ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Օրվա առակ՝ «Պնդուկենին» Լեոնարդո դա Վինչի

Մեծ այգում, ցանկապատից ներս, խաղաղությամբ ու համաձայնությամբ աճում էին պտղատու ծառերը: Գարնանը նրանք լողանում էին կաթնա-վարդագույն եռման մեջ, իսկ ամռան վերջում կորանում հասած բերքի ծանրության տակ:

Պատահաբար այդ հախուռն աշխատանքային ընտանիք ներխուժեց պնդուկենին, ով շուտով շատ արագ աճեց ու մեծացավ և շուտով նաև մեծամտացավ:

- Այդ հանուն ինչի՞ ես պետք է այստեղ՝ ցանկապատի ներսում ցցվեմ, - դժգոհությամբ փնթփնթում էր նա: - Ես բոլորովին էլ չեմ պատրաստվում բանտարկյալի կյանքով ապրել: Թող իմ ճյուղերը անցնեն ցանկապատից այն կողմ, որ ամբողջ շրջանն իմանա, թե ինչ չքնաղ պնդուկներ են իմ վրա աճում:

Եվ պնդուկենին սկսեց համառորեն հաղթահարել բարձր ցանկապատը, որպեսզի իր ողջ գեղեցկությամբ կանգնի անցորդների առաջ:

Երբ եկավ ժամանակը և նրա ճյուղերը ամբողջովին լցվեցին պնդուկներով, բոլորը, ով չէր ալարում, սկսեց պոկել պնդուկները: Իսկ որտեղ էլ ձեռքերը չէին հասնում, գործի էին դնում փայտեր և քարեր:

Շուտով, ծեծված և կոտրտված պնդուկենին կորցրեց ոչ միայն իր պտուղները, այլև տերևները: Ցանկապատից այն կողմ, խարազանների նման կախված էին նրա հաշմանդամ դարձած ճյուղերը, իսկ այգու խիտ կանաչի մեջ գեղեցկացած երևում էին հյութեղ խնձորները, տանձերը, դեղձերը...

ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ

 
 

Այժմ կայքը դիտում են 143 հյուր