Մի անգամ աշակերտը հարցրեց Ուսուցչին՝
- Ուսուցիչ, վերջերս ընկերների հետ քննարկում էինք անկեղծության և բնականության թեման, և արդյունքում իմ գլխում ամեն ինչ խառնվեց իրար:
Ուսուցիչը ժպտաց՝
- Եվ ինչու՞մ է Քո հարցը: Ի՞նչն է ինչի հետ խառնվել Քո գլխում:
- Ամենակարևորը, որ ես չեմ կարողանում հասկանալ, դա անկեղծության և բնականության տարբերությունն է: Իմ կարծիքով դրանք նույն բաներն են:
- Ոչ, դրանք նույն բաները չեն, - ասաց Ուսուցիչը: - Անկեղծ մարդը կարող է
բնական չլինել, սակայն բնական մարդը միշտ անկեղծ է:
- Ներիր Ուսուցիչ, ես միևնույն է չհասկացա:
- Երբ Դու անկեղծ ես, ապա չես թաքցնում Քո զգացմունքները: Երբ Դու բնական ես՝ Դու դրանց մասին չես էլ մտածում: