Կար-չկար մի Ավանակ կար, որն ապրում էր մի աղքատ մարդու մոտ և աշխատում նրա համար: Նա վատ էր սնվում, բայց մի կերպ ապրում էր: Մի անգամ Թագավորական ախոռների կառավարիչը խղճաց այս դժբախտ կենդանուն և տեղավորեց նրան Թագավորական ախոռում՝ Թագավորական նժույգների հետ, կերակրեց նրան և սկսեց հոգ տանել նրա մասին: Խեղճ Ավանակը չէր կարողանում չհամեմատել իրեն Սուլթանի ազնվազարմ արաբական նժույգների հետ: Նա դիմում էր Աստծուն՝ թե ինչու՞ է իրենց միջև այդքան մեծ տարբերություն:
Շուտով պատերազմ սկսվեց: Նժույգները մասնակցեցին պատերազմական գործողություններին և վերադարձան վիրավորված, նետերով ծակծկված և վիրակապված: Որոշները ընդհանրապես չվերադարձան:
Այն ինչ տեսավ Ավանակը՝ հենց իր հարցի պատասխանն էր:
ՍՈՒՖԻԱԿԱՆ ԱՌԱԿ