ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Խուսափել միայնությունից»

Մի մարդ եկավ Ուսուցչի մոտ ու բողոքեց՝

- Ուսուցիչ, ես իմ կյանքում ոչ մի իմաստ չեմ տեսնում։ Ամեն բան վերջ ի վերջո բերում է «աշխատանք-տուն-աշխատանք» բանաձևին։ Աշխատանքը ձանձրալի է, և ես ամեն անգամ դժվարությամբ եմ նստում մինչև աշխատաժամի ավարտը։ Բայց տանն ավելի վատ է – չգիտես թե ինչով զբաղվես և ինչպես սպանես ազատ ժամանակդ։ Ծանոթներս իրենց գործերն ունեն, իրենք իմ համար ժամանակ չունեն։ Եվ եթե ես ուզում եմ նրանց հետ հանդիպել, որպեսզի ինչ-որ կերպ գեղեցկացնեմ իմ միայնությունը,

նրանք ամենատարբեր պատճառներ են գտնում մերժելու։ Վերջերս ես ավելի ու ավելի հաճախ եմ մտածում, թե ինչպես արագ ապրեմ ավարտեմ այս կյանքը մինչև վերջ։

- Դու չափից շատ ես ուղղված դեպի ներս։ Քեզ անհրաժեշտ է տեսնել քո շրջապատը։ Արի ինձ հետ, - ասաց Ուսուցիչը։

Ճանապարհին մարդը մտածում էր՝ «Մի՞թե նա իրական Ուսուցիչ է։ Կարծես թե նա այդպես էլ չհասկացավ իմ պրոբլեմը։ Ոչ մի էական բան չասաց։ Դրա փոխարեն մենք գնում ենք անհայտ ուղղությամբ։ Իսուր չէր, որ կանխազգացում ունեիր, որ ինձ այլևս ոչ ոք և ոչ մի բան չի օգնի։ Ու եթե իրապես մտածես՝ ապա նրա ի՞նչ գործն է իմ հոգսը»։ Մարդը իր մտքերի մեջ ընկած նույնիսկ չնկատեց թե ինչպես նրանք այգի մտան։

Ուսուցչը հանկարծ կանգ առավ և ասաց՝

- Տես, - նա ցույց էր տալիս հաշմանդամության սայլակով մի մարդու, ով նստած էր մոլբերտի առջև վրձինը ձեռքին։

Շուրջը փթթում էին ծաղկող բալենիները, կուրացնող արևի ճառագայթների տակ փայլելով ձյունասպիտակ շղարշով։ Եվ ճիշտ այդպիսի չքնաղություն էլ ծաղկում էր նկարչի նկարում։

- Պետք է սովորել այսպիսի մարդկանցից, - ասաց Ուսուցիչը։

- Որովհետև նրանք նկարե՞լ գիտեն, - չհասկացավ մարդը։

- Որովհետև նրանք – իրենց կյանքի նկարիչներն են։ Իսկ ինչ մնում է միայնությանը, ապա այստեղ ամեն բան շատ պարզ է։ Պետք չէ փորձել փարատել սեփական միայնությունը։ Փարատի ուրիշի միայնությունը։

Անժելիկա Շինկար

 
 

Այժմ կայքը դիտում են 330 հյուր