Մի հասարակ մարդ Բէյ անունով անտառ գնաց հատապտուղներ հավաքելու։ Երկար քայլեց և թափառեց նա անտառի թավուտներով, և այդպես էլ ոչ մի հատապտուղ չգտավ՝ բախտը չէր բերում։ Այդ ամբողջ ժամանակ, անբախտ մարդու հետևից անթարթ հետևում էր արջը։ Ուժասպառ, Բէյը իր դատարկ կողովը գետնին դրեց և ծանր հոգոց հանեց, ու մեկ էլ տեսավ, որ թփերի ետևից մի ահռելի արջ դուրս եկավ ետևի թաթերի վրա քայլելով։ Բէյը սարսափից քար կտրեց՝ փախչելը – հիմարություն կլինի, իսկ տեղում մնալն էլ մահվան հավասար է։ Այ սա արդեն սատանայական անհաջողություն է։
Միայն թե այ քեզ հրաշք՝ արջը չէր էլ մտածում վրա տակ թշվառին։ Դրա փոխարեն արջը հատապտուղներով լի մի կողով դրեց գետնին և անմիջապես հեռացավ։ ԲԷյը դեռ մի քանի րոպե չկարողացավ ուշքի գալ։ Իսկ երբ վախն անցավ, անվստահ քայլերով մոտեցավ կողովին, ձեռքով շոշափեց ընտիր հատապտուղները։ Մի՞թե այդ ամենը իր համար էր։ Նա չէր կարողանում այդ հրաշքին հավատալ՝ ինքը, արջը, իրեն հյուրասիրեց համեղագույն կերակուրով։ Բէյը վերցրեց ընծան ու ճանապարհ ընկավ դեպի տուն։
Այդ անսովոր իրադարձությունից մի քանի օր էր անցել, բայց Բէյը չէր հանգստանում։ Ոչ մի կերպ չէր հասկանում, թե ինչու արջն իր վրա չհարձակվեց, իսկ փոխարենը, հատապտուղներով կիսվեց։ «Միգուցե ես այնքան խղճուկ եմ և աղքատ, որ նույնիսկ գազաններն են ինձ ցավով նայում», - մտորում էր Բէյը։ «Ինչու՞» հարցը նրան հանգիստ չէր տալիս։ Նա իր գյուղում բոլորին հարցրեց, բայց այդպես էլ պատասխան չստացավ։ մարդիկ միայն ծիծաղում էին նրա պատմությունից, ախր ով, սթափ վիճակում կհավատա նման անհավանական պատմությանը։
Վերջապես Բէյը չդիմացավ և որոշեց վերադառնալ անտառ։ Վերցրեց նա «արջի» կողովը և ճանապարհվեց իր «բարեգործին» փնտրելու։ Երկար քայլեց, երկար թափառեց և վերջապես հանդիպեց նրան՝ անկասկած դա նույն արջն էր՝ նույն հատուկ հայացքը նրան մատնում էր, այն գազանի հայացք չէր։ Արջը հանգիստ նստած էր բացատում և հաճույքով իր ռունգերով օդը ներս էր քաշում։
Բէյը զգուշորեն մոտեցավ նրան, նստեց կողքին և իր առջև դրեց կողովը, կարծես թե ասելով՝ վերադարձնում եմ այն։ Արջը ի պատասխան, երախտիքով, բոլորովին մարդավարի գլխով արեց։ Բէյը տատանվեց, ամոթից տեղում պտտվեց և վերջապես հարցրեց՝
- Ինչու՞ ինձ հետ կիսվեցիր հատապտուղներով։
Արջը հետաքրքրությամբ նայեց մարդուն և հանկարծ՝ օ հրաշք, պատասխանեց, կարծես բոլորովին էլ արջ չէր՝
- Որ հանգիստ չունենաս։ Որ սկսես քեզ հարցեր տալ, գիշերները չքնես։ Եթե ես այդպես չանեի, դու երբեք չէիր սկսի փնտրել ահռելի արջին՝ մութ անտառում, և ամենակարևորը՝ դու երբեք չէիր հավատա, իսկ առավել ևս չէիր ընդունի, որ արջը խոսել գիտե։ Իսկ հիմա, տես, քեզ համար մի երակր սպասված ու անհրաժեշտ իրադարձություն տեղի ունեցավ։ Սարսափելի չէ, չէ՞ լսել իմ մարդկային խոսքը։
- Ոչ, - հիացավ Բէյը։
- Իսկ ինչու՞։ Որովհետև, դու ուզում էիր այն լսել, որպեսզի պատասխան ստանաս։ Եվ ախր այսպես է ամեն բանում։ Իսկ դու հարցնում ես թե ինչու։
ԱՎԱ ԱՐԴՈ
