը: Ընկեր կորցնելը հեշտ բան չէ: Սխալվե՞լ եմ ես արդյոք:

Պատասխան՝

Հարգելի X:

Ես այնքան էլ լավ չհասկացա, թե ինչի համար եք Դուք նեղացել Ձեր ընկերուհուց: Ըստ Ձեր բառերի, երբ Դուք ընկեր ունեցաք, ինքներդ էլ չեք թույլ տվել նրան մտնելու Ձեր հարաբերությունների մեջ: Հիմա նույն բանը անում է նա: Միգուցե Դուք մի քիչ ավելի եք տաքացած քան պետք է և ուղղակի վատաբանում եք նրան, բայց Ձեր նկարագրությունից ես կարող եմ եզրակացնել, որ Դուք՝ երկու ընկերուհիներով, իրար շատ նման եք: Լինելով խանդոտ անձնավորություն և ըստ արժանվույն գնահատելով Ձեր ընկերուհուն, Դուք նրան հեռու եք պահել Ձեր ընկերոջից, վախենալով, որ նա կարող է անցնել որոշ բարոյական սահմաններ և խլել նրան Ձեզանից: Այժմ Դուք դա ներկայացնում եք որպես բարեգործություն, և իմանալով, որ այսօր նա ինքն էլ ունի ամուսին, ուզում եք վերականգնել Ձեր հարաբերությունները, որովհետև արդեն երաշխիքներ ունեք: Այդպես չի լինում: Կամ գոնե լինում է այն ժամանակ, երբ այսքան խորը չեն նեղացնում իրար: Ես կարծում եմ, որ այս հարցը կարելի է լուծել անկեղծության շրջանակների մեջ: Փորձեք անկեղծ զրուցել նրա հետ և ներողություն խնդրել նրանից Ձեր անհիմն մեղադրանքների համար, բացատրելով Ձեր ներսում թաքնված վախերի մասին՝ եթե իհարկե նա Ձեզ համար դեռ թանկ է և Դուք ուզում եք դեռ վերականգնել Ձեր հարաբերությունները: Մի կողմ թողեք Ձեր հպարտությունը և դադարեք հաշվել, թե ով ում համար ինչ է արել: Փորձեք հիշել նրա լավ ու գեղեցիկ կողմերը և կհասկանաք, որ իրավիճակը ստեղծել եք Դուք և միայն Դուք: Այսինքն շտկելու հնարավորությունը նույնպես Ձեր ձեռքում է: Ես համոզված եմ, որ Դուք այնքան բարի և խելացի անձնավորություն եք, որ կկարողանաք ճիշտ քաղաքականություն վարելով հետ բերել Ձեր ընկերուհուն և միասին ապրել նրա հետ Ձեր հետագա կյանքը: Լավ ընկերուհի կորցնելը՝ դաժան բան է, իսկ Ձեր ընկերուհին՝ փորձված էր տարիներով:

Ուրախ եմ, եթե որևե բանով կարողացա օգտակար լինել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: