ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Նկարիչ Մայքլ Պարկեսի "Մոգական ռեալիզմը"

Շատ հնում, մի գյուղ եկավ ու սկսեց այնտեղ ապրել մի ծեր ու իմաստուն մարդ: Նա երեխաներ շատ էր սիրում և նրանց հետ շատ ժամանակ էր անց կացնում: Նա նաև սիրում էր նրանց նվերներ անել, սակայն միշտ նրանց փխրուն նվերներ էր նվիրում: Որքան էլ որ չէին ջանում երեխաները նուրբ վերաբերվել,... նրանց նոր խաղալիքները կոտրվում էին: Երեխաների տրամադրությունն ընկնում էր և նրանք լաց էին լինում: Մի որոշ ժամանակ անց, իմաստունը նոր խաղալիք էր նվիրում, սակայն ավելի փխրուն:
Մի անգամ ծնողները մոտեցան նրան խոսքերով՝

— Դու իմաստուն ես, և միայն նրանց բարին ես ուզում: Սակայն ինչու՞ ես Դու նման նվերներ անում: Նրանք ջանում են, սակայն չի ստացվում՝ խաղալիքները միևնույնն է կոտրվում են և նրանք լաց են լինում: Իսկ այդ խաղալիքներն այնքան գեղեցիկ են, որ դրանցով հնարավոր չէ խաղ չանել:
— Բոլորովին քիչ ժամանակ կանցնի, — ժպտաց ծերունին, — և ինչ-որ մեկը նրանց իր սիրտը կնվիրի: Մի գուցե այս նվերները կօգնեն նրանց սովորեցնել վարվել նման անգին պարգևի հետ ավելի նուրբ ու զգույշ: