ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

«Երբ ավազները լռում են՝ խոսում է քամին»

Ժամանակին աշխարհիս երեսին ապրում էր մի զարմանալի մարդ – ուսուցիչ՝ աստծուց։ Ով էլ որ գալիս էր նրա մոտ, նա յուրաքանչյուրի մոտ կարողանում էր գտնել և զարգացնել հոյակապ գիտելիքներ և ընդունակություններ։

- Մի՞թե այդպես լինում է, - վերջապես նա հարցրեց մի ծերունու։

- Մի՞թե ես այդպես յուրահատուկ եմ, որ կարողանում եմ յուրաքանչյուր անցորդի մեջ նկատել ու զարգացնել գիտելիքներ և ընդունակություններ։

Ծերունին ժպտաց և պատասխանեց՝

- Քեզ մոտ եկող յուրաքանչյուր աշակերտի մեջ դու տեսնում և զարգացնում ես միայն այն գիտելիքներն ու հմտությունները, որոնցով տիրապետում ես դու ինքդ։ Սակայն մի օր քեզ մոտ կգա մի աշակերտ, որի գիտելիքները դու չես կարողանա զարգացնել այն պատճառով, որ դու դրանց չես տիրապետում։ Այդ ժամանակ դու ինքդ աշակերտ կդառնաս։ Եվ դա կլինի ամենալավ բանը, ինչ կարող է Քեզ հետ պատահել։

ԱՎԱ ԱՐԴՈ