Հարց՝
Բարև Ձեզ:
Իմ անունը X է: Ապրում եմ Y քաղաքում (Ուկրաինա): Որոշել եմ օգտվել վիրտուալ խորհրդատվության հնարավորությունից, որովհետև ուղղակի չկա ուրիշ մարդ ումից խորհուրդ հարցնեմ: Ընկերներս չեն կարողանում ոչ մի բանով օգնել, իսկ ես ուղղակի այլևս չգիտեմ թե ինչ անել:
Ես 16 տարեկան եմ: Ապրում եմ ծնողներիս հետ: Հանդիպում եմ մի 20 տարեկան երիտասարդի հետ:
Ես ուրախ և շփվող մարդ եմ: Չգիտեմ, թե այդ բնավորության գիծը ինչպես է կոչվում, բայց մարդիք հաճախ դիմում են ինձ խորհուրդ ստանալու, կամ ուղղակի խոսելու և թեթևանալու համար: Ես կամայական մարդու համար կարողանում եմ մոտեցում գտնել (կամ գոնե կամայական): Ես ինձ շատ լավ եմ վերաբերվում, և չէի ուզի ինչ-որ բան փոխել: Արտաքինիս և բնավորությանս հետ կապված բարդույթներ չունեմ: Մարդիք ինձ վստահում են, ես նրանց հետ հեշտությամբ ընդհանուր լեզու եմ գտնում և միշտ փորձում եմ օգնել, կամ գոնե ինչ-որ բանով ուրախացնել նրանց:
Ընկերս ծառայում է բանակում:
Սկզբից, մեր հարաբերությունների մեջ ամեն ինչ նորմալ էր՝ չհաշված մի քանի մանր վեճերը և խանդի աննշան բռնկումները: Բայց հիմա, նա ուղղակի գժվում է: Նա ինձ խանդում է բոլորի նկատմաբ՝ նույնիսկ իր ամենալավ ընկերոջ: Նա ինձ մեղադրում է մեր բոլոր վեճերի ընթացքում՝ ասում է, որ ծաղրում եմ իրեն:
Հիմնականում, վեճերի առիթ է հանդիսանում նրա անհիմն խանդոտ կարծիքը՝ կարծես թե ես կամայական միջոցներով ուզում եմ նրան հունից հանել՝ իմանալով նրա պայթյունավտանգ բնավորությունը: Նա իմ մեջբերումները չի լսում և ուղղակի փշերով է ընդունում: Կարծես թե ես նրա վատն եմ ուզում:
Նա դարձել է դաժան և էգոիստ, դադարել է վստահել իր շրջապատին: Սակայն երբ կողքիս էր՝ նման ոչ մի բան չեմ նկատել: Նա քնքուշ էր, նուրբ՝ իսկական պաշտպան էր: Իմ ընկերներին և ընկերուհիներին հանգիստ էր վերաբերվում՝ նրանց հետ շփվել չէր արգելում: Եթե նույնիսկ նա կարող էր ինձ կոպտել, ապա միանգամից, մի քանի րոպեից ներողություն էր խնդրում:
Ես գիտեմ, որ եթե թողնեմ ամեն ինչ և գնամ նրա մոտ, ապա կլուծեմ բոլոր խնդիրները: Նա ինձ կտեսնի և կհանգստանա: Դատելով այն բանից, թե ինչպես էր առաջ՝ իմ ուղղակի հայտնվելը, ստիպում էր նրան հանգստանալ և այլևս ոչ մի բանի մասին չմտածել:
Իհարկե, դա կարող է նաև ադապտացիայի կրիզիս լինել, բայց սրանից առաջ նա միևնույն է ավելի հանգիստ էր: Նա ինձ վրա գոռում է նույնիսկ այն պատճառով, որ ես շփվում եմ իր ընկերների հետ: Ավելի ու ավելի հաճախ է նա ընկնում ծայրահեղությունների մեջ, գոռում է՝: «Ես չեմ հասկանում ինչի՞դ է պետք այսպիսինը՝ ինչպիսին ես եմ»:
Ես չեմ ուզում նրան կորցնել: Ինձ համար ծանր է զգալը, որ իր համար վատ է: Բայց չգիտեմ թե ինչ անեմ:
Հուշեք ինձ խնդրում եմ՝ ինչպե՞ս ես ինձ պահեմ նրա հետ: Կարո՞ղ եմ ես արդյոք նրան ինչ-որ բանով օգնել:
Պատասխան՝
Հարգելի X:
Ձեր նամակից ես կարող եմ հասկանալ, որ Դուք շատ ազնիվ և անկեղծ եք վերաբերվում Ձեր ընկերոջը: Բայց միևնույն ժամանակ Դուք պետք է հասկանաք և հաշվի առնեք նրա այժմյան հոգեկան վիճակը: Նա ուղղակի Ձեզ կարոտել է: Նա հիմա Ձեր կողքին չի գտնվում և Ձեր հետ կապված կամայական իրավիճակ դուրս է նրա հսկողությունից: Խանդի և հուսահատության նոպաները ևս մեկ անգամ ապացուցում են, որ նա Ձեզ անկեղծ սիրում է և Դուք շատ թանկ եք նրա համար: Փորձեք Ձեր նամակներում նրան համոզել, որ նա առաջվա պես հսկում է Ձեր հետ կապված իրավիճակը և որ Դուք Ձեր օրը կազմակերպում եք հաշվի առնելով նրա գործոնը: Փորձեք Ձեզ ավելի ձիք պահել, քան երբ նա Ձեր կողքին էր, գալիք հանդիպումների և միջոցառումների մասին տեղյակ պահեք նրան և թույլտվություն հարցրեք մասնակցելու: Արգելելու դեպքում անպայման նշեք, որ չեք գնացել միայն այն պատճառով, որ նա արգելել է: Պատմեք նրան անցած օրվա մասին՝ այն, ինչ նախօրոք հարցրել և ասել էիք նրան: Այս ամենով ցույց տվեք, որ ամեն րոպե ապրում եք հաշվի առնելով նրա առկայությունը, նախընտրությունները և կյանքի մոտեցումները: Նա պետք է հասկանա, որ իր բանակում եղած ժամանակ, Դուք նույնպես ապրում եք նրա նման՝ անհետաքրքիր և ձիք կյանքով: Եթե հնարավոր է, ապա փորձեք այցելել նրան: Դա նրա համար լուրջ ու հերոսական արարք կլինի, որը նա կգնահատի որպես Ձեր սիրո ապացույց: Ավելի շատ ասեք նրան, թե ինչքան եք սիրում, և ինչքան ավելի թանկ է դառել նա Ձեր համար հիմա՝ երբ Ձեր կողքին չէ: Մի խոսքով, հաշվի առնելով նրա այժմյան վիճակը և կենցաղը, նա քնքշության և հոգատարության, անկեղծ խոսքերի և սիրո, Երաշխիքների, որ մենակ չէ և ամենամոտ ընկերոջ մեծ կարիք ունի և լավ կլինի, որ կարողանաք հասնել նրան, որ այդ ծառայությունը Դուք անց եք կացնում միասին: Եվ ընդհանրապես, փորձեք մի փոքր Ձեզ զերծ պահել որոշ բաներից: Քանի որ նա այսօր նվիրված է Ձեզ և հարկադրաբար հրաժարվել է կյանքի բոլոր հաճույքներից: Եվ ինչպես Դուք կարող եք ապրել երջանիկ կյանքով և վայելել կյանքի հաճույքները, իմանալով, որ նա հիմա տխուր է և դժվար իրավիճակում: Փորձեք ընկերություն անել նրա հետ՝ նույնիսկ այդ հեռավորության վրա:
Շնորհակալ եմ, որ վստահում եք ինձ, և ընտրել եք ինձ, որպես Ձեր անձնական հոգեբան: