Տերևին կպած, թրթուրը հետաքրքրությամբ հետևում էր, թե միջատները ինչպես են երգում, թռչկոտում, իրար անցնելով վազ տալիս, թռչում... Շուրջ բոլորը անընդմեջ շարժման մեջ էր: Եվ միայն իրեն, խեղճին, տրված չեր ոչ ձայն, ոչ էլ վազելու կամ թռչելու հնարավորություն:
Մեծ դժվարությամբ նա միայն սողալ էր կարողանում: Եվ մինչ թրթուրը մի տերևից մյուսին էր անցնում, նրան թվում էր, թե մի շուրջերկրյա ճամփորդություն է կատարել:
Եվ միևնույնն է, նա իր ճակատագրից չեր բողոքում, և ոչ մեկին էլ չէր նախանձում, գիտակցելով, որ ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Այ, իրեն էլ, թրթուրին, տրված էր բարակ մետաքսե թել գործել սովորել, որպեսզի դրանից իրեն մի ամուր տուն-բոժոժ պատրաստի:
Առանց ավելորդ մտորումների, թրթուրը ջանասիրաբար ձեռնամուխ եղավ աշխատանքին և անհրաժեշտ ժամկետում ոտքից գլուխ փաթաթվեց տաք բոժոժի մեջ:
- Իսկ հետո՞ ինչ, - հարցրեց նա, իր ապաստանում կտրված ամբողջ աշխարհից:
- Ամեն ինչ՝ իր ժամանակին, - լսվեց պատասխանը: - Զինվիր համբերությամբ իսկ այնտեղ կտեսնես:
Երբ հասավ պահը և նա արթնացավ, նա այլևս առաջվա անշնորք թրթուրը չէր: Ճարպկորեն ազատվելով բոժոժից, նա ի զարմանս իրեն նկատեց, որ նրա վրա թեթև թևեր են աճել, որոնք շռայլորեն ներկված են վառ գույներով: Ուրախ թափահարելով դրանցով, նա, փետուրի նման պոկվեց տերևից և թռավ, լուծվելով կապույտ ծխի մեջ:
Լեոնարդո դա Վինչի