ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ինչպես քո օրն ավելի լավը դարձնեմ»

Շատ տարիներ, ամուսինն ու կինը դաժան մարտեր էին վաում։ Հետ նայելով, նրանք լավ չէին հասկանում, թե ինչպես էին հաջողացրել ամուսնանալ – նրանք բնավորություններով քիչ էին համընկնում իրար։ Եվ որքան երկար էին նրանք ապրում որպես ամուսիններ, այնքան ուժեղ էին արտահայտվում իրենց դիմակայությունները։ Հարստությունն ու փառքւ նրանց կյանքը ավելի հեծտ չդարձրեց։ Ընդհակառակը, պրոբլեմները միայն ուժեղացան։ Նրանց միջև եղած լարվածությունը հասավ այնպիսի շիկացման, որ նախատեղվող գործուղումը, տղամարդուն թվում էր ազատում, թեկուզ և ժամանակավոր։

Նրանք այնքան հաճախ էին վիճում, որ արդեն դժվար էր պատկերացնել համատեղ համերաշխ կյանք միասին։ Նրանք գտնվում էին ամուսնալուծության սահմանին և այն քննարկում էին ոչ մեկ անգամ։

Ամուսինը գործուղման էր, երբ «պատնեշը փլեց»։ Նրանք հենց նոր հերթական անգամ հուսահատ վիճեցին հեռախոսով և կինը հեռախոսը կախեց։ Ամուսինը կատաղություն զգաց, անուժություն և խոր միայնակություն։ Եվ հասկացաց, որ հասել է սահմանին – այլևս դիմանալ չի կարող։

Այդ ժամանակ նա դիմեց Աստծուն։ Չգիտեմ թե հնարավոր էր Աղոթք անվանել այն, ինչ նա կատաղած գոռում էր այդ րոպեներին, սակայ դրանք տպվեցին նրա հիշողության մեջ առհավետ։ Նա Աստծուն գոռում էր, որ այդ ամուսնությունը – սխալ է և այլևս այդ կերպով ապրել չի կարող։ Կատաղության հետ նա շփոթություն էր զգում։ Նա չէր հասկանում, թե ինչու է իրեն կնոջ հետ այդքան դժվար միասին լինել։ Հոգու խորքում նա գիտեր, որ իր կինը լավ մարդ է։ Ինքն էլ է լավ մարդ։ «Դո ուրեմն ինչու՞ մեզ մոտ չի ստացվում մեր հարաբերությունները շտկել, - մտածում էր նա։ - Ինչու՞ եմ ես ամուսնացել մի կնոջ հետ, որի բնավորությունը այսքան ինձ անհամապատասխան է։ Ինչու՞ նա չի ուզում փոխվել»։

Վերջ ի վերջո, խռպոտած և կոտրված, նա նստեղ հատակին և լաց եղավ։ Հուսահատության մթության միջից պայծառացում եկավ՝ «Դու չես կարող նրան փոխել։ Դու կարող ես միայն քեզ փոխել»։ Եվ նա սկսեց աղոթել։ «Եթե ես չեմ կարող նրան փոխել, Տեր, ապա փոխիր ինձ», - աղոթում էր նա։ Նա աղոթում էր, նաև հաջորդ օրը, տուն վերադառնալու թռիչքի ընթացքում։ Նա աղոթում էր իր տան շեմին, որտեղ իրեն սպասում էր սառը կինը, ով ամենայն հավանականության նույնիսկ հայացքի չի արժանացնի իրենց հանդիպելուց։ Այն գիշեր, երբ նրանք պառկած էին իրենց անկողնում, այնքան մոտ իրարից և միաժամանակ այնքան հեռու, նա հասկացավ, թե ինչ է պետք անել։

Հաջորդ առավոտյան, դեռ անկողնում, նա շուռ եկավ կնոջ կողմ և հարցրեց՝

- Ինչպե՞ս քո օրն ավելի լավը դարձնեմ։

Կինը բարկացած նայեց նրա վրա՝

- Ի՞նչ։

- Ինչպե՞ս քո օրն ավելի լավը դարձնեմ։

- Ոչ մի կերպ, - կտրեց նա։ Ինչու՞ ես հարցնում։

- Որովհետև ես շատ լուրջ եմ, - ասաց նա։ - Ես ուղղակի ուզում եմ իմանալ, թե ինչպե՞ս քո օրն ավելի լավը դարձնեմ։

Կինը ցինիկորեն ն այեց ամուսնուն։

- Դու ուզում ես ինչ-որ բա՞ն անել։ Հոյակապ է, այդ դեպքում խոհանոցը լվա։

Կնոջը թվում էր, որ ամուսինը չարությունից կպայթի։ Սակայն վերջինս գլխով արեց՝

- Լավ։

Նա վեր կացավ և լվաց խոհանոցը։

Հաջորդ օրը ամուսինը նույն բանը հարցրեց կնոջը՝

- Ինչպե՞ս քո օրն ավելի լավը դարձնեմ։

- Ավտոտնակը հավաքի։

Ամուսինը խոր շունչ քաշեց։ Այդ օրը նա մինչև կոկորդը գործեր ուներ, բայց հասկանում էր, որ կինը դա հատուկ ասաց, որպեսզի չարացնի իրեն։ Այդպես էլ ուզում էր ի պատասխան բորբոքվել։ Դրա փոխարեն ասաց՝

- Լավ։

Նա վեր կացավ և հաջորդող երկու ժամերը մաքրում և կարգի էր բերում ավտոտնակը։ Կինը չգիտեր էլ ինչ մտածեր։

Եկավ հաջորդ առավոտը։

- Ինչպե՞ս քո օրն ավելի լավը դարձնեմ։

- Աչ միմկերպ, - ասաց կինը։ - Դու ոչինչ չես կարող անել։ Խնդրում եմ, դադարացրու դա։

Տղամարդը պատասխանեց, որ չի կարող դադարեցնել, որովհետև իրեն խոսք է տվել։

- Ինչպե՞ս քո օրն ավելի լավը դարձնեմ։

- Ինչու՞ ես դու դա անում։

- Որովհետև դու ինձ համար թանկ ես։ Եվ մեր ամուսնությունը ինձ համար նույնքան թանկ է։

Հաջորդ առավոտյան նա կրկին հարցրեց։ Եվ դրան հաջորդող առավոտյան։ Եվ դրան հաջորդող… Այնուհետև, երկրորդ շաբաթվա մեջտեղում, հրաշք տեղի ունեցավ։ Իր հարցի ժամանակ կնոջ աչքերը լցվեցին արցունքներով և նա սկսեց լաց լինել։ Հանգստանալով նա ասաց՝

- Խնդրում եմ, դադարեցրու ինձ տալ այդ հարցը։ Պրոբլեմը քո մեջ չէ, այլ իմ։ Ես գիտեմ, որ ինձ հետ ծանր է։ Չեմ հասկանում, թե ինչու ես առ այսօր մնում ինձ հետ։

Ամուսինը նուրբ վերցրեց նրա կզակից, որպեսզի նայի ուղիղ աչքերի մեջ։

- Որովհետև ես սիրում եմ քեզ, - ասաց նա։ - Ինչպե՞ս քո օրն ավելի լավը դարձնեմ։

- Այդ ես պետք է դա քեզ հարցնեմ։

- Պետք է, բայց ոչ հիմա։ ՀԻմա ես ուզում եմ փոխվել։ Դու պետք է իմանաս, թե որքան մեծ բան ես ինձ համար նշանակում։

Կինը գլուխը դրեց նրա կրծքին։

- Ներիր ինձ, ես ինձ սարսափելի եմ պահել։

- Ես քեզ սիրում եմ, - ասաց ամուսինը։

- Ես էլ քեզ եմ սիրում, - պատասխանեց կինը։

- Ինչպե՞ս քո օրն ավելի լավը դարձնեմ։

Կինը քնքշությամբ նայեց նրան՝

- Միգուցե մենք երկուսո՞վ մնանք մի ինչ-որ ժամանակ։ Միայն ես և դու։

Ամուսինը ժպտաց՝

- Ես շատ դա կուզեի։

Ամուսինը շարունակեց ամսից ավել հարցնեմ։ Եվ հարաբերությունները փոխվեցին։ Դադարեցին վեճերը։ հետո արդեն կինը սկսեց հարցնել՝

- Ի՞նչ կուզեիր, որ ես անեի։ Ինչպե՜ս դառնամ լավագույն կին քեզ համար։

Նրանց միջի պատը փլվեց։ Նրանք սկսեցին զրուցել – բաց, մտածելով – այն մասին, թե ինչ են ուզում կյանքից և ինչպես միմյանց երջանիկ դարձնեն։ Ոչ նրանք միանգամից չլուծեցին իրենց բոլոր պրոբլեմները։ Նույնիսկ չի կարելի ասել, որ նրանք այլևս երբեք չվիճեցին։ Բայց նրանց վեճերի բնույթը փոխվեց։ Նրանք սկսեցին բաժանվել ավելի ու ավելի քիչ, կարծես թե չար էներգիան, որը կար նախկինում, սկսեց իրենց լքել։ Ամուսինները այն զրկեցին թթվածնից։ Նրանցից և ոչ մեկը չէր ուզում վիրավորել մյուսին։

Ռիչարդ Փոլ Էվանս

 
 

Այժմ կայքը դիտում են 789 հյուր