Գիտնականները որոշել են, որ մարդու դեմքի արտահայտությունը ուղղակիորեն ազդում է նրա սրտի աշխատանքի հաճախության, մաշկի ջերմության և արյան ճնշման վրա: Դեմքի ժպիտը կարող է ոչ միայն զրուցակցի համակրանք առաջացնել, այլ նաև ձերբազատել դեպրեսսիայից: Իսկ եթե մարդը չի կարող իրեն ստիպել ժպտալ՝ նրան կօգնի... բոտոքսը:
Ժպտա և ընկերներ ձեռք կբերես: Խոժոռվի, և ձեռք կբերես միայն կնճիռներ:
Ջորջ Էլիոտի (Մէրի-Էնն Էվանս Էլիոտ, անգլիացի գրող) այս արտահայտությունը, ոգևորեց գիտնականներին՝ դեպրեսսիայի դեմ պայքարի նոր միջոց գտնել՝ բոտոքսի ներարկումը: Բոտոքսը, դա տոքսին է, որը մկանային պարալիչ է առաջացնում, ենթադրեցին նրանք, և նա էլ հենց կօգնի դիմակայել դեմքի վրա «խոժոռ» արտահայտության առաջացմանը, որով էլ կթուլացնի դեպրեսսիայի արտահայտումը: Դեպրեսիայի վրա բոտոքսի ազդեցության պիլոտային հետազոտության արդյունքները տպագրվել են Dermatologic Surgery ամսագրի մայիսին լույս տեսած համարում:
Գիտնականները բոտոքս են ներարկել ճակատի միմիկական կնճիռների մեջ և բերանի շուրջը, որպեսզի «հարթեցնեն» և վերացնեն դեմքի խոժոռ արտահայտությունը: Հետազոտությանը մասնակցած 10 կանանցից 9 -ի մոտ, դեպրեսսիան թուլացել է: Չնայած նրան, որ հետագա լայնածավալ հետազոտություններ են անհրաժեշտ, պլացեբոյի էֆեկտը բացառելու համար՝ համաձայն Ամերիկյան Հոգեբուժական Ասսոցիացիայի տվյալների, դեպրեսսիայով տառապող 25% կանանց և 10% տղամարդկանց մոտ, կյանքի այս կամ այն պահին հույս է առաջացել:
ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ՉՔՆԱՂ ԿՈՄՍՈՒՀԻ:
Հետազոտության արդյունքները լիովին համաձայնում են հոգեբանների բացահայտած օրինաչափության հետ՝ ժպիտը բարձրացնում է տրամադրությունը: Այսպիսի հետաքրքիր հետազոտություն է կատարվել ամերիկացի հոգեբանների կողմից: Կամավորները, որոնց խնդրվել էր դեմքին ժպիտ պահել մուլտֆիլմի դիտման ժամանակ, համարել են այն ավելի ծիծաղելի, քան ստուգման խմբի անդամները, որոնք դիտել են այն դեմքի ոչինչ չարտահայտող արտահայտումով:
ԿԻՍՎԻՐ ՔՈ ԺՊԻՏՈՎ...
Հիշեք հետևյալ արտահայտությունը՝ «Ծիծաղիր, և ամբողջ աշխարհը կծիծաղի քեզ հետ: Լաց եղիր, և կլացես միայնության մեջ»: Այնպես որ գոնե փորձեք պատկերացնել, որ Ձեր կյանքում ամեն ինչ լավ է, և դեմքի վրա ժպիտ նկարել: «Խոժոռ տեսքը վանում է մարդկանց, դատապարտում դեպրեսսիայով հիվանդին՝ միայնության»,- ասում է Ֆիլադելֆիայի Տէմպլ համալսարանի հոգեբան՝ Դենիս Սլոանը (Denise Sloan):
Սակայն այսպիսի մարդուն ասել «ժպտա» շատ ավելի հեշտ է քան իրականում ժպտալը: Օրինակ՝ մի կին, որը մասնակցում էր, բոտոքսը՝ որպես դեպրեսսիայի դեղամիջոց, պիլոտային հետազոտությանը, չկարողացավ կազդուրվել 20 տարվա ընթացքում: Նա հյուր չէր գնում, խուսափում էր մարդաշատ վայրերից, անց էր կացնում իր ամբողջ ժամանակը անկողնու մեջ: Ոչ հոգեթերապևտները, ոչ էլ հակադեպրեսանտները, չկարողացան նրան օգնել:
Էլ ինչ ասենք ժպտալ խորհուրդ տալու մասին: Հենց այսպիսի հիվանդների համար էլ, ովքեր տարիներով տառապում են դեպրեսսիայից՝ բոտոքսը կարող է իրական փրկիչ հանդիսանալ: Մնում է սպասենք նոր կլինիկական հետազոտությունների: