Քամին դադարեց, և առագաստները անուժ կախվեցին կայմի ռեյից: Ամեն ինչը կանգ առավ: Նույնիսկ արծաթափայլ լուսնի արահետը արտացոլված ջրի հայելու վրա չէր դողդղում:
Հանկարծ, գիշերվա լռությունը խախտվեց խորհրդավոր ձայներով: Թվաց թե դա ալիքներն են քչփչում՝ կիսվելով անցած օրվա տպավորություններով:
Շուտով, ծովի խորքերից ավելի ու ավելի հստակ սկսեց հնչել ինչ-որ մեկի քաղցրաշունչ երգը: Ձայնն այնքան քնքուշ էր, իսկ մեղեդին այնքան չքնաղ, որ դժվար էր չտրվել այդ հմայքին:
Կախարդական ձայներով օրորված ծովայինները իրենց մոռացության տվեցին և անցան խորը քնով:
Եվ այդ ժամանակ ջրի ալիքի մի թեթև ձայն լսվեց, և երևաց մի տարօրինակ արարած՝ կույսի դեմքով և մարմնով, սակայն ձկան թեփուկավոր պոչով:
Դա ջրահարսն էր: Նրանից վախենում էին ավելի շատ, քան թե բաց ծովում եղած ամենասարսափելի փոթորկից:
Լողալով մոտենալով ալիքների վրա օրորվող նավին, ծովային գեղեցկուհին անձայն բարձրացավ տախտակամածի վրա: Աչքերը փայլեցնելով, նա ձեռքով դիպավ նավաստիներից յուրաքանչյուրին, և նրանք չարթնանալով հրաժեշտ տվեցին իրենց կյանքին:
Կորցնելով կառավարումը, նավն աննպատակ թափառում էր ծովերով, մինչև չխորտակվեց հարվածվելով ափամերձ ստորջրյա ժայռերին, և չտարավ իր հետ ծովի հատակ ջրահարսի գաղտնիքը:
Լեոնարդո դա Վինչի