ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Չսիրելը – մեղք է»

Ինչ-որ տեղ Արևելքում ապրում էր մի հարուստ մարդ։ Եվ ուներ նա տաս կին։ Նրանց բոլորին նա սիրում էր ու հոգ տանում նրանց մասին։ Գիտեր նա իր կանանց ցանկություններն ու կարիքները և ըստ հնարավորությունների բավարարում էր դրանք։ Իսկ նրա կանայք ագահ էին ու չար։ Ամուսնացել էին նրանք, որովհետև այդպես էր կարգը, երեխաներ էին ունեցել միայն այն բանի համար, որ ուրիշները մատով իրենց ի ցույց չդնեն։ Նրանք իրար հետ վիճում էին, առաջնության համար, իսկ հարգանքը դեպի ամուսինը միայն տեսանելի մասում էր։

Եվ ահա Արևելքում իշխանություն փոխվեց։ Մարդուն անբարոյական անվանեցին այն բանի համար, որ նա ոչ թե մի կին ունի այլ տասը։ Նրա բոլոր կանանց ազատություն տվեցին, և գնացին վերջիններս իրենց ամուսին փնտրելու։ Սակայն ոչ բոլորը կարողացան գտնել։ Իսկ նրանք, ովքեր էլ գտան, դժբախտ էին ապրում, որովհետև ոչ բոլոր տղամարդիկ են պատրաստ դաստիարակել ուրիշի երեխային, և իրենք էլ պատրաստ լինելով չարանալ ու վիճալ, շարունակում էին դա նոր ամուսնու հետ։

Իսկ հարուստ մարդուն, այն բանի համար որ ինչ-որ սեփականություն ուներ, ուղարկեցին հարկադիր աշխատանքների։

Եվ ահա նա նստած է բարակում իր անկողնու վրա ու տխրում է։

- Ինչու՞ ես տխրում, - հարցնում է հարևան մահճակալի ծերունին։

- Տես, ծեր մարդ, ապրեցի ես ողջ իմ կյանքը, ջանալով իմ կանանց միայն լավը անել, իսկ ինձ հիմա ասում են թե անբարոյական եմ։ Նշանակում է, որ դրախտ չեմ ընկնի իմ անառեակության պատճառով։

- Զուր ես դու քո համար դարդ անում, - պատասխանեց ծերունին։ - Հիշում եմ քեզ և ընտանիքդ էլ եմ հիշում։ Սիրում էիր դու քո կանանց, բոլորն են տեսել։ Չի կարող սիրո մեջ ապրող մարդը դրախտ չընկնել։ Դու ավելի լավ է քո կանանց համար դարդ արա։ Այ նրանք, ոչ ոքի երբեք չեն սիրել։ Իսկ ավելի մեծ մեղք չկա քան չսիրելը։

Եվ մտորեց այդ մասին այդ մարդը։ Ու լաց եղավ, հիշելով իր յուրաքանչյուր կնոջ, ու նրանից ունեցած յուրաքանչյուր երեխային։ Եվ նրա կանայք դժոխք չընկան, որովհետև նրա սերն ավելի ուժեղ էր նրանց չսիրելուց։

Անդրեյ Յակուշև