ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱԼԵԿՏՈՐՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ՀԱՎԵՐԻՑ


Ալեկտորոֆոբիա (alektorophobia) - կպչուն վախ հավերից և այլ թռչուններից: Ալեկտորոֆոբիայով տառապող մարդիք վախենում են ոչ միայն կենդանի հավերից, այլ նաև նրա որոշակի դետալներից՝ փետուրներից, ձվերից և այլ մարմնի մասերից:

Ալեկտորոֆոբիան որոշվում է, որպես իռացիոնալ վախ, որը իրական է հանդիսանում և ավելի լայն տարածում ունի, քան կարծում ենք:

ԲԱՏՐԱԽՈՖՈԲԻԱ, ԲՈՒՖԱՆՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ԳՈՐՏԵՐԻՑ ԵՎ ԴՈԴՈՇՆԵՐԻՑ


Բատրախոֆոբիա, բուֆանոֆոբիա (լատիներեն՝ bufo - «դոդոշ» և հունարեն՝ φόβος - վախ) - վախ գորտերից և դոդոշներից: Այս ֆոբիան ավելի հաճախ հանդիպում է երեխաների մոտ, սակայն այժմ արդեն, երբեմն հանդիպում է ավելի հասուն տարիքում նույնպես: Մարդուն, ով տառապում են բատրախոֆոբիայով, թվում է, որ գորտը կամ դոդոշը այնքան կմեծանա, որ ի վերջո կկարողանա ուտել իրեն:

Բատրախոֆոբիայով տառապողները, տեսնելով գորտին կամ դոդոշին, սրտխառնոց և տագնապ են զգում:

ԶԵՄԻՖՈԲԻԱ - ՎԱԽ ԱՌՆԵՏՆԵՐԻՑ, ԽԼՈՒՐԴՆԵՐԻՑ


Զեմիֆոբիա (zemmiphobia) բառացի նշանակում է՝ վախ «մեծ հողափորից»: Բնականաբար հարց է առաջանում՝ ի՞նչ բան է «մեծ հողափորը»:

Կա կարծիք, որ «մեծ հողափորները» մերկ առնետների ցեղատեսակի ներկայացուցիչներ են, որոնք իրենց պահում են խլուրդների պես և նման են նրանց: Նրանք ապրում են Աֆրիկայի որոշ մասերում և ունեն մեծ, ուռուցիկ առջևի ատամներ, որոնցով էլ նրանք թունելներ են փորում: Ասվում է, որ այս առնետները ապրում են հողի տակ՝ 80-ից 300 անդամ ունեցող ընտանիքներով:

ԼՅՈՒԹՐԱՖՈԲԻԱ - ՎԱԽ ՋՐԱՍԱՄՈՒՅՐՆԵՐԻՑ


Լյութրաֆոբիա (lutraphobia) - վախ ջրասամույրներից: Ջրասամույրը՝ փոքրիկ բարի արարած է: Ջրի մեջ, ջրասամույրի խաղը դիտելը, թե ինչպես է նա գլուխը ջրից դուրս հանում, կարող է շատ զվարճալի լինել: Համենայն դեպս, ինչ որ բան մարդկանց և ջրասամույրների մեջ չի ստացվում: Ջրասամույրներն ունեն որոշակի վարքի մոդելներ, որոնք կարող են մարդկանց մոտ զզվանք առաջացնել: Եթե մարդը վախենում է ջրասամույրից, ապա դա նշանակում է, որ նա տառապում է լյութրաֆոբիայով:

Պարզվում է, որ այս փափկամազ արարածներից զգուշանալու լուրջ պատճառներ կան:

ՕՖԻԴԻՈՖՈԲԻԱ, ՕՖԻՖՈԲԻԱ - ՎԱԽ ՕՁԵՐԻՑ


Օֆիդիոֆոբիան (ophidiophobia) կամ Օֆիֆոբիան (ophiophobia)՝ կոնկրետ ֆոբիայի հատուկ տիպ է - իռացիոնալ վախ օձերից: Այս բառը առաջացել է հունարեն «ophis» (oφις) - օձ և «ֆոբիա» (φοβία) - վախ բառերից: Օձերից վախը հանդիսանում է ավելի ընդհանուր ֆոբիայի՝ հերպետոֆոբիայի (herpetophobia) ենթաբաժին, ինչը նշանակում է վախ սողուններից:

Այս ֆոբիայի ախտորոշման ժամանակ, սկզբից պետք է առանձնացնել այն մարդկանց, ովքեր չեն սիրում օձերին, զգուշանում են դրանց թույնից և նրանցից բխող վտանգներից իրականության սահմաններում:

ԱԳՐԻԶՈՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՑ


Ագրիզոոֆոբիան (agrizoophobia) վայրի կենդանիներից վախը նկարագրելու համար՝ ընդհանուր տերմին է:

Ագրիզոոֆոբիայով տառապում են շատերը, հատկապես նրանք, ովքեր ծնվել և մեծացել են քաղաքում և վայրի բնության մասին պատկերացում սկսել են կազմել ամենատարբեր ծրագրերի, գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի միջոցով:

Ագրիզոոֆոբիան ամենատարածված ֆոբիաներից մեկն է:

ԲԱԿՏԵՐԻՈՖՈԲԻԱ, ՄԻԿՐՈԲԻՈՖՈԲԻԱ, ՄԻԿՐՈՖՈԲԻԱ, ԲԱՑԻԼԼՈՖՈԲԻԱ - ՄԱՆՐԵՆԵՐՈՎ ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎԱԽ


Բակտերիոֆոբիա (հունարեն՝ βακτήριον - փայտիկ և φόβος - վախ) — մանրէներով վարակվելու վախ, նաև անվանվում է միկրոբիոֆոբիա, միկրոֆոբիա, բացիլոֆոբիա։

Բակտերիոֆոբիան հանդիսանում է կլինիկական ֆոբիա, որով տառապում են մարդիկ, ովքեր ունեն մանրէներից և միկրոօրգանիզմներից պարալիզացնող վախի փորձ:

ԲԼԵՆՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ԼՈՐՁԻՑ


Բլեննոֆոբիա (blennophobia), միկսոֆոբիա (myxophobia) – վախ լորձից: Մեզանից շատերը զզվում և խուսափում են լորձից և լորձնոտներից՝ երբ դա ընդհանրապես հնարավոր է լինում: Սակայն կան մարդիք, ում համար լորձը վախի և տագնապի առարկա է՝ լորձը նրանց մոտ սարսափ է առաջացնում:

Լորձը՝ բազմաբջիջ օրգանիզմներում, բջիջների արտազատության արդյունքն է: Խխունջները, լորձնոտները և այլ անողնաշարավորներ արտադրում են լորձ, ինչը, բացի պաշտպանական ֆունկցիայից (որպես քսանյութ և որպես գիշատիչներից պաշտպանվելու միջոց՝ տհաճ համի պատճառով),

ԲԼԱՏՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ԽԱՎԱՐԱՍԵՐՆԵՐԻՑ


Բլատտոֆոբիա (լատիներեն՝ blattoptera կամ blattodea – խավարասեր) — վախ խավարասերներից:

Խավարասերները՝ մեր մոլորակի ամենահին բնակիչներից են: Նրանք ունեն 300 միլիոն տարուց ավելի պատմություն: Այս դիմացկուն միջատները կարողացել են դիմակայել և շարունակել պաշտպանել իրենց գոյությունը՝ ի տարբերություն երկրի երեսից վերացած կենդանի և բուսական աշխարհի այլ ներկայացուցիչների:

ՍՊԵԿՏՐՈՖՈԲԻԱ, ԷՅԶՕՊՏՐՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ՀԱՅԵԼԻՆԵՐԻՑ


Սպեկտրոֆոբիա (լատ. spectrum - տեսիլք, պատկերացում + ֆոբիա), Էյզօպտրոֆոբիա (հուն. eisoptron - հայելի + ֆոբիա)՝ կպչուն վախ - վախ հայելիներից:

Այս վախը զգում են հայելիների առջև՝ իռացիոնալ, աննորմալ և մշտական վախ է: Այս վախով տառապողները անտեղի անհանգստություն են զգում նույնիսկ այն դեպքում, երբ նրանք հասկանում են, որ իրենց վախը իռացիոնալ է: Քանի որ նրանց վախը հաճախ հիմնված է սնոտիապաշտության վրա՝ նրանք տագնապում են, որ կոտրված հայելին անհաջողություն կբերի կամ որ հայելու մեջ նայելով,

ԱԳՐԱՖՈԲԻԱ ԿԱՄ ԿՈՆՏՐԵԼՏՈՖՈԲԻԱ


Կոնտրելտոֆոբիա կամ ագրաֆոբիա – վախ սեռական ոտնձգություններից։

Գոյություն ունեն ինտիմ բնույթի բազմաթիվ ֆոբիաներ։

Դրանցիցի են՝ ագոնոֆոբիան - բռնաբարության զոհ դառնալու վախը, գենոֆոբիան – վախը սեռական ակտից, գինեկոֆոբիան, անդրոֆոբիան – վախը կնոջից, տղամարդուց և այլն։ Այս ցանկին է պատկանում նաև կոնտրելտոֆոբիան – ինտիմ պլանի ոտնձգությունների ենթարկվելու վախը։

ԱԳՈՐԱՖՈԲԻԱ


Ագորաֆոբիա (հունարեն ἀγορά «շուկա» + φόβος «վախ») – հոգեկանի խանգարում, որի շրջանակներում արտահայտվում է մարդկանց կուտակումից վախը, որոնք կարող են պահանջել անսպասելի գործողություններ։ Անգիտակցական վախ է, որը զգացվում է առանց ուղեկցողների մեծ հրապարակրով կամ անմարդ փողոցով անցնելուց։ Արտահայտվում է անգիտակցաբար, որպես պաշտպանական մեխանիզմ։ Այդ ֆոբիան կարող է առաջանալ, մի ինչ-որ բանի վախից, որը կապված է մարդկանց ու մարդկանցից ստացած հուզական տրավմայի հետ։

ԱԲԼՅՈւՏՈՖՈԲԻԱ


Աբլյուտոֆոբիա (լատ. ablutio «լվացվել, կեղտը լվալ») — սպեցիֆիկ ֆոբիա է, որի դեպքում մարդը մշտական, իռացիոնալ, կպչուն վախ է ունենում լողանալուց, լվացք անելուց կամ մաքրությունից։ Աբլյուտոֆոբիան, որպես օրենք ավելի հաճախ հանդիպում է երեխաների ու կանանց մոտ քան տղամարդկանց։

Իր մեջ է ներառում լոգասենյակներից և զուգարաններից (մասնավոր) վախը։

ԱԳԻՐՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ՓՈՂՈՑ ԱՆՑՆԵԼՈՒՑ


Ագիրոֆոբիա (հին հուն. ἄγυια — փողոց, φόβος — վախ), կամ դրոմոֆոբիա (հին հուն. δρόμος — ճանապարհ, վազք, φόβος — վախ) — սպեցիֆիկ ֆոբիա, մշտական իռացիոնալ, կպչուն վախ փողոց կամ ճանապարհ անցնելուց։ Տվյալ խանգարման պատճառներ կարող են լինել մտերիմ մարդու կորուստը ճանապարհատրանսպորտային պատահարից, չափից մեծ տարվածություն նորություններով, անինքնավստահություն կամ ՃՏՊ-ի ականատես լինելը։

ՄԱՐԴՈւ ՎԻՃԱԿԸ

ԱԵՐՈՖՈԲԻԱ, ԱՎԻԱՖՈԲԻԱ - ՎԱԽ ԹՌԻՉՔՆԵՐԻՑ ԵՎ ԹՌՉՈՂ ԱՊԱՐԱՏՆԵՐԻՑ


Աերոֆոբիա (լատ. Aerophobia) կամ ավիաֆոբիա — վախ թռիչքներից և թռչող ապարատներից:

Աէրոֆոբիան կարող է լինել ինչպես առանձին ֆոբիա, այնպես էլ ուրիշ ֆոբիայի, օրինակ՝ կլաուստրաֆոբիայի (փակ տարածություններից վախ) կամ ակրոֆոբիայի (բարձրության վախ) վկայություն և ցուցիչ: Աերոֆոբիան, առաջին հերթին ոչ թե հիվանդություն է, այլ ախտանիշ:

ԱՆԳԼՈՖՈԲԻԱ - ՆԱԽԱԽՆԱՄԱԿԱՆ, ԿԱՍԿԱԾՈՂԱԿԱՆ, ԹՇՆԱՄԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ԱՄԵՆ ԱԳԼԻԱԿԱՆ ԲԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ


Անգլոֆոբիա (հուն. «անգլոս» — անգլիական և «ֆոբոս» — վախ) — նախախնամական, կասկածողական, թշնամական վերաբերմունք ամեն ագլիական բանի նկատմամբ:

Անգլոֆոբիան առաջացել է եվրոպական մայրցամաքային ժողովրդների մոտ որպես անգլիական ղեկավարող շրջանների շահագործող և հաշվենկատ քաղաքականության հակազդում,

ՎԵՐՄԻՆՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ՄԻԿՐՈՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻՑ, ԲԱԿՏԵՐԻԱՆԵՐԻՑ, ՄԻԿՐՈԲՆԵՐԻՑ, ՈՐԴԵՐԻՑ, ՄԻՋԱՏՆԵՐԻՑ


Վերմինոֆոբիա (լատ. vermis — որդ և այլն, հուն. φόβος — վախ) — վախ ինչ-որ հիվանդությունով հիվանդանալուց, միկրոօրգանիզմներից, բակտերիաներից, միկրոբներից, որդերից, միջատներից:

Մարդկանցից շատերի համար այդ ամենը հանդիսանում են ուղղակի կյանքի փաստեր և նրանք իհարկե, զգուշանում են այդ ամենից, բայց դրան պարանոիդալ կերպով չեն վերաբերվում: Մյուսների կարծիքով՝ միկրոբները, իրենցից մշտական վտանգ են ներկայացնում,

ՀԵԿՍԱԿՈՍԻՈՅՀԵԿՍԵԿՈՆՏԱՀԵԿՍԱՖՈԲԻԱ - ՎԱԽ 666 ԹՎԻՑ


Հեկսակոսիոյհեկսեկոնտահեկսաֆոբիա (հուն: hexakosioi hexekonta hex - 666) - վախ 666 թվից:

Այս հիվանդության նոպան նկարագրված է Ֆուտուրմանի «The Honking» սերիալի էպիզոդներից մեկում: Այնտեղ Բենդերը վախենում է «0101100101» (10100110102 = 66610) թվի հայելային արտացոլումից:

«Այստեղ է իմաստությունը: Ով խելք ունի՝ կհաշվի գազանի թիվը, քանզի այդ թիվը մարդկային է. նրա թիվն է վեց հարյուր վացունվեց» — սուրբ Հովհաննես Առաքյալ, Հայտնություն 13:18, 15:2

ՀԵՏԵՐՈՖՈԲԻԱ - ՎԱԽ ԿԱՄ ԶԶՎԱՆՔ ՀԵՏԵՐՈՍԵՔՍՈՒԱԼՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ


Հետերոֆոբիա — հոմոֆոբիային հակառակ նեոլոգիզմ, ինչը նշանակում է հետերոսեքսուալ ուղղվածության մարդկանց նկատմամբ դիսկրիմինացիա կամ ուժեղ տհաճություն նրանց նկատմամբ: Հետերոֆոբիան, սեռական ուղղվածության վրա հիմնված հակառակ դիսկրիմինացիա է և ենթադրում է հետերոսեքսուալների նկատմամբ իռացիոնալ վախ կամ զզվանք:

Այս տերմինը մտցվել է սեռական տերմինների բառարան և առաջին անգամ հասարակայնացվել է

ՀՈՄՈՖՈԲԻԱ - ՄԻԱՍԵՌ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵԳԱՏԻՎ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ


Հոմոֆոբիա (հին Հունական ὁμός — նման, միանման և ὁ φόβος — վախ) — հոմոսեքսուալության արտահայտման և դրա հետ կապված հասարակական երևույթների նկատմամբ նեգատիվ հակազդման հավաքական սահմանում:

Այս հասկացությունը, իր նեղ իմաստով, պատկանում է՝ հոմոսեքսուալ ուղղվածության մարդկանց և միասեռ սեքսուալ կոնտակտների նկատմամբ, անհսկելի բացասական զգացողությունների շարքին