ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Դժգոհ սայլը»

Քաշում էր ձին անձրեվներից ավիրված սայլուղիով սայլը։ Քանի նրանք գնում էին, սայլը փնթփնթում էր ձիու վրա՝

- Այս ինչ անպետք ձի ես։ Դանդաղ ես քայլում և քո սմբակների ցեխն էլ ինձ վրա է ընկնում։ Չես խնայում ինձ, հոգ չես տանում իմ մասին։ Ախր ինքդ էլ այնքան տգեղ ես։ Այ ուրիշ սայլերի ձիերը – նայիր ինչ բարեկազմ են։

Հանկարծ տրորված ճանապարհը բոլորովին կորավ, և սայլը խրվեց ցեխի մեջ։ Շարունակելով փնթփնթալ ձիու վրա, նա անմիջապես նկատեց, որ արդեն կանգ են առել։ Այստեղ նա հասկացավ, որ միայն ձին կարող է իրեն հանել այդ ճահճից ու սկսեց երգել՝

- Իմ լավ ձիուկ, դու այնքան ուժեղ ես։ Դու ինձ այստեղ չես լքի, չէ՞։ Մի փոքր ուժ տուր, հարազատս, դուրս քաշիր ինձ։

Եվ ձին ուժ տվեց։ Սարսափելի ճռոցով հանեց սայլն այնտեղից չոր վայր և շարունակեց ճանապարհը։ Իսկ սայլը, իր անիվներից թափ տալով ցեխի կտորները, մտածեց, ու հայտարարեց, որ հենց ձին էր մեղավոր այն բանում, որ ինքը խրվել էր ցեխի մեջ, ու շարունակեց ավելի ուժեղ փնթփնթալ ձիու վրա։

Անդրեյ Յակուշև

 
 

Այժմ կայքը դիտում են 1155 հյուր