Մի գյուղ կավագործ եկավ ու մնաց այնտեղ ապրելու։ Իր համար արհեստանոց կառուցեց, կավ թրծելու վառարան և իհարկե նաև խանութ վաճառքի համար։ Սկսեց աշխատել։ Ամեն ինչ ծեփում էր՝ և՛ ափսեներ, և՛ բաժակներ, և՛ կճուճներ, և պուլիկներ, և՛ գինու շշեր – ամենատարբեր չափսերի ու ձևերի։ Մարդիկ ուրախանում էին, մտնում էին խանութ և ընտրում իրանց համար ինչ անհրաժեշտ է։
Հայտնվեցին նաև մշտական հաճախորդներ, որոնք ամեն օր մտնում էին։
Սկզբից նրանք շատ գնումներ էին անում, հետո ավելի քիչ, իսկ հետո էլ հազվադեպ, բայց խանութ գալու ու սպասք ուսումնասիրելու սովորույթը չէին թողնում։ Միանգամ խանութ մտնելով և ոչինչ չգնելով, նրանցից մեկն ասաց՝
- Լսիր, կավագործ, այ առաջ դու լավ սպասք էիր պատրաստում։ Ես քեզ մոտից մշտապես գնում էի։ Երբ մտնում էի, մի ինչ-որ լավ բան էի տեսնում ու գնում։ Իսկ հիմա դու սկսել ես շատ ավելի շատ խոտան պատրաստել։
- Ես տեսնում եմ, որ դուք սկսել եք քիչ գնել, բայց ես մտածում էի, որ ուղղակի դուք արդեն այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է գնել եք, - պատասխանեց կավագործը։
- Ոչ, - առարկեց հաճախորդը։ - Ես սիրում եմ գեղեցիկ սպասք և կգնեի, եթե քեզ մոտ ինչ-որ արժեցող բան լիներ։ Այ նայիր այս ափսեին։ Մի՞թե սա ափսե է։ Մի՞թե այսպիսին պետք է լինի ափսեն։ տես թե որքան լայն են նրա եզրերը։ Դա գեղեցիկ չէ։ Այսպիսի մեծ ափսեները ոչ ոքի պետք չեն գա։ Ես պահանջում եմ, որպեսզի դու այն հանես ցուցափեղկից և կոտրես։
Կավագործը պնդում եր, որ ափսեն մնա, ասելով, որ երեկ ճիշտ այսպիսին գնել են։ Հաճախորդը ձեռքը թափ տվեց, ասաց, որ սպասքը ավելի վատն է դարձել և հեռացավ։
Հաջորդ օրը ևս երկուսն եկան։ Նրանք ողջ ապրանքը ուսումնասիրեցին և կպան երկու սափորների։ Նրանց դուր չեկավ դրանց բկի լայնությունը։ Կողքին այլ սափորներ կային դրված, որոնք նրանց մոտ բողոք չէին առաջացնում, բայց նրանք երեկվա հաճախորդի պես պահանջեցին ցուցափեղկից հանել ու կոտրել դրանք։
Կավագործը սկսեց մտածել, թե իրոք կորցրել է իր վարպետությունը։ Նա առաջարկեց ամենաակտիվներին իր հետ աշխատել, խորհուրդ տալ իրեն թե ինչ լայնության անի ափսեների եզրերը, ինչ հաստության սափորների բկերը, սակայն ակտիվիստները մերժեցին, հղում անելով իրենց զբաղվածությանը։ Իրենց կողմից նրանք առաջարկեցին նրան յուրաքանչյուր աշխատանք դնել քվեարկության, և եթե այն ավելի շատ բացասական ձայն հավաքի քան դրական, ապա առանց ափսոսելու կոտրել։
Մի անգամ, գյուղով մի ճամփորդ էր անցնում։ Նա աղմուկ լսեց կավագործի խանութի մոտ և մոտեցավ։
- Մարդիկ, ինչի՞ց եք դուք դժգոհ։
- Կավագործի խանությում, սխալ սպասք կա, որի տեղը ցուցափեղկում չի, - գոռում էին մարդիկ։
- Իսկ այնտեղ լավ սպասք կա՞, - հետաքրքրվեց ճամփորդը։
- Կա, - պատասխանեցին մարդիկ, - եվ շատ։ Բայց կա նաև այնպիսին, որը լավերի կողքին տեղ չունի։
- Եվ ի՞նչ, - զարմացավ ճամփորդը։ - Ինչու՞ դուք չեք խոսում լավերի մասին։ Ինչու՞ եք որոշել քննարկեք վատը։ Ինչու՞ ձեզանից ոչ մեկը չի խոսում այն մասին, թե իր համար ինչքան օգտակար է այն սպասքը, որը նա գնել է, այլ միայն հայհոյում ու վատաբանում եք այն, ինչը դրված է նրա ցուցափեղկում, և որը դուք չեք գնելու։
- Մենք ազատ մադիկ ենք և իրավունք ունենք հանրային արտահայտել մեր կարծիքը, - առարկեցին նրանք։
- Այո, ունեք։ Բայց դուք նաև իրավունք ունեք չարտահայտվել։ Ինչու՞, ի՞նչ նպատակով եք դուք որոշել վատաբանել այն, ինչը ձեզ դուր չի գալիս կամ ուղղակի պետք չի։
- Մենք ուզում ենք, որ կավագործը զարգանա, ավելի լավը դառնա, պատրաստի ոչ թե ուղղակի սպասք, այլ գլուխգործոցներ։ Մենք հոգ ենք տանում նրա պրոֆեսիոնալ աճի մասին։
- Մարդիկ, - դիմեց ճամփորդը իր շուրջ հավաքվածներին։ - Դուք այլ զբաղմունք չունե՞ք։ Դուք դադարել եք նկատել գեղեցիկը և տեսնում եք միայն ուրիշի սխալները և համարում եք տգեղ այն, որը ձեզ անձամ պետք չի գալու։ Զբաղվեք ձեր աճով։ Փնտրեք դարակների վրա գեղեցիկն ու գնեք։ Իսկ այն, ինչ ձեզ դուր չի եկել – մի վատաբանեք, վրան մի թքեք, որովհետև ձեր հետևից կգա մեկը, ում դա պետք կլինի և նա կգնի, կարող եք չկասկածել։ Միայն թե ձեր թքածը ստիպված կավագործը պետք է մաքրի։
Անդրեյ Յակուշև
