Ժամանակին ապրում էր մի ընտանիք՝ հայրը, մայրը և դպրոցական դուստրը։ Ապրում էին նրանք համերաշք, համենայն դեպս այդպես էին համարում հարևանները՝ բարձր վեճեր չկային ծնողների միջև, նկատվում էր, թե ինչպես են նրանք սիրում իրենց դստերը։ Միայն թե ինքը՝ դուստրը, իր ընտանիքը բարեկեցիկ չէր համարում։
Մի անգամ, վերադառնալով դպրոցից տուն, նա զգուշորեն բաց արեց մուտքի դուռը և լսեց, թե ինչպես են ծնողները վիճում։ Վերջիններս չարությամբ, ինչ-որ ատելությամբ էին կռվում։
Բայց ոչ թե դա զարմացրեց աղջկան։ Զարմացրեց նա, որ երբ նա ինչ-որ բան շրխկացրեց միջանցքում, վեճը վայրկենական դադարեց և մտնելով սենյակ նա տեսավ իրեն ժպտացող ծնողներ։ Եվ ողջ երեկո նրանք իրենց պահեցին այնպես, կարծես իրենց միջև ոչինչ էլ տեղի չէր ունեցել։
Շատ ավելի ուշ, երբ աղջկա դեռահասական «անցումային» տարիքը մոտենում էր իր ավարտին, երբ արդեն ձևավորված անձը ոչ միայն ուներ իր տեսակետը ամեն ինչի մասին, այլև կարողանում էր այն պաշտպանել, մոր հետ հերթական կոնֆլիկտի ժամանակ աղջիկը լսեց հետևյալ արտահայտությունը՝
- Ինչպե՞ս չես ամաչում, անշնորհակալ, - սպառելով բոլոր փաստարկները, պայթեց մայրը։ - Մենք հորդ հետ հանուն քեզ զոհեցինք մեր երջանկությունը։ Չամուսնալուծվեցինք միայն այն բանի համար, որ դու ապրես «լիարժեք» ընտանիքում…
Աղջիկը այդ արտահայտությանը պատրաստ էր։ Նա շատ անգամներ մտածել էր այն մասին, թե ինչ է տեղի ունենում իր ծնողների հետ։
- Իսկ ո՞վ էր ձեզ խնդրել։ Ես գիտեի, որ դուք չեք սիրում իրար։ Ես գիտեի, որ կռվում եք։ Ինչի՞ս էր դա պետք։ Քիչ էր, որ դուք ձեզ դժբախտացրեցիք, դուք դեռ ինձ եք մեղադրում։ Ես Ձեզ երկուսիդ էլ սիրում եմ, և իմ համար ավելի լավ կլիներ, որ երկուսդ էլ երջանիկ լինեիք։ Եթե չէիք կարողանում միասին երջանիկ լինել – առանձին-առանձին լինեիք։ Ես հերթով կգայի երկուսիդ մոտ էլ և կուրախանայի ձեզանից յուարաքանչյուրի համար, որ ձեզ մոտ ամեն բան լավ է։ Դուք մտածում եք, որ ինձ անհրաժե՞շտ էր, որ իմ կողքին երկու մարդ լինեն։ Ոչ։ Ինձ պետք էր, որ կողքիս երկու երջանիկ մարդ լիներ։ Դուք ինձ զրկեցիք ձեզ երջանիկ տեսնելու հնարավորությունից։ Դուք ինձ համար օրինակ ցույց չտվեցիք, թե ինչպիսին պետք է լինի երջանիկ ընտանիքը։ Հիմա ես ստիպված եմ ինքս հորինել, թե ինչպես դա պետք է լինի։ Միայն թե ձեզ պես, ես սերը չեմ սպանի։
Անդրեյ Յակուշև
