ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Ուշադիր ոտքերի տակ նայողը»

Մի երիտասարդ շատ հպարտանում էր նրանով, որ երբեք չի ընկնում ու նույնիսկ չի նահանջում։ Նա դա բացատրում էր, իսկ այդպիսի բացատրություններ հաճախ էին լինում, որ միշտ ուշադիր նայում է իր ոտքերի տակ։

Երբ գտնվում ես անտառում, այն էլ անծանոթ վայրում, պետք է զգույշ լինես, ո՞վ կվիճի։ Այդ պատճառով էլ երիտասարդը զգույշ էր, հսկելով իր յուրաքանչյուր քայլը, քայլելով նեղ արահետով։

Ճյուղից ճյուղ էին ցատկում խաղուն սկյուռիկները, լողալով, ծառերի խիտ սաղարթի միջով անցնող արևի շողերի մեջ։ Բայց ստուգված քայլերի վրա կենտրոնացած երիտասարդը դա չէր նկատում։ Կողքից երիտասարդը նմանվում էր տարիների և հիվանդությունների ընթացքում կորացած ծերունու։

Հանկարծ նա զրնգուն ծիծաղ լսեց և անսպասելիությունից գլուխը բարձրացրեց։ Իր դիմաց, բոլորովին ոչ հեռու կանգնած էր մի աղջիկ, իծամորիով լի կողովով և ուշադիր նայում էր նրա կողմ։ Երիտասարդը կախարդվածի պես նայում էր աղջկա չքնաղ աչքերին, որոնք նույնպես կայծկլտում էին ծիծաղով։ Նա ուզում էր ավելի մոտիկից նայել դրանց, այդ պատճառով էլ շարունակեց քայլել։

Հանկարծ երիտասարդը ընկավ, ոտքով կպավ հազիվ տեսանելի ծառի արմատին, որն անցնում էր արահետի ուղղահայաց։ Ծիծաղը դադարեց և աղջիկը մի քանի ընդհատ քայլ անելով երիտասարդին մեկնեց իր բարակ ձեռքը։ Բարձրանալով, նա լսեց մի հարց՝

- Դուք ինձ չճանաչեցի՞ք։

- Ես ձեզ առաջին անգամ եմ տեսնում, - պատասխանեց երիտասարդը։

- Իսկ մենք մի քաղաքում ենք ապրում և հաճախ հանդիպում ենք միմյանց։

«Ինչպե՞ս ես կարող էի չնկատել նման գեղեցկությունը», - մտածեց երիտասարդը իսկ ի պատասխան աղջկա ասածի, ում աչքերը կրկին սկսեցին լցվել ծիծաղով, միայն կարմրեց։

Մի քանի տարի անց, գտնվելով այգում և նայելով աստղերին, այդ ժամանակ արդեն ամուսնական կապերով միմյանց կապված երիտասարդները, անշտապ խոսում էին

- Ի՞նչ հազվադեպ ենք մենք երկնքին նայում, - աասեց կինը։

- Սիրելիս, ինչպես նաև մեկմեկու աչքերին։

Հայացքն իջեցնելով և պտտվելով դեպի ամուսինը կինը պատասխանեց՝

- Իսկ այ ոտքերի տակ հաճախ ենք նայում։ Բայց մի՞թե դա օգնեց որևէ մեկին խուսափել բոլոր անկումներից։

- Ես շատ բաներ սովորում եմ հիմա մեր փոքր որդուց, ով հիմա քաղցր քնած է։ Ինչպե՞ս է նա ճանաչում աշխարհը, և՛ ուրախությամբ, և՛ հետաքրքրությամբ։

- Այո իմ ամուսին։ Սխալվել կարող է յուրաքանչյուր մարդ։ Նույնիսկ նա, ով բոլորովին վերջերս է սովորել քայլել, հասցրել է նաև գայթել։

Իգոր Չապաև

 
 

Այժմ կայքը դիտում են 963 հյուր