Բարձր թռչելով անծայրածիր անապատի վրայով, Փյունիկը ճամբարի խարույկի մի հեռավոր կրակ նշմարեց: Նա հասկացավ, որ կյանքի մեծագույն փորձության ժամն է և ինքը պետք է հաստատակամ ենթարկվի ճակատագրի կամքին:
Փյունիկը բավականին խոշոր էր աշխարհի երեսին ապրող բոլոր արծիվներից, իսկ փետուրների գեղեցկությամբ և վառությամբ նույնիսկ համեմատել հնարավոր չէր նրանց հետ:
Նա վսեմ սավառնում էր գիշերային երկնքում իր բացված թևերով իսկ հետո լայն շրջաններով սկսեց իջնել երկրի վրա:
Հայտնվելով խարույկի վրա, նա զգաց, թե ինչպես են կրակի լեզվակները ագահորեն լիզում նրա փետուրներն ու այրում թաթերը: Հաղթահարելով ցավը և հավատարիմ մնալով պարտքին, Փյունիկը անվախ փլվեց կրակի մեջ:
Խարույկը ճարճատեց, մուր հանեց և սկսեց հանգել: Սակայն շուտով ածուխների կույտից մի կապույտ բոց դուրս պրծավ, թրթռալով քամուց նա համառորեն բարձրացավ վերև, կարծես թևեր ունենար:
Դա Փյունիկն էր վերածնվում մոխրից, որպեսզի նորից ապրի հինգ հարյուր տարի երկնքում:
Լեոնարդո դա Վինչի