Աէրոֆոբիա (լատ. Aerophobia) կամ ավիաֆոբիա — վախ թռիչքներից և թռչող ապպարատներից:
Աէրոֆոբիան կարող է լինել ինչպես առանձին ֆոբիա, այնպես էլ ուրիշ ֆոբիայի, օրինակ՝ կլաուստրաֆոբիայի (փակ տարածություններից վախ) կամ ակրոֆոբիայի (բարձրության վախ) վկայություն և ցուցիչ: Աէրոֆոբիան, առաջին հերթին ոչ թե հիվանդություն է, այլ ախտանիշ:
Թռիչքներից վախին, սովորաբար ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան այլ վախերի, քանի որ այսօր թռիչքները ավելի հաճախացել են և դարձել ավելի անհրաժեշտ:
Տարբեր աղբյուրներից հայտնի է, որ աէրոֆոբիան առաջանում է 25 տարեկանից ավելի բարձր հասակում: Հասուն և ակտիվ բնակչության մոտ 15%-ը կարող է տառապել աէրոֆոբիայով:
Աէրոֆոբիայի հիմնական ախտանիշներն են՝ թռիչքից արդեն մի քանի օր առաջ ունեցած նյարդային վիճակը, թռիչքից առաջ և ընդհանրապես նրանից հրաժարվելը, թռիչքի ժամանակ ունեցած հաճախ կամ կտրտվող շնչառությունը, սրտխփոցը, կծկված մկանները, քրտնած ափերը, ալկոհոլի կարիքը որպես թռիչքի ժամանակ հանգստացնող միջոց, ավիակատաստրոֆաներ պատկերացնելը, ամենափոքր ձայնի փոփոխության և ինքնաթիռի էկիպաժի սալոնում տեղափոխությունների նկատումը, լրատվամիջոցներում ավիակատաստրոֆաների և այլ նմանատիպ սթրեսսային հոգեբանական և ֆիզիկական երևույթների աբսեսսիվ փնտրտուքը, թռիչքից առաջ սպիրտի և դեղօրայքի ընդունումը, որպես հանգստացնող միջոց:
Վախը, մարդկային մեխանիզմների բնական պաշտպան է հանդիսանում՝ պաշտպանում է նրան վտանգներից: Քանի որ թռիչքը չի հանդիսանում մարդու բնական վիճակ, ապա որոշակի վախի առկայությունը թռիչքի ժամանակ չի համարվում տարօրինակ և անոմալ: Սակայն նորմալ իրավիճակում, դիտարկելով վիճակագրությունը, մարդը հասկանում է, որ ավիավթարի ժամանակ զոհվելու շանսերը մոտավորապես հասնում են 1:10 000 000 -ի, ինչը բերում է, ավիաթռիչքների ցածր ռիսկի ադեկվատ ռացիոնալ հակազդման: Աէրոֆոբիայի զարգացման ժամանակ, վախը դառնում է իռռացիոնալ և չի փոքրանում անվտանգ թռիչքի մասին ինֆորմացիա ստանալուց հետո, իսկ ամեն հազվադեպ լինող ավիավթար, ուղեղի կողմից ընկալվում է, որպես ավիաթռիչքների բարձր վտանգ ներկայացնելու բացարձակ ապացույց: Աէրոֆոբիայով տառապող մարդկանց ամենատարածված հարցը, հետևյալն է՝ "Եթե ըստ վիճակագրության թռչելն անվտանգ է, ապա ինչու են անընդհատ ինքնաթիռներ ընկնում":
Աէրոֆոբիայի բուժումը կայանում է հիվանդին ռելաքսացիայի ձևերի և սեփական հոգեֆիզիկական վիճակի հսկողության ուսուցանման մեջ, որից հետո անհրաժեշտ փուլ է հանդիսանում էքսպոզիցիոն թերապիան: Աէրոֆոբիայից ձերբազատվելու համար, հիվանդին պետք է հոգեբանի հսկողության տակ նորից ու նորից վերապրել թռիչքների և վայրեջքների մեծ քանակություն, մարզելով իր մեջ ռելաքսացիայի իմացությունները, մինչև նրա ուղեղը կսկսի ասոցացնել թռիչքը՝ թուլացման այլ ոչ տագնապի հետ: Աէրոֆոբիայի բուժման ընթացքում թռիչքի մթնոլորտ ստեղծելու համար, այսօր օգտագործում են համակարգչային տեխնոլոգիաներ, այդ թվում նաև վիրտուալ իրականությունը (VRET — Virtual Reality Exposition Therapy): Հատուկ բարդ համակարգչային-օպտիկակա սարքավորման օգնությամբ, աէրոֆոբիայով տառապող հիվանդը, իրեն զգում է օդանավի մեջ, ինչը անհրաժեշտ է նրա վախը ակտիվացնելու համար: Նրանից հետո, երբ վախը ակտիվացված է, պետք է սկսել ռելաքսացիայի իմացությունների զարգացմանը, կրկնելով վիրտուալ թռիչքը այնքան, մինչև հիվանդը լրիվ կձերբազատվի տագնապալի հակազդումից: Որոշ դեպքերում, երբ աէրոֆոբիայի պատճառ է հանդիսանում թռիչքների անվտանգության մասին հիվանդի ունեցած ինֆորմացիայի պակասը կամ դրա աղավաղված լինելը, կարող է չափազանց էֆֆեկտիվ աշխատել կոգնիտիվ-վարքային հոգեթերապիան: