ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Մահացող մարդիկ հաճախ դրական էմոցիաներ են արտահայտում

Մահվան վախը մարդկային փորձի հիմնական մաս է հանդիսանում՝ մենք երկյուղում ենք ցավից և տանջանքներից, անհանգստանում ենք այն բանի համար, թե ինչ է մեզ սպասում վերջում։ Չնայած որ մահվան մասին մտքերը կարող են ուժեղ թախիծ առաջացնել, նոր հետազոտությունները բացահայտում են, որ մահացողների իրական էմոցիոնալ ապրումները ավելի շատ պոզիտիվ են և ավելի քիչ նեգատիվ, քան սպասում ենք։

Հետազոտության արդյունքները հրապարակված են Հոգեբանական Գիտությունների Ասոցիացիայի «Psychological Scienc» ամսագրում։

«Երբ մենք պատկերացնում ենք մահվան առաջ ունեցած մեր էմոցիաները, մեր մտքերում առաջանում է հիմնականում թախիծ կամ սարսափ։ Սակայն պարզվում է, կյանքից հրաժարվելը ավելի քիչ թախծալի և սարսափելի ընթացք է, և նույնիսկ ավելի երջանիկ վիճակ է, քան մենք մտածում ենք։ Մարդիկ, անհավանական ադապտիվ արարածներ են՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ պլանում։ Մենք մահանալու ենք, թե ոչ, մենք շարունակում ենք օր-օրի ապրել մեր կյանքը։ Մեր երևակայությունը պատկերում է մեր մահանալը, որպես մի անիմաստ գործընթաց, լցված միայնությամբ, սակայն մահացողների խոսքը լցված է սիրով, իմաստով և իրենց համար թանկ մարդկանց նկատմամբ մտերմությամբ», - պատմում է այս հետազոտական խմբի գիտական ղեկավար Կուրտ Գրեյը։

Կուրտ Գրեյը, իր կոլեգաների հետ երկու հետազոտություն է անցկացրել։

Առաջին հետազոտության ընթացքում նրանք վերլուծել են մարդկանց խմբեր, ովքեր հետագայում մահացել են օնկոհիվանդությունից, կամ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզից։ Համեմատության համար, հետազոտողները առաջարկել են մարդկանց մի խմբի, ովքեր կապված են եղել համացանցային գործունեության հետ, պատկերացնել, որ իրենց մոտ ախտորոշվել է օնկոհիվանդության տերմինալ վիճակ, և անհրաժեշտ է, որ նրանք գրառումներ անեն իրենց բլոգում՝ հաշվի առնելով այն փաստը, որ մի քանի ամիս է մնացել ապրելու։

Հատուկ ստեղծված համակարգչային ծրագրի օգնությամբ, հետազոտողները վերլուծել են «պատկերավոր» և իրական մահացող մարդկանց այնպիսի էմոցիաների ազդեցության գործոնը, ինչպիսիք են՝ «վախը», «սարսափը», «տագնապը», «երջանկությունը», «սերը»։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ այն մարդկանց բլոգները, ովքեր իրականում հեռանալու են կյանքից ավելի արտահայտված դրական էմոցիաներով են լցված, քան երևակայական «մահացողներինը»։ Ընդ որում, ժամանակի ընթացքում, իրական հիվանդների բլոգներում, դրական զգացումները ավելի ու ավելի էին շատանում՝ որքան մահը մոտենում էր։ Երկրորդ հետազոտության ընթացքում, գիտնականները նմանատիպ վերլուծություն են կատարել՝ համեմատելով մահվան դատապարտվածների խոսքերը՝ ուղղված իրենց բանտախցի ընկերներին, մահապատժից անմիջապես առաջ, նրանց գրած բանաստեղծությունները, կամավորների խոսքի հետ, ում խնդրել են պատկերացնել, թե գտնվում են նմանատիպ իրավիճակում։ Առաջին հետազոտության նման, այն մարդկանց խոսքերը, ովքեր իրականում մոտ էին մահվանը, շատ ավելի պոզիտիվ էին և էմոցիոնալ, քան կամավորներինը։

Անբուժելի հիվանդները և մահապատժի դատապարտվածները, կարծես թե կենտրոնանում էին այն բանի վրա, թե ինչն է արժևոր և լցնում մեր կյանքը։ Ընդ որում կարևոր չէր թե դա կրոնն է, թե ընտանիքը։ Կարևորը այն է, որ զգացումներն ու զգացողությունները ճնշում էին մահվան հետ կապված անհանգստությունը։

«Ժամանակակից բժշկական համակարգը, կողմնորոշված է խուսափել հիվանդի և նրա հարազատների հետ տարվող մահվան մասին խոսակցությունից՝ արտահայտելով այդ թեման, որպես սարսափելի և տրագիկ։ Դա կապված է մահվան նկատմամբ ունեցած նեգատիվ վերաբերմունքի մշակույթային կարծրատիպերի հետ։ Սակայն ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, դրանք ավելի շատ պատկերավոր վախեր և անհանգստություններ են։ Մեզ միայն թվում է, որ մահվան հետ հանդիպումը մի ինչ-որ շատ մռայլ բան է»։