Մի քանի օր շարունակ հետևելով մլակների թռիչքին, սարդը նկատեց, որ նրանք ավելի հաճախ ամպերով հավաքվում են խաղողի թփի վրա:
- Այ հիմա մլակների վերջը կգա, - քմծիծաղ տվեց սարդը և սողաց որթատունկն ի վեր: Նա մի ամուր սարդոստայն գործեց ամենախոշոր և բուրավետ ողկույզի շուրջ, իսկ ինքը թաքնվեց խաղողի հատիկների արանքի հովին:
Իր թաքստոցից, խորամանկ ավազակը, հարձակվում էր հասնող խաղողի տտիպ հոտով գայթակղված անօգնական մլակների վրա, ովքեր չէին էլ կասկածում, որ իրենց վտանգ է սպառնում: Ագահ սարդը, անպատիժ ահռելի քանակությամբ մլակներ ոչնչացրեց:
Բայց ահա եկավ խաղողահավաքի ժամանակը: Բերքն առատ էր և գյուղացին ստիպված եղավ մի լավ չարչարվել իր խաղողի այգում: Ճարպկորեն գործածելով դանակը, նա կտրում էր մի ողկույզը մյուսի հետևից: Նրան պատահեց և այն ողկույզը, որում թաքնվել էր սարդը: Նա անմիջապես հայտնվեց մի մեծ կողովի մեջ, որը լցված էր շատ ուրիշ ողկույզներով:
Այսպես խաղողի ողկույզը թակարդ դառավ ուխտադրուժ սարդի համար: Նա խորամանկորեն ցանց էր հյուսում ուրիշների համար, սակայն ինքը խճճվեց դրա մեջ և ճխլվեց:
Լեոնարդո դա Վինչի