Բակում, խաղահրապարակում խաղում էին երեխաները իսկ նրանցից ոչ շատ հեռու, նստարանի վրա նստած էին նրանց մայրիկները։
Մի ինչ-որ պահի, երկու տղա ինչ-որ բան իրար հետ չկիսեցին և նրանց միջև կոնֆլիկտ ձևավորվեց։ Նրանցից մեկի մայրը վազելով մոտեցավ խաղահրապարակին ու բաժանեց իրարից կռվող տղաներին։ Սակայն կռիվը դադարեցնելուց հետո նա անմիջապես հարձակվեց մյուս տղայի վրա, ով իր կարծիքով նեղացրել էր իր որդուն։ Նա գոռում էր վերջինիս վրա, փորձելով բացատրել նրան, որ իրեն վատ է պահել։
Տղայի մայրը, ում նկատողություն էին անում, նստած նստարանին ուշադիր հետևում էր տեղի ունեցածին։ Կողքին նստաց կինը նրան արմունկով հրում էր, դրդելով նրան որ խառնվի, բայց վերջինս տեղից չէր շարժվում, այդ ողջ ընթացքում հայացքը չկտրելով տեղի ունեցողից։
Երբ ամեն բան ավարտվեց, տղան վազելով մոտեցավ իր մորը՝
- Մայրիկ, դու տեսա՞ր, որ այն տիկինը ինձ վրա բարկանում էր։
- Այո, որդիս, տեսա, - պատասխանեց մայրը։
- Իսկ ինչու՞ չմոտեցար ու չպաշտպանեցիր ինձ։
- Ես ուշադիր հետևում էի տեղի ունեցածին և նկատեցի, որ ինքդ հոյակապ լուծում էիր այդ տհաճ իրավիճակը։
- Բայց նրա մայրը մոտեցավ ու պաշտպանեց նրան, իսկ դու չմոտեցար… - հիասթափված արտաբերեց տղան։
- Հավանաբար նրա մայրը չէր հավատում, որ իր որդին ինքը կարող է լուծել, իսկ ես քեզ վստահում եմ։ Ես հավատում էի, որ Դու կլուծես այդ իրավիճակը նույնիսկ երբ մեծահասակը կփորձի քեզ վիրավորել։ Եվ ես չեմ սխալվել քո մեջ։
Անդրեյ Յակուշև
