ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Նարցիսի մասին պատմության շարունակություն»

Բոլորին հայտնի է գեղեցիկ պատանու մասին առասպելը, ով օրերով անընդհատ նայում էր իր արտացոլմանն առվակում, հմայվելով իր գեղեցկությամբ։ Վերջ ի վերջո, հափշտակված նայելով, նա ջուրն ընկավ ու խեղդվեց։ Իսկ ափին մի ծաղիկ աճեց, որն անվանվեց ի հիատակ զոհվածի։

Երբ Նարցիսը զոհվեց, անտառի հավերժահարսերը — անտառահարսերը — նկատեցին, որ առվակի քաղցրահամ ջուրն արցունքներից դարձել է աղի։

— Ինչի՞ համար ես լաց լինում, — հարցրեցին նրան անտառահարսերը։

— Ես ողբում եմ Նարցիսի համար, — հատասխանեց առվակը։

— Զարմանալի չէ, — ասացին անտառահարսերը։ - Վերջ ի վերջո մենք միշտ նրա հետևից էինք վազում երբ նա անցնում էր անտառով, իսկ դու — միակն ես, ով նրա գեղեցկությունը մոտիկից է տեսել։

— Իսկ նա գեղեցի՞կ էր, — հարցրեց այդ ժամանակ առվակը։

— Բայց ո՞վ կարող է քեզանից լավ այդ մասին դատել, — զարմացան անտառի հավերժահարսերը։ — Քո ափին չէ՞ր, կռացած քո ջրերի վրա նա օրեր անցկացնում։

Առվակը երկար լռեց և վերջապես պատասխանեց՝

— Ես ողբում եմ Նարցիսի համար, չնայած, որ երբեք չեմ հասկացել, որ նա չքնաղ է։ Ես լաց եմ լինում, որովհետև ամեն անգամ երբ նա իջնում էր իմ ափ ու կռանում իմ ջրերի վրա, նրա աչքերի խորքում արտացոլվում էր իմ գեղեցկությունը։

Օսկար Ուայլդ

 
 

Այժմ կայքը դիտում են 2200 հյուր