ք.Երեվան, Վ.Վաղարշյան 12
ԱՂՋԻԿՆԵՐԸ ՉԵՆ ՈւԶՈւՄ ԻՆՁ ՀԵՏ ՄՏԵՐՄՈւԹՅՈւՆ ԱՆԵԼ...

Հարց՝

Բարև Ձեզ Միհրդատ Ռոստոմովիչ:

Իմ անունը X է: Ես 17 տարեկան եմ:

Ապրում եմ Y քաղաքում՝ ծնողներիս և եղբորս հետ:

Դիմել եմ Ձեզ վիրտուալ, որովհետև դա անվճար է:

Ես փափուկ եմ, բարի, հասնող, լուրջ, հանգիստ: Հիմա վերաբերվում եմ ինչպես Աստծու, որովհետև հասկացել եմ, որ ամեն ինչ միայն ինձնից է կախված: Շրջապատս ինձ ընկալում է, որպես բարի, հասնող, ազնիվ և հանգիստ մարդ: Մի խնդիր ունեմ՝ շփվող չեմ:

Ես դեպրեսսիայի մեջ եմ այն պատճառով, որ աղջիկները հրաժարվում են ինձ հետ ունենալ մտերիմ հարաբերություններ: Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ աղջիկները չեն ուզում ինձ հետ մտերիմ հարաբերություններ ունենալ՝ միայն ընկերներ և ոչ ավելի: Չգիտեմ, թե խնդիրը ինչում է ինչու է այսպես, ես, կարծես թե ամեն ինչ ճիշտ եմ անում: Խնդիրը ի հայտ է գալիս ուղիղ մի քանի օրից հետո այն բանի, որ ես առաջարկում եմ հանդիպել մի որևե աղջկա, կամ ասում եմ, որ նա ինձ դուր է գալիս:

Ես դասընթացների եմ գնում, այնտեղ շփվում էի մի աղջկա հետ, ում անունն էր Սաշա: Շփվում էինք որպես ընկերներ, ես մի փոքր ուշադրություն էի ցուցաբերում նրա նկատմամբ՝ դուռն էի բաց անում, որ նա անցնի, կամ բաջկոնն էի օգնում հագնել, մի խոսքով ջենտլմենի նման: Հետո, քանի որ ես ուղիղ մարդ եմ, վերցրեցի նրա ձեռքը, մի փոքր հեռացրեցի մարդկանցից և ասեցի՝ Սաշա, դու ինձ դուր ես գալիս, արի հանդիպենք: Նա ասաց, որ շատ անսպասելի է, որ ավելի լավ է, որ սկզբից մի փոքր ավելի մոտ շփվենք և իրար ճանաչենք, դե ես էլ նրան կինո հրավիրեցի: Նա ասեց հենց ժամանակ գտնի կգա: Անցավ երկու օր: Մենք բացի դասընթացներից, ուրիշ ոչ մի տեղ չենք հանդիպում, իսկ նա ինչ-որ չարացած եկավ: Բայց ամեն դեպքում մենք տուն գնացինք միասին: Նա նորից ասեց, որ չգիտի, երբ ժամանակ լինի՝ կինո կգնանք: Մյուս օրը նա ինձ «ասկայում» գրում է, որ չի ուզում ինձ հետ ոչ մի տեղ գնալ:

Ամեն ինչ սկսեց նրանից, որ 15 տարեկան հասակում, մի աղջիկ ինձ ճիշտ չհասկացավ՝ նա ասեց, որ մենք ընկերներ ենք, ոչ ավել:

Վիճակս սրացավ երբ ընտանիքս ընկավ աղքատության մեջ և ես ստիպված եղա փոխել դպրոցս, որտեղ դառա ավելի քիչ շփվող:

Փորձում էի շփվել և ընթացքում հասկացա, որ խնդիրը իմ բարդույթների մեջ չէ՝ ես ուղղակի հոգնում եմ մարդկանց հետ շփվելուց, ինձ մի քիչն էլ է հերիք: Փորձել եմ ծանոթանալ շատ աղջիկների հետ: Ի միջի այլոց, դա հիմա այդքան էլ սարսափելի չէ, բայց պետք է իմանալ, թե ինչպես հաջողության հասնել:

  • Իմ հարցերը հետևյալն են՝
  • Ի՞նչ խնդիրներ կան իմ մեջ:
  • Ի՞նչն եմ ես սխալ անում:
  • Ինչու՞ է այդպես տեղի ունենում:
  • Ես պետք է փոխվեմ, բայց ինչպե՞ս:

Դպրոցում դիմել եմ հոգեբանի՝ նոր համադասարանցիներիս հետ շփման պրոբլեմներ ունենալու առիթով: Ինչ-որ բան ինձ համար պարզեցի, որով օգտվում եմ հիմա:

Ոչ մի հիվանդություն չունեմ, յոգայով եմ զբաղվում և արդեն այսօր հասել եմ նրան, ինչի համար մարդիք տարիներ են ծախսում՝ մեդիտացիա եմ անում լոտոսի դիրքում, անշարժ, 3 ժամ անընդմեջ, այն դեպքում, երբ առաջ 30 րոպեից ավել չէի կարողանում: Ես դա արել եմ, որ ապացուցեմ, որ մարդը ամեն ինչ կարող է անել, և ես նույնպես և որ Սաշայի հետ դեռևս ամեն ինչ վերջացած չէ՝ նա ինձ դեռ դուր է գալիս և հուսով եմ, որ դեռ կկարողանամ հասնել նրան:

Պատասխան՝

Հարգելի X:

Ձեր նամակից ես կարող եմ գլխի ընկնել, որ Ձեզ խանգարում են Ձեր բարդույթները: Խնդիրը, որ Դուք փորձում եք լուծել - կոռեկտ չէ: Ես Ձեր փոխարեն կսկսեի ներքին փոփոխություններ մտցնելուց: Մարդկային ադեկվատ ինքնագնահատականը կախված չէ սոցիալական կամ մի այլ ստատուսից (առաջարկում եմ կարդալ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն անունով ճայը» պատմվածքը, որտեղ Դուք կգտնեք Ձեր շատ հարցերի պատասխաններ): Փորձեք ավելի իներտ և հումորով մոտենալ հակառակ սեռին: Ձեր մոտեցման լրջությունը, զգացմունքայնությունը և վերապրումները արտահայտվում են ոչ վերբալ ձևով և որոշակիորեն վանում են նրանց: Նրա համար, որպեսզի հասնեք հաջողության, փորձեք ավելի հետաքրքիր դառնալ նրանց համար՝ դառնալ հետաքրքիր զրուցակից, լավ ջենտլմեն, հումորով մարդ և այլն: Նման տղամարդուց ոչ մի կին չի հրաժարվի:

Ուրախ եմ եթե ինչ որ բանով կարողացա օգտակար լինել:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: