Ասա ինձ թե ինչ ես ուտում և ես կասեմ թե դու ով ես։ Ժամանակակից սննդաբաններն ու հոգեբանները հատուկ իմաստ են դնում այս ասացվածքի մեջ։ Մեր սիրված ուտեստները և համային գերադասությունները իրականում կարող են շատ ավելի բան պատմել մեր մասին, քան ինքներս։
Գազանի երախ և երկաթե բռնելաձև
Մսի սառը ուտեստները, տնական կոտլետները, հյութեղ բիֆշտեքսներն ու այլ նմանատիպ ուտեստները միշտ լինում են ի ծնե գիշատիչների սառնարաններում, որոնք էներգիայով լեցուն են, իշխող, ինքնավստահ, առանց կասկածի ստվերի։ Նրանք սովոր են միշտ և ամեն ինչում հասնել հաջողության, և որպես պարգև ստանալ ցանկալի որսը, լինի դա հեղինակավոր պաշտոն կազմակերպությունում թե միջին տապակվածության սթեյք։ Մսակերները ունենում են մարտիկի բնավորություն ու միշտ կռիվ են տալիս առաջնագծում։ Շատ գիշատիչների նման, նրանք էլ մոնոգամ են։ Սակայն իրենց միակին ու ակնկրկնելիին գտնելու համար ստիպված են լինում մեծ ջանքեր գործադրել։ Քանի որ մսակերի կողքին լինելը՝ սխրագործություն է, որը բավականին արիություն է պահանջում, ապա դա կկարողանա անել միայն մի ուրիշ մսակեր։ Եվ ամուր միություն կազմելով, նրանք միասին խանդոտությամբ կխնամեն իրենց երեխաներին, իրենց ողջ կյանքի ընթացքում՝ նույնիսկ երբ նրանք արդեն իրենց սերունդը կունենան։
Հանգստություն, միայն հանգստություն
Ձկան և ծովամթերքների սիրահարները, ըստ հոգեբանների՝ խաղաղասեր և բարյացակամ ժողովուրդ են։ Նրանց օլիմպիական հանգստությունն ու անսասան զսպվածությունը նրանցից հոյակապ դիվանագետներ է դարձնում, որոնք ունակ են լուծել համաշխարհային կոնֆլիկտներ։ Բարեհոգի հումորի զգացումի և ինքնասարկազմի շնորհիվ նրանք կյանքով քայլում են ծիծաղելով, զարմացնելով իրենց նախանձողներին իրենց ոչ շինծու օպտիմիզմով։ Դրա հետ մեկտեղ նրանք ունենում են ծածկամտություն և իրենց ֆիրմային՝ սաղմոնը սերուցքային սոուսի մեջ բաղադրատոմսով, ոչ բոլորի հետ կկիսվեն։ Այլմոլորակային կյանքի գոյության կամ գրիչի նկատմամբ մատիտի առավելության մասին վեճերը կմնան նրանց ուշադրությունից դուրս։ հենց այդ պատճառով էլ ձկնասերերին հաճախ համարում են անողնաշար արարածներ, ովքեր չեն կարողանում իրենց անձնական կարծիքը պաշտպանել։ Ընդ որում տվյալ եզրակացությունը նրանց բոլորովին էլ չի խոցում։
Բնության հետ ներդաշնակ
Եթե գազարի կապը մարդուն ավելի մեծ ուրախություն է պատճառում քան ռոմանտիկ ընթրիքը ռեստորանում, ապա ձեր առջև խոտակերների վառ ներկայացուցիչ է։ Այդպիսի մարդիկ խանդոտ հոգ են տանում ոչ միայն իրենց առողջության մասին, այլև ներդաշնակության և կարգ ու կանոնի համընդհանուր տիրապետման մասին։ Նրանք ունեն աննկուն կամքի ուժ, աշխատասիրություն և նպատակասլացություն։ Այդ պատճառով էլ նրանց համբերատար պաշարման ճնշումից, վաղ թե ուշ հանձնվում են կամայական բաստիոններ։ Բանջարեղենների ու մրգերի երկրպագուների շարքերում հաճախ կարելի է հանդիպել համոզված ասկետների, որոնք անտարբեր են ինչպես նյութական անպես էլ վեհ հաճույքների նկատմամբ։ Սեփական այգում հոգատարությամբ աճեցված խնձորները, նրանց հոգին հարյուր անգամ ավելի ուժեղ են փարատում քան նրբաճաշակ ֆրանսիական աղանդերը։ Սակայն նման անձիք առանձնանում են անտանելի տաղտկալիությամբ և համառորեն ձգտում են նեխուրի և մաղադանոսի նկատմամբ սեր քարոզել։
Կաթնային նրբության գրկում
Արթնացումից հետո յոգուրտ և մյուսլի, անյուղ կաթնաշոռ՝ ճաշին և մեկ բաժակ կեֆիր՝ ընթրիքին։ Այսպիսի տեսք ունի տիպիկ կաթնասունների ստանդարտ ճաշացանկը։ Նրանք բաց են շրջակա աշխարհի և բոլորի նկատմամբ, ում հանդիպում են իրենց կյանքի ճանապարհին։ Այսպիսի խոհարարական նախընտրություններով մարդիկ անփոփոխ ցուցադրում են ազնվություն, օրինավորություն և արիստոկրատիկ վարվելաոճ։ Կաթնասունների գլխավոր առաքելությունը՝ մտերիմներին հոգատարությամբ պարուրելն է, ու այդ ընթացքում ստուգելը, թե արդյո՞ք որևէ մեկը առանց մեկ բաժակ տաք կաթի չի մնացել։ Կաթնային գուրմանները շատ բծախնդիր են կերկուրի և այլ կենցաղային հարցերում։ Հենց սա է պատճառը, որ նրանք բոլորը՝ պերֆեկցիոնիստներ են, որոնք ձգտում են կյանքի կոչել բարձրագույն իդեալներ։ Զարմանալի չէ, որ տոտալ հսկողության նրանց հիվանդագին ձգտումն ու կպչուն պեդանտությունը հաճախ նյարդայնացնում է շրջապատին։
Դառն արցունքներ՝ քաղցր երազանքներ
Կամայական պրոբլեմի լավագույն լուծումը՝ դա սերուցքային տորթն է, վրայից ուտելով շոկոլադե կոնֆետներ և կարամելով պաղպաղակ։ Այսպիսին է երջանկության ոչ բարդ բանաձևը, որը դուրս է բերվել իրապես քաղցրակերների կողմից։ Մեծամասամբ դրանք բարեսիրտ, միամիտ և չափազանց տպավորվող բնույթ են ունենում։ Նրանք անկեղծ լաց են լինում վանիլային մելոդրամներից և երազում են ոսկե ձկնիկ որսալ, որպեսզի նրանցի ամբողջ աշխարհի համար խաղաղություն ուզեն։ Քաղցրասերները ընկալունակ են ուրիշների դժբախտությունների նկատմամբ և միշտ պատրաստ են կերակրել բոլոր տանջվածներին սառցաշաքարներով և քաղցրաբլիտներով։ Նրանք միշտ ունակ են ուրախության առիթ գտնել կամայական առօրեական մանրուքներում։ Դրա հետ մեկտեղ նրանք հակված են տրամադրությունների կտրուկ տատանումների և անողոք ինքնաքննադատության նոպաներ ունենալ։ Որից հետո, հանձնված պարտքի զգացումով, քաղցրակերները գնում են հերթական շոկոլադի թուղթը բաց անելու։
Թթված դեմքը՝ բռնապետին չի խանգարում
Թթու կերակուրների սիրահարները՝ նենգ և հակասական անձնավորություններ են։ Այս աշխարհին նրանք նայում են ճնշող պեսիմիստական հայացքով և կյանքից ոչ մի լավ բան չեն սպասում։ Ամբողջ աշխարհը նրանց համար՝ մի մեծ կիտրոնով կարկանդակ է, որի մեջ մոռացել են շաքար դնել։ Դրա հետ մեկտեղ, նրանց մեջ քնած է համոզված լիդերը, որն ունակ է ճկուն մանիպուլացնել շրջապատին, որպեսզի հասնի աշխարհին ստրկացնելու իր գաղտնի նպատակին։ Գիտնակաները համոզում են, որ հենց թթու կերակուր սիրողների մեջ են նկատվում են բռնապետերից շատերը։ Օրինակ՝ Իվան Ահեղը շատ սիրում էր թթու կաթ, իսկ ընկեր Սալինի համար միշտ պահուստային պահում էին թարմ կիտրոններ և թթու գինի։
Կիրք կծու սոուսի տակ
Չափից շատ կծու համեմունքների սիրահարները իրենց ճաշացանկը կազմում են սրտի կանչով, քանզի նրանց, բոլորից առանձնացնում է իրենց պայթունավտանգ և անսանձ խառնվածքը։ Նրանց խռովարար հոգին՝ վառ արկածների, սուր հույզերի և ադրենալինով մշտական կերակրման ծարավ ունի, այն ժամանակ, երբ նրանց մարմինը ստիպված է հաշտվել առօրեական իրականության հետ։ Եվ որպեսզի գեթ ինչ-որ կերպ փոխհատուցվի իրենց հիասթափությունը, նրանք աֆրիկյան կրքերի խարույկ են վառում իրենց ափսեի մեջ։ Զարմանալի չէ, որ պրակտիկորեն կամայական գործում՝ դա լինի ռոմանտիկ հանդիպում, թե այց գրադարան, նրանք էպիկական ավանտյուրայի առիթ են փնտրում։ Նրանց ամենալուրջ թերությունը՝ անթափանցելի էգոիզմն է։ Այդ պատճառով էլ նրանց կողքին խիզախում են լինել միայն կծու համեմունքների մասնագետները։
Հուսով ենք, որ ներկայացված հոգեբանական դիմանկարներում Դուք ճանաչեցիք ոչ միայն Ձեր մտերիներին, այլև Ձեզ՝ սիրելիին։ Եվ միգուցե Ձեր մասին իմացաք մի ինչ-որ նոր ու հետաքրքիր բան