ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ճշմարտությունն ավելի խորն է»

Աշխարհիս երեսին մի խանդավառ Պատանի կար։ Կրակն աչքերի մեջ նա ծարավ էր ճանաչել ամեն բան այս աշխարհում։ Օր ու գիշեր մտորում էր Պատանին – նրա իմանալու ցանկությունը անհագ էր։ Բոլոր իմաստունների մեջ Պատանին հատուկ հարգանք ուներ Ծերունու հանդեպ, ով բնակության էր հաստատվել բարձր սարերում։ Այդ Ծերունին մարդկանց տանել չէր կարողանում, բոլորին անհայտ պատճառով, բոլորին, բացի Պատանուց։ Ասում էին նաև, որ ժամանակին այդ Ծերունին և ուսուցիչ է եղել և վանական, սակայն կյանքի վերջում հեռացել է սարերը – մարդկանցից հեռու և Արևին մոտ։

Ամեն անգամ, երբ խանդավառ Պատանու մոտ հարց էր առաջանում, որի պատասխանը նա չէր կարողանում գտնել, Պատանին բարձրանում էր սարերը, որտեղ ապրում էր միայնակ Ծերունին ու հարցնում էր։

Եվ ահա մի անգամ, պատանին սկսեց մտածել, թե արդյո՞ք ճիշտ է, որ բոլոր մարդիկ միայն իրենց մասին են մտածում։ Երկար մտածեց Պատանին, սակայն պատասխանը չկարողացավ գտնել։ Այդ ժամանակ նա պատասխանի հետևից Պատանին որոշեց ճանապարհվել Ծերունու մոտ։ Եկավ Ծերունին ու հարցրեց՝

- Իմաստուն Ծերունի, ասա, իսկ ճի՞շտ է, որ մարդիկ միշտ գործում են միայն իրենց օգտին։

Ծերունին պատասխանեց՝

- Ճշմարտությունն ավելի խորն է, զգա։

Պատանին պատասխանը չհասկացավ, սակայն բացատրություններ խնդրել անմարդամոտ Ծերունուց չխիզախեց։

Անցավ մեկ ամիս, Պատանին նորից մտքերի մեջ ընկավ՝ իսկ կա՞ արդյոք իրականում ճակատագիր։ Երկար մտածեց Պատանին, տարբեր մարդկանց հարցրեց, բայց այդպես էլ պատասխան չգտավ։ Նորից ճանապարհվեց Պատանին Ծերունու մոտ և կրկին պատասխան ստացավ՝

- Ճշմարտությունն ավելի խորն է, զգա։

Չհասկացավ Պատանին պատասխանը, բայց այս անգամ էլ խիզախությունը չներեց բացատրություն պահանջել։

Անցավ ևս մեկ ամիս և հերթական անգամ Պատանին մտքերի մեջ ընկավ՝ իսկ կարո՞ղ է մարդը ըմբռնել այդ ճշմարտությունը։ Երկար մտածեց Պատանին, տարբեր մարդկանց հարցրեց բայց նրանք հարցը չէին հասկանում և այդ ժամանակ նա ճանապարհվեց Ծերունու մոտ։ Բարձրացավ Պատանին սարերն ու հարցնում է՝

- Իմաստուն Ծերունի, ասա խնդրում եմ, արդյո՞ք ճշմարտությունը հասանելի է, թե՞ այն անհասանելի է։

Ծերունին ժպտաց և պատասխանեց՝

- Ճշմարտությունն ավելի խորն է, զգա։

Այստեղ Պատանին չդիմացավ և հարցրեց՝

- Մի՞թե կարելի է այն զգալ։ Ճշմարտությունը, դա գեղեցիկ աղջկա հպում չէ, ինչպե՞ս կարելի է այն զգալ։

Ծերունին կրկին խոժոռվեց և պատասխանեց՝

- Ճշմարտությունը հասանելի է մարդուն, այլ ոչ նրա խոսքերին։

Իջավ Պատանին սարերից և այլևս հարցեր չտվեց, ո՛չ Ծերունուն, ո՛չ էլ այլ մարդկանց։ Միայն երբեմն, բարձրանալով սարերը նա նստում էր Ծերունու կողքին և նրանք միասին հմայվում էին բնապատկերով։

Տայրոն Չույ

 
 

Այժմ կայքը դիտում են 162 հյուր