ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՏԱՏՍ ԾԱՂՐՈւՄ Է ՄՈՐՍ...

Հարց՝

Բարև Ձեզ։

Իմ անունը X է, ապրում եմ Y քաղաքում։ Վիրտուալ խորհրդատվությունից որոշել եմ օգտվել, որովհետև միջոցներ և հնարավորություն չունեմ հոգեբանի դիմելու։

Ես 21 տարեկան եմ, ապրում եմ ամուսնուս և որդուս հետ (նա 1 տարեկան 6 ամսական է)։

Ես սոցիալական աշխատանքի և հոգեբանության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող եմ։

Ես ինձնով բավարարված եմ, և համարում եմ, որ շրջապատիս մարդիք նույնպես ինձ լավ մարդ են համարում։

Խնդիրը անձամբ ինձ չի վերաբերվում, այլ մայրիկիս։ 7 ամիս առաջ, տատիկիս (68 տարեկան) մատ օնկոլոգիական հիվանդություն հայտնաբերեցին։ Երկար հետազոտություններից հետո, ստիպված եղան ամպուտացիայի ենթարկել աջ ոտքը՝ ծնկից մի քիչ ներքև։ Տատիկս, պապիկիս հետ ապրում է գյուղի տանը։ Նույն գյուղում ապրում է նաև իմ մայրը (առանձին տանը)։ Մայրս ունի նաև փոքր եղբայր և քույր, ովքեր ապրում են ուրիշ քաղաքներում՝ գյուղից 1,5 ժամ (քույրը) և 30 րոպե (եղբայրը) հեռավորության վրա։ Ես նույնպես ապրում եմ 30 րոպեի հեռավորության վրա։

Պապիկս 73 տարեկան է, և հիվանդ է Պարկինսոնի հիվանդությամբ։ Նա չի կարողանում ինքնուրույն ուտել, տաքացնել իր ուտելիքը, գդալը ձեռքում բռնել, լվացվել, դժվարությամբ ինքնուրույն հագնվում է։

Տատիկիս հիվանդանոցից դուրս գրելուց հետո, մայրս լիարժեքորեն վերցրել է նրանց մասին հոգ տանելը իր վրա։ Նա մանկաբույժ է Շտապ Օգնությունում՝ մեկ օր աշխատում է, 3 օր հանգստանում։

Խնդիրը նրանում է, որ մայրս լիովին գամվել է ծնողներին, չնայած, որ հիմա արդեն տատիկս կարողանում է քայլել (պրոտեզով), և ինքնուրույն մանր մունր տան գործերն անել։ Սակայն նա միշտ բողոքում է մշտական դեպրեսսիաներից, մարդկանց ներկայությամբ միշտ հատուկ լաց է լինում, որ միշտ իրեն լսեն և խղճան։ Նա մորս միշտ նկատողություն է անում, թե «ապուրը յուղոտ է» կամ «փլավը աղի է», և դեմոնստրատիվ չի ուտում։ Մայրս ստիպված բազմազան բաներ է պատրաստում և օրական 3 անգամ գնում է նրանց կերակրելու։ Նա նրանց երկուսին էլ լողացնում է, տունն է մաքրում։ Սկզբից տատիկս իրականում ոչինչ չէր կարողանում անել, հիմա ուղղակի չի ուզում, իսկ երբ նրան դրա մասին ասում ես, իսթերիկա է անում։ Մայրս համբերում է ու լռում, հազվադեպ արտահայտվում է, սակայն հիմնականում լռում է։ Իր և իր ընտանիքի համար ժամանակ չի մնում։ Այստեղից էլ ամուսնու հետ վեճերը և մշտական հոգնածությունը։ Սկզբից, տատիկիս և պապիկիս մոտ գալիս էին նաև նրանց աղջիկը և տղան (մորս եղբայրը և քույրը), բայց դա երկար չտևեց՝ աղջիկը սահմանափակվում է միայն զանգերով, իսկ տղան ընդհանրապես չի հետաքրքրվում, չի ուզում տատիկիս իսթերիկաները լսել, ասում է, որ նրանք իրեն բարկացնում են։

Տատիկս շատ էգոիստ մարդ է, պապիկս՝ ընհակառակը։ Նա տեսնում է հասկանում է, որ տատիկս իր վարքագծով ծաղրում է մորս, հազվադեպ, իմ կամ մորս ներկայությամբ արտահայտվում է, սակայն հիմնականում նույնպես լռում է, քանի որ երբ տատիկիս հետ մենակ է մնում, նա պապիկիս «սղոցում» է։

Ես փորձել եմ խոսել մորս հետ, որ նա հրաժարվի ծնողների համար ճաշ եփել, այլ միայն եզրափակվի ավելի բարդ բաներում օգնելով՝ տունը հավաքի, օգնի ցնցուղ ընդունել։ Քանի որ իմ տատիկը կարող է դա ինքնուրույն անել՝ նա ուժ ունի երկար փողոցում կանգնելու, ընկերուհու հետ զրույց անելու համար։ մայրս փորձեց այդ տարբերակով շարժվել, սակայն այս անգամ էլ ուրիշ խնդիր դուրս եկավ՝ տատիկս ինքն ուտում է, բայց պապիկիս չի կերակրում (նրան անհրաժեշտ է գդալով կերակրել)։ Պապիկս սնվում է կեֆիրով և թխվածքաբլիթներով։ Փակ շրջան է՝ մայրս ստիպված սկսեց նորից եփել, օրական 3 անգամ գնալ և կերակրել։ Ես շատ կուզեի նրան օգնել, բայց ես հարևան քաղաքում եմ ապրում, ցերեկային սովորում եմ ուրիշ քաղաքում, փոքր երեխա ունեմ, այդ պատճառով էլ չեմ կարողանում հաճախ գյուղ գնալ կամ այնտեղ ապրել։ տատիկիս և պապիկիս տուն-ինտերնատ տեղափոխելը ընդհանրապես տարբերակ չէ, ոչ-ոք, ոչ մի պատրվակով այդ քայլին չի գնա։ բայց նայել, թե ինչպես է մայրս հանգում՝ անհնար է։ Խնդրում եմ հուշեք, թե ինչ կարելի է անել այս իրավիճակում։

Մասնագիտական օգնության համար դիմում եմ առաջին անգամ։

Կանխավ շնորհակալ եմ։

Պատասխան՝

Հարգելի X։

Իրականում, Ձեր մայրը անելանելի վիճակում է։ Ես կարծում եմ, որ նա չի կարողանա հրաժարվել իր ծնողներին օգնելուց։ Հավանաբար նա նույնպես, հիմա գտնվում է դեպրեսիվ վիճակում։ Օգնել Ձեր պապիկին, չօգնելով տատիկին՝ չի ստացվի։ Ես շատ հարցեր ունեմ կապված այս իրավիճակի հետ, որոնց պատասխանները ստանալուց հետո, կարելի է հավանաբար գտնել ինչ-որ մի կոմպրոմիսային տարբերակ, օրինակ այսպիսին՝ թող պապիկին տանի որոշ ժամանակով իր տուն, դրանով կօգնի նաև պապիկիդ ազատվել տատիկիցդ։ Հասկացեք, լավ թե վատ, դա իր ծնողներն են, իսկ քույրը և եղբայրը, լինելով վատ զավակներ, համոզված են, որ Ձեր մայրը ամեն ինչ կանի ինչպես հարկն է։ Միգուցե խոսեք Ձեր քեռու և մորաքրոջ հետ և հերթափոխ սահմանեք։ Խնդիրը բարդ է, և միանշանակ լուծում չունի, սակայն իմ առաջարկած տարբերակները անհամեմատ կթեթևացնեն Ձեր մոր բեռը։

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: