ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԻՄ ԽՆԴԻՐՆ ԱՄՈւՍԻՆՍ Է...

Հարց՝

Բարև Ձեզ:

Իմ անունը X է: Ես 22 տարեկան եմ, ապրում եմ Y քաղաքում՝ ամուսնուս և ծնողներիս հետ:

Ես ինտրավերտ եմ: Այնքան էլ շփվող չեմ՝ գերադասում եմ մեկ իսկական ընկերոջը 10 ծանոթներից:

Չափի մեջ կոնսերվատիվ եմ: Շատ ցավոտ եմ վերաբերվում պատվիս, արժանապատվությանս և համբավիս: Որպեսզի «բռնազբոսիկ անգլիական լեդիի» տպավորություն չթողնեմ, կավելացնեմ, որ հիանալի հումորի զգացում ունեմ, մեծահոգի եմ և բարյացակամ: Ինքնագնահատականիս հետ կապված խնդիրներ չունեմ (չնայած, որ այս հարցաթերթիկը ես գտել եմ պլաստիկ վիրաբույժի կայքում): Ես ինձ դուր եմ գալիս, բայց ձգտում եմ ավելի լավը դառնալ: Իմ ընկերները և մտերիմները ինձ սիրում են: Մնացածի հետ ես գործ չունեմ: Մարդկանց, ում ուզում եմ դուր գալ (օրինակ գործատուներին), ես դուր եմ գալիս:

Դիմել եմ Ձեզ վիրտուալ, երկու պատճառով՝

  1. գաղտնիությունս ապահովելու:
  2. տեղի հոգեբանները ինձ չօգնեցին:

Խնդիրը իհարկե սրտային հարցերում է: Ինձ, որպես տիպիկ լոգիկի, դժվար է գլուխ հանել իմ զգացմունքների մեջ: Իմ ամուսինը՝ իմ խնդիրն է: Ինչպես ասում են՝ չկա մարդ՝ չկա խնդիր: Թողնելով հումորը կասեմ, որ խնդիրը նրանում է, որ մենք շատ տարբեր մարդիք ենք: Մեր մոտ ամեն ինչը գրաֆիկով է՝ ինչպես շիզոֆրենիկների մոտ - տարին մեկ անգամ՝ գարնանը կամ աշնանը: Կոնկրետ օրինակ՝ ամուսնուս դավաճանությունը: Երևի թե այստեղից էլ ամեն ինչը սկսեց: Իմ վերապրումները կապված են ոչ թե հենց դավաճանության փաստի հետ, այլ ավելի շատ այն փաստի հետ, որ այդ մասին գիտեն բոլորը (մեր շրջապատում): Ինչպես վերևում նշել էի, իմ համար շատ կարևոր է իմ համբավը, իսկ նրա չմտածված արարքը լուրջ բիծ թողեց դրա վրա: Ինձ համար չափազանց ամոթ էր և դրան գումարած ես լիովին կորցրեցի վստահությունս ամուսնուս նկատմամբ: Վերաբերվեցի ինչպես դավաճանության: Պատասխան հակազդումս շատ բուռն էր՝ նույնիսկ ձեռք բարձրացրեցի նրա վրա: Բաժանվեցինք:

Խնդիրը սկսեց մեր ժանոթության պահից: Մենք շատ տարբեր մարդիք ենք՝ անվանեք իմ որակներից որն ուզում եք և նրա մոտ կգտնեք դրա ուղիղ հակապատկերը: Ես միշտ ձգտել եմ շփվել ինձնից տարբեր մարդկանց հետ, որպեսզի իմանամ, որ կա ուրիշ տեսակետ և սովորեմ կյանքի այդ մոտեցումները: Ինձ համար դա խնդիր չեր մինչև այն պահը, երբ նա ամբողջովին չլցվեց իմ կյանքի մեջ:

Հարցս այսպիսին է՝ արժե՞ արդյոք մեզ շարունակել մեր հարաբերությունները: Ամբողջ տարվա ընթացքում, մեր մոտ հարմոնիա և սեր է: Սակայն մեր ամեն տարի տեղի ունեցող ատելության բռնկումները՝ լուրջ հոգնեցնում են: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ միասին մենք ոչինչի չենք հասնի, որ տխրահռչակ «ապագա» չունենք: Միևնույն ժամանակ, մենք իրար համար լավագույն ընկերներ ենք՝ իրար հոյակապ հասկանում ենք՝ կես խոսքից, բայց ընդունել չենք կարողանում:

Հիմա մենք բաժանված ենք, բայց ապրում ենք միասին:

Այս առիթով դիմել ենք մասնագետի: Հիասթափվեցի: Իմ սեփական միջոցները ավելի շատ օգնեցին:

Շնորհակալություն Ձեր ուշադրությունը հատկացնելու համար:

Պատասխան՝

Հարգելի X:

Չեմ կարծում, որ «անգլիական լեդի» մակդիրը, բացասական էություն ունի, սակայն նրա համար, որ հասնեք դրան, ամենայն հավանակունաթյան, համբերությունը Ձեզ չի հերիքում:

Փնտրեք խնդիրը Ձեր մեջ, իսկ ավելի լավ կլինի եթե վերանայեք Ձեր պրոբլեմը վեր ածելով դա խնդրի (քանի որ Դուք տիպիկ լոգիկ եք, Ձեզ դա կհաջողվի առանց լուրջ ջանքերի): Որպեսզի այս խնդրի համար որոշենք տվյալները, փորձեք անկեղծ պատասխանել հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ ընդհանուր բան ունեիք Ձեր ամուսնու հետ Ձեր ծանոթության պահին և ինչու՞ Դուք ամուսնացաք:
  • Մի՞թե Դուք այդքան խելոք չեք, որ կարող եք կոնի վրա դնել Ձեր կյանքը, որ հասկանաք, որ կան ուրիշ տեսակետներ:
  • Ինչու՞ հասարակ հարցը, ինչ-որ ժամանակ հետո դարձավ ձեզ համար պրոբլեմ:
  • Ի՞նչն է Ձեզ համար ավելի թանկ՝ Ձեր երջանկությունը, թե 22 տարեկան աղջկա դեռևս չձևավորված «հպարտությունը» (հասարակության կարծիքը):
  • Ինչու՞ երեխաներ չունեք և այդ մասին նույնիսկ չեք էլ մտածում:
  • Ի՞նչ եք արել, որ փոխեք ամեն տարի տեղի ունեցող սկանդալների ընթացքը:
  • Ինչու՞ եք կարծում, որ այն դարպասները, որում Դուք գոլ եք խփում, ճիշտ դարպասներն են: Եվ ի՞նչ է ընդհանրապես նշանակում ճիշտ դարպասներ: Ես կարծում եմ, դա այն դարպասներն են, որտեղ գոլ են խփում երկուսով:
  • Ինչու՞ եք Դուք Ձեր հաղթանակը գնահատում որպես պարտություն:
  • Ինչու՞ եք որոշել, որ պատժելու իրավունք ունեք և ո՞վ ասաց, որ դրանով կբարձրացնեք Ձեր համբավը:
  • Ի՞նչն ՝ Ձեզ համար ավելի թանկ՝ Ձեր «համբավը», շրջապատի համար, թե Ձեր երջանկությունը:

Պետք չէ ընկալել վերը ասվածը որպես կշտամբանք: Ավելի օգտակար կլինի, եթե Դուք դա ընկալեք որպես սեփական խղճի հետ դիալոգ: Խնդիրը լուծելու համար մենք ունենք հետևյալ տվյալները՝

  • Արդյունքում նա վերադարձել է Ձեզ մոտ, ապրում է Ձեզ հետ և թանկ է գնահատում Ձեզ: Դուք հաղթող եք: Դուք ամենալավն եք:
  • Ձեր ամուսնու սխալին Դուք պատասխանեցիք ոչ պակաս կոպիտ սխալով՝ անզուսպությամբ: Վրեժը՝ ամենահիմար բանն է աշխարհում: Դուք քվիտ եք:
  • Ձեզ ոչ մի փաստաթուղթ չի կապում, սակայն ապրում եք միասին՝ Դուք լավ ընկերներ եք, սիրեկաններ, հարմոնիկ եք և... սիրում եք իրար: Դուք ցանկալի եք:
  • Կինը պետք է կարողանա ժամանակին զիջումներ անել: Տարվա ընթացքում Ձեզ մոտ ամեն ինչ լավ է լինում, չէ՞, դե թող տարին մի անգամ էլ լինի այնպես, ինչպես ասում է Ձեր ամուսինը: Դուք համաձա՞յն չեք: Դուք հոյակապ կին եք:

Երկուսից մեկը, սովորաբար նա, ով ավելի իմաստուն է պետք է քանդի «շիզոֆրենիայի» արատավոր շրջանը: Ես կարծում եմ, որ Ձեր դժբախտություններից ամենասարսափելին այն է, որ Ձեզ պահում եք «շիզոֆրենիկների» պես: Իսկ ամուսնու դավաճանության կապակցությամբ՝ գտեք Ձեր մեջ այն բանը, որը չի հերիքում նրան և նա դա փնտրել է ուրիշի մեջ (դուրս է գալիս, որ այստեղ էլ ունեք Ձեր մեղքի բաժինը), քանզի իր կնոջով լիարժեքորեն բավարարված տղամարդը, ուրիշի վրա ուշադրություն չի դարձնում: Այնպես որ, ինձ թվում է, որ Դուք արդյունքում Ձեր վրա ավելի շատ նեղանալու տեղ ունեք: Իսկ իմաստ ունի՞... Ես համոզված եմ, որ Դուք ինձ լավ հասկացաք այլ ոչ թե նեղացաք, քանզի իմ ֆունկցիան ոչ թե Ձեզ դուր գալու մեջ է, այլ օգնելու:

Դուք ունեք որակով, լավ ընտանիք ունենալու բոլոր նախադրյալները: Եվ թող Ձեր պատիվը, արժանապատվությունը և համբավը աշխատեն այն ուղղությամբ, որ Դուք ունենաք ԼԱՎԱԳՈւՅՆ ԸՆՏԱՆԻՔԸ:

Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: