ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԿՈւՅՐ ՊԱՌԱՎԻ ՍՐԱՏԵՍ ԱՉՔԸ

Աշխարհի երեսին ապրում էր որբուկ Ալյոնան։ Ոչ ոքի նա պետք չէր։ Տուն նույնիսկ խեղճը չուներ։ Ապրում էր Ալյոնան մի պառավի մոտ։ Բարի պառավ էր, քնքուշ, վերջին կտորը որբուկին էր տալիս։ Բայց դե արդեն երեք օր է ինչ մահացել էր։ Իսկ տանը, նրա որդին է հայտնվել ու Ալյոնային վռնդում է։ Ասում է՝

- Ես ընտանիք ունեմ՝ մեզ ապրել է պետք։ Իսկ դու արդեն մեծ ես՝ քո կյանքը ինքդ կազմակերպիր։

Այսպես որբուկը, մեն մենակ մնաց։ Ուր գնա՝ չգիտի։ Ումից օգնություն խնդրի՝ գաղափար չունի։

Դարդ արեց Ալյոնան, լաց եղավ, և որոշեց անտառ գնալ։ «Եթե մի գազան էլ հոշոտի՝ մեծ դժբախտություն չի լինի, ոչ ոք չի տխրի, - մտածում էր Ալյոնան, - իսկ եթե մի ինչ-որ փրկություն ես գտնեմ՝ ուրեմն երկար ու երջանիկ կապրեմ»։

Քայլում էր նա անտառով, քայլում։ Բայց սրտում վախ կար՝ մենակ անտառ գնալու։ Իսկ այստեղ նրան ընդառաջ մի կույր պառավ դուրս եկավ։ Սարսափելի, ցնցոտիներով, կեղտոտ լաթերով փաթաթված, կեռ քթով, փտած ձեռնափայտին է հենվում, իսկ աչքերը սպիտակ շղարշով են փատված։ Վախենալու է։

Հավասարվեց պառավը Ալյոնային ու ասում է քնքշորեն, կարծես հարազատ մայրը լինի՝

- Ի՞նչ ես բալիկս տրտմել։ Ինչու՞ ես քո արցունքներով քո գեղեցիկ դեմքը լվանում։ Նեղացրե՞լ է ով։ Թե՞ մոլորվել ես։ Ու՞ր ես, բարի հոգի, ճամփա բռնել։

- Այ այսպես, - տխուր հոգոց հանեց Ալյոնան, - գնում եմ, ուր աչքերս են կտրում, ուր ոտքերս են տանում։ Գնալու տեղ չունեմ՝ որբ եմ ես։

- Ահա թե ինչում է բանը, - գլուխը թափ տվեց պառավը։ - Էհ, մեղք ես դու աղջիկ, մեղք։ Ես նույնպես, տես, դժբախտությամբ եմ ընծայված՝ կույր եմ, բայց ապրում եմ։ Դու էլ պետք է ապրես, գեղեցկուհի։ Լավ ապրես՝ սիրո ու հարստության մեջ։ Որպեսզի քո գեղեցկությամբ բոլորին մթնագնես։ Այնպես որ վերցրու իմ ընծան, դուստր իմ, - պառավը՝ Ալյոնային մի քար մեկնեց, որը մարդու աչքի էր նման։ - Ու խոսք տուր ինձ, սիրելիս, որ դեն չես նետի դու այս ընծան, անտառում չես թողնի, այլ կտանես մինչև այն վայրը, որը ես քեզ կասեմ։ Եթե այդպիսի խոստում տաս ինձ և պահես քո խոստումը, կօգնեմ ես քեզ։ Փեսացու կտամ, օժիտ, ամեն բան կունենաս։ Կապրես թագուհու պես։ Ի՞նչ կասես։

Մտքերի մեջ ընկավ ԱԼյոնան։ Սարսափելի էր այդ պառավը ու քարն էլ էր սարսափելի, բայց դե ինչ աներ, որբը, ուրիշ գնալու տեղ չուներ։ Ու ու՞մ էր նա էլ պետք։ Միայն թե լսում է Ալյոնան, թե ինչպես է իր սիրտը հուշում՝ «մի վերցրու քարը, մի լսիր պառավին»։ Բայց դե ով է իր սրտին լսում, երբ ապրելու տեղ չունի, չգիտե թե ինչի վրա քնի, ուտելու բան չունի։ Վերցրեց Ալյոնան քարը ու խոսք տվեց, որ կհասցնի նա պառավի ընծան այն նույն վայրը, որը նա ցույց կտա։

- Շնորհակալ եմ քեզ, բարի հոգի, - ժպտաց անատամ բերանով պառավը։ - Հարգեցիր դու ինձ։ Չթողեցիր։ Հիմա, սիրելիս, գնա արահետով, որն ուղիղ քո առջև է ու ոչ մի կողմ մի թեքվիր։ Այդ արահետը քեզ մի գյուղ կբերի։ Իսկ այդ գյուղում, հենց երրորդ տունը տեսնես՝ դուռը ծեծիր։ Միայն թե ուշադիր նայիր՝ առաջին տունը շրջանցի, երկրորդի մոտով վազելով անցի, իսկ այ երրորդ տան դուռն անպայման թակի։

Լսեց պառավի բոլոր հրահանգները Ալյոնան։ Քարը գրպանը դրեց ու գնաց արահետով։ Իսկ հոգին իրեն ուտում է՝ զգում է Ալյոնան, որ ինչ-որ վա բան է կատարվում։ Իսկ այստեղ, տեսնում է խավոտ եղևնու տակ, երկար մուշտակով մի պապիկ է կոճղի վրա նստած, կրունկների վրա մորթի է աճած, արևի տակ տաքանում է։ Ալյոնան ճանաչեց Անտառի Ոգուն՝ անտառի տիրոջը։ Ցածր խոնարհվեց նրան։ Իսկ Անտառի Ոգին աչքերը կկոցեց, ու իր կանաչ աչքերով բարկացած նայեց Ալյոնայի վրա՝ արդեն ուզում էր ծերունին նեղացնել որբուկին պառավի ընծայի պատճառով, բայց նայում է, աղջիկը լավն է, գեղեցիկ, մաքուր հոգով։ վեր կացավ Անտառի Ոգին կոճղի վրայից, մոտեցավ Ալյոնային, ի պատասխան խոնարհվեց ու քնքշորեն ասաց՝

- Բարի աղջիկ ես դու, լավ, լսիր ինձ, ծերուկիս… Ես այս անտառում բոլորին ճանաչում եմ։ Ու կյանք էլ եմ տեսել։ Շատ բան եմ տեսել՝ և բարի, և չար։ Այնպես որ դեն նետիր դու պատավի ընծան՝ անիծված քարը, մի տար այն մարդկանց։ Կօգնեմ ես քեզ ինչով կարող եմ, միայն թե լսիր ինձ։ Ոսկի ու հարուստներ միասին չեմ խոստանում, բայց թույլ չեմ տա կորչես։

Մեղավոր իջեցրեց իր աչքերը Ալյոնան, ու հազիվ պատասխանեց՝

- Անտառի Ոգի- հայր, եվ ուրախ եմ քեզ լսել, հարգել քեզ, բայց դե խոսք եմ տվել կույր պառավին, որ դեն չեմ նետի իր ընծան։ Չեմ կարող ես խոստումս խախտել։ Այդպիսին չեմ ես։ Եթե ինչ-որ բան անում եմ, մինչև վերջ վերջացնում եմ։ Այնպես որ ներիր ինձ, Անտառի Ոգի-հայր, մի բարկացիր։ Չեմ դավաճանի ես պառավին։

- Դե ինչպես գիտես, - հոգոց հանեց Անտառի Ոգին ու անհայտացավ, կարծես երբեք էլ չէր եղել։

Շարունակեց իր ճանապարհը Ալյոնան։ Ու այնքան է ուտել ուզում, որ էլ ուժ չունի։ Իսկ այստեղ, կարծես դիտավորյալ, ոչ մի հատապտուղ ճանապարհին չի պատահում, ոչ մի սունկ։ կարծես բոլոր հատապտուղներն ու սնկերը նրանից թաքնվել էին։ Հեռվից կարծես թե նկատում էր հասած հատապտուղ, իսկ երբ մոտենում էր՝ հատապտուղն անհետանում էր։

Գնում է Ալյոնան, լաց է լինում։ Իս այստեղ, թփերի ետևից մի ծերունի դուրս եկավ։ Փորիկ, չորացած, մեծ կարմիր գլխարկով, նախշակար շապիկով, հասած հատապտուղների մի ամբողջ կողով էր ձեռքում պահել։ Դրեց նա կողովը Ալյոնայի առջև, խոնարհվեց։

- Վերցրու, բարի հոգի, կեր, - ասում է։

Արդեն չգիտեր Ալյոնան, թե ինչպես ծերունուն շնորհակալ լիներ։

- Լավն ես դու, - ժպտալով որբուկին նայեց ծերունին։ - Միայն թե ինձ լսիր, Հատապտղագործին։ Ես իմ կյանքում շատ բան եմ տեսել։ Շատ բան եմ լսել։ Դեն նետիր կույր պառավի ընծան, չար քարը, մի տար այն գոյւղ։ Իսկ ես քեզ չեմ լքի։ Կօգնեմ ինչով կարող եմ։ Հարուստ չես ապրի, բայց բարի սրտով ու մաքուր հոգով կապրես։

- Ներիր ինձ Հատապտղագործ, - պատասխանեց Ալյոնան։ - Կուզենայի ես քեզ լսել, բայց չեմ կարող։ Խոսք եմ տվել ես կույր պառավին։ Խոսքս չեմ դրժի։

- Դե, ոնց գիտես, - հոգոց հանեց ծերուկը ու անհետացավ։

Շարունակեց ճանապարհը Ալյոնան ու տեսնում է արահետը վերջանում է, իսկ առջևում գյուղի լուսամուտները կրակներով են վառվում՝ արդեն մթնում էր, լուսինն էր երկրի վրա իջնում։ Տեսավ Ալյոնան առաջին տունը, շրջանցեց այն, երկրորդի կողքով՝ վազելով անցավ ու տեսավ երրորդ տունը՝ հարուստ, գեղեցիկ։ Այստեղ պառավի ընծան, քարը, ֆշշացրեց, ու Ալյոնան լսեց ծանոթ ձայն՝

- Դուռը թակիր, գեղեցկուհի, այս տան, - ասում է պառավը, - քո փեսացուն դուռը բաց կանի։ Երբեք նա քեզ չի թողնի, ոչ մեկի հետ քեզ չի փոխի։ Մինչև կյանքի վերջը կսիրի։ Իսկ երեք օր անց, սիրելիս, անտառ գնա, ու իմ քարն ամուր ձեռքումդ պահիր։ Կբերի այդ քարը քեզ քո աժիտի մոտ։ Ամբողջ կյանքի համար քեզ ոսկին կհերիքի, որը փոքրիկ արկղիկում կլինի։ Ծանր կլինի բեռդ, բայց դու դիմացիր։ Սեփական բեռը ծանր չի։ Կտեսնեն մարդիկ, թե ինչպես ես արկղիկը տանում, կսկսեն հարցուփորձ անել այն մասին, թե որտեղից ես դու նման չտեսնված բան վերցրել։ Իսկ դու լուռ մի մնա, այլ անմիջապես ամեն բան պատմի։ Իմ քարը տուր նրան, ով ամենաշատը կխնդրի։ Իսկ իքնդ, փեսացուիդ հետ վերցրու ունեցած չունեցածդ ու հեռացեք հեռու։ Այստեղ դուք անելիք չունեք։ Այդքան հարստությամբ ձեզ ամեն տեղ էլ լավ կլինի։

Լսեց Ալյոնան, ինչ իրեն պառավն ասեց և ծեծեց դուռը։ Նրա առջև դուռը մի այնպիսի գեղեցիկ երիտասարդ բաց արեց, որ ոչ հեքիաթում կպատմես, ոչ վրձնով կնկարես։ Տեսավ իր անկոչ հյուրին Պավելը, ու ինքը քարացավ։ Այդպիսի աղջիկ նա վաղուց էր աշխարհով մեկ փնտրում։ Ներս թողեց նա գեղեցկուհուն ու այլևս բաց չթողեց իր սիրելիին։

Իսկ երրորդ օրը, ինչպես էև պառավը խորհուրդ էր տվել, ճանապարհվեց Ալյոնան անտառ։ Քարը բռի մեջ էր պահում, շուրջ բոլորը նայում։ Նայեց՝ սոճու տակ մի նկարազարդ արկղիկ է դրված, բերնեբերան ոսկով լցված։ Չկարողացավ հավատալ այդ հրաշքին Ալյոնան։ Դժվարությամբ բարձրացրեց նա դա։ Կարծում էր տեղ չի հասցնի, բայց կույր պառավը ճիշտ դուրս եկավ՝ սեփական բեռը թեթև է։

Տանում էր Ալյոնան արկղիկը, իսկ համագյուղացիները նրան երկու աչքով էին նայում, զարմանում։ Եվ որտեղից է այդ հարստությունը, հարցուփորձ էին անում։

Ալյոնան ամեն բան անմիջապես պատմեց բարի մարդկանց ու քարը տվեց Իվանին, ատաղձագործի որդուն, ով պատրաստ էր բոլորին նոր տներ կառուցել, միայն թե քարը ստանար։ Իսկ հետո արդեն, Ալյոնան Պավելի հետ իրերը հավաքեցին, բարիքներ պահեստավորեցին ու մութ գիշերով հեռացան, ուր աչքներն էր կտրում։

Այսպես անցավ մեկ ամիս, հետո երկրորդը, երրորդը։ Ամուսնացան Ալյոնան ու Պավելը։ Քաղաքում հարուստ տուն գնեցին։ Սկսեցին լավ ապրել։ Թվում էր, որ նույնիսկ դժբախտությունը նրանց կողքով է անցնում։

Բայց այստեղ Ալյոնային սարսափելի լուրեր հասան, թե շրջակա գյուղերում սարսափելի բաներ են կատարվում։ Կարծես մարդիկ բոլորովին գազանացել են ու հիմա միմյանց են սպանում մի ինչ-որ վհուկի քարի համար։ Ու կարծես թե ոչ էլ դա քար է, այլ կույր պառավի ընծա։ Ու այդ քարը ի ցույց է դնում այն վայրը, որտեղ ոսկով արկղիկը պետք է կանգնած լինի։ Մարդիկ փնտրում են, անտառներով են թափառում։ Ու ասում են թե գտնում են արկղիկները այդ, բերնեբերան ոսկով լցված։ Միայն թե դժբախտությունը նրանում է, որ հազիվ մոտենում է մարդը այդ արկղիկին, անմիջապես նրա առջև կույր պառավն է հայտնվում ու աչքերը դժբախտի պոկում, այդ աչքերը քարի է վերածում ու հաշմանդամվածների ափերի մեջ այդ աչքերը դնում։ Սարսափելի է։ ՈՒ ինքն էլ ասում է՝

- Ոսկին կուրացնում է։ Ոսկի եք ուզում, առանց աչքերի փնտրեք ու գտեք այն։

Հենց լսեց այդ պատմությունները Ալյոնան, մինչև մահը վախեցավ։ Տուն վազեց, լաց է լինում, իրեն կոտորում է։ Անիծում է իրեն այն բանի համար, որ օգնել է սարսափելի պառավին, մարդկանց վրա այսպիսի անեծք է բերել։ Ինչ անի՝ չգիտի։ Այս ու այն կողմ ընկավ, ու հետո հավաքվեց ու այն անտառը ճանապարհվեց , որտեղ պառավին էր հանդիպել։  Թափառում էր նա անտառում մեն մենակ, բայց այդպես էլ պառավին չգտավ։ Դատարկաձեռն վերադարձավ Ալյոնան տուն, ու այդպես էլ իր մնացած կյանքը վախով ու ծանրացած սրտով ապրեց։ Հարուստ ապրեց ԱԼյոնան, բայց հանգիստ չունեցավ, երջանկությունը չնկատեց, ու նույնիսկ Պավելւ, իր գեղեցիկ ամուսինը, դրա հետ ոչինչ չկարողացավ անել։

Իսկ վհուկի քարը, ինչպես սկսեցին այն մեծարել մարդիկ, այնքան չարություն երկրի երեսին արեց, որքան մարդկանց կործանեց։ Մարդիկ իրար էին սպանում այդ քարի համար, ոսկի էին փնտրում՝ պառավի հարստությունը։ Իսկ որքան մարդ առանց աչք մնաց, ուղղակի համրելու չէր։ Իսկ հետո, վհուկի քարերը ինչ-որ տեղ կորան։ Ասում էին, թե կույր պառավը իր ընդերքը այնպես էր լրացրել նոր քարերով, որ այլևս տեղ չկար։ Ու հետո հանգստացել էր։ Ճիշտ է, ո՞վ գիտե, թե արդյոք կրկին նա չի հայտնվի։ Իսկ եթե հայտնվի, ապա դուք զգույշ եղեք։ Քարը աչքի նման է, մի վերցրեք, կույր պառավի ոսկիները մի փնտրեք, ապրեք դուք, բարի մարդիկ, հաշտության ու համաձայնության մեջ ու ամեն բան ձեզ մոտ լավ կլինի։

ԱՎԱ ԱՐԴՈ