ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երեք սիրող եղբայր»

Լինում են չեն լինում երեք փոքր եղբայրներ են լինում։ Եվ սիրում էին նրանք միմյանց շատ։ Եղբայրները նաև շատ սիրում էին խաղալ մեծ ավազի արկղի մեջ։ Սակայն նրանք ունեին տարբեր ընդունակություններ ու ցանկություններ։ Այդ պատճառով էլ նրանք հերթով էին խաղում։

Վաղ առավոտյան մի եղբայրը դուրս էր գալիս բակ և գնում դեպի մեծ ավազի արկղ։ Այդ ժամանակ մյուս երկու եղբայրները գնում էին զբոսնելու ու տեսնում էին հետևյալ պատկերը՝ իրենց առաջին եղբայրը ինքնամոռաց ավազից ամրոցներ, քաղաքներ և կամուրջներ է պատրաստում։

Նա այնքան էր տարված լինում այդ զբաղմունքով, որ շուրջը ոչինչ չէր նկատում, նույնիսկ տանից դուրս եկող եղբայրներին։ Իսկ վերջիններս լուռ, որպեսզի չխանգարեն իրենց սիրելի եղբորը, բավականություն էին ստանում ստեղծագործական պրոցեսից, նստում էին մի կողմի վրա և հետևում գեղեցկության ծննդի խորհուրդին։

Բայց ահա, մեծ ավազի արկղի մեջ այլևս ազատ տեղ չմնաց և միայն այդ ժամանակ առաջին եղբայրը նկատեց իր հարազատներին՝ իրեն հետևող եղբայրներին։

- Տեսեք թե ինչ եմ ես արել, - գոռաց նա հպարտությամբ և ոգևորությամբ։

Իսկ եղբայրներին ուրախացնում էին ոչ այնքան ամրոցներն ու պալատները, որքան երջանկությունը, որը ստացավ իրենց եղբայրը այդ զբաղմունքից։ Բայց հանկարծ երկրորդ եղբոր աչքերում կայխեր հայտնվեցին ու բոլորին անմիջապես հայտնի դարձավ թե ինչ է հիմա լինելու։

Երկրորդ եղբոր մոտ կտավե պարկիկ կար։ Նա զգուշությամբ, որպեսզի ոչինչ չկոտրի, հասավ մեծ ավազի արկղի մեջտեղը և սկսեց պարկից հանել մեքենաներ, զինվորներ, ծառի ճյուղեր, որոնք դառնում էին ծառեր ու նավակներ։ Եվ արդեն մի քանի րոպեից, ամբողջ մեծ ավազի արկղը լցվեց կյանքով։ Զգուշորեն քայլելով ավազե շինությունների արանքով, երկրորդ եղբայրը խաղարկում էր այդ ոչ մեծ տարածությունում տրագեդիաներ և դրամաներ, ստեղծում էր երջանկության և վշտի տեսարաններ։ Նա ապրեց այդ ավազե աշխարհում համարյա ողջ օրը, իսկ մյուս եղբայրները հետևում էին նրան ու շշմում այն երևակայությունից, թե ինչպես հասարակ արձանիկներով հնարավոր է խաղարկել այդպիսի անկանխատեսելի իրադարձություններ։

Բայց ահա, երբ օրը վերջին էր մոտենում, երկրորդ եղբայրը նկատեց, որ իր սիրելի եղբայրները սկսել են ձանձրանալ։ Եվ նրանց նկատմամբ իր սերը այլևս չէր կարող թույլ տալ ավել զբաղեցնել մեծ ավազի արկղը։ Այդ ժամանակ նա վերցրեց իր բոլոր արձանիկները, լցրեց պարկի մեջ և կանչեց երրորդ եղբորը։

Իսկ այ երրորդ եղբոր անզուսպ կիրքը՝ քանդելն էր։ Երկու եղբայրները մի կողմ էին քաշվում և հեռվից հետևում թե ինչպես է երրորդ եղբայրը սկսում իր ներկայացումը, որը ոչ պակաս հիասքանչ էր, քան առաջին երկուսը։ Սկզբից նա գետնից քար էր վերցնում և գցում այն ամենամեծ ավազե աշտարակի վրա։ Վերջինս փլվում էր, ավազով ծածկելով ցածր շինությունները։ Հետո նա մուտք էր գործում մեծ ավազի արկղ և իր մարմնով ընկնում տների և կամուրջների վրա ճզմելով դրանք։ Ու անմիջապես վեր ցատկելով սկսում էր պարել մեծ ավազի արկղում, իրենից բարձր վեր նետելով այն, ինչը քիչ առաջ ամրոցներ և պալատներ էր։ Իսկ նրա երկու եղբայրները ցատկոտում էին մի կողմում և ծափ տալիս այդ հրավառությունից, որն անում էր իրենց եղբայրը։ Դա ամենաաղմկոտ և ամենաուրախ տեսարանն էր ողջ օրվա ընթացքում։

Հավասարեցնելով մեծ ավազի արկղի միջի ավազը, երրորդ եղբայրը դիմում էր առաջինին՝

- Վաղը իմ թանկագին եղբայր, դու կարող ես կրկին զբաղվել քո սիրած գործով, իսկ մենք, ինչպես այսօր, կսպասենք մեր հերթին։

Քնելու պառկելուց, եղբայրներից յուրաքանչյուրը մտածում էր՝ «Ի՞նչ լավ է, որ մենք երեքն ենք և ինչ լավ է, որ մենք կարող ենք միմյանց հնարավորություն տալ զբաղվել նրանով, ինչ մեզ ամենաշատն է դուր գալիս»։

Անդրեյ Յակուշև