Մի մոռացված հինավուրձ երկրում, շատ վաղուց ապրում էր մի խիզախ պատանի, Դոբրիան անունով։ Անվախ ու խիզախ էր նա, ուժեղ ու արի։ Ոչ ոք չէր կարող նրա հետ համեմատվել կռվի մեջ։ Եվ արդեն նրա կյանքի օրոք նրա մասին առասպելներ էին պատմում։
- Եվ որտեղի՞ց ես դու քո ուժն ու արիությունը վերցնում, - հիացմունքով Դոբրիանին էին ասում իր ընկերները։
- Իմ ուժը, - պատասխանում էր Դոբրիանը,
- իմ միակ Էզգիլդայի նկատմամբ իմ ունեցած մեծ սիրո մեջ է։ Խիզախությունս՝ նրա քնքուշ ձեռքերում։ Իսկ իմ արիությունը՝ նրա նուրբ ձայնի մեջ, որը ինձ բարձրացնում է անմահ աստվածների մոտ։
Ոչնչից չէր վախենում Դոբրիանը՝ թշնամին փախչում էր նրա ուժից, չարը շրջանցում էր նրան, դժբախտությունը թաքնվում էր մութ ու խիտ անտառներում։ Եվ այդ ամենը ի շնորհիվ չքնաղ Էզգիլդայի։ Միայն թե ի՞նչ գնով էր նա դա անում... Որպեսզի իր սիրեցիալին պաշտպաներ, Էզգիլդան օգնության էր դիմել չար կախարդ Բոնիֆերին։
- Օգնիր ինձ պաշտպանեմ իմ սիրեցյալին կործանումից, - աղաչեց կախարդին Էզգիլդան։ - Ախր կամայական պահի թշնամու սուրը կարող է ինձանից խլել նրա թանկարժեք կյանքը։
- Լավ, - համաձայնվեց Բոնիֆերը, - կօգնեմ ես քեզ։ Կնվիրեմ ես քեզ մի կախարդական գունդ, որի մեջ նայելով դու կտեսնես այն ամենը, ինչ կատարվում է քո սիրեցյալի հետ։ Գունդը քեզ կզգուշացնի ցանկացած վտանգի մասին, որը կսպառնա Դոբրիանին։ Դրա հետ էլ քեզ կսովորեցնեմ մի հարաշագործ աղոթք։ Այդ աղոթքով դու Դոբրանից կքշես դժբախտությունները և փորձանքները և կվախեցնես նրան գողեգող մոտեցող սառը մահին։ Այդ աղոթքը, դու բոլորից թաքուն կպահես։ Բայց դրա դիմաց ես քեզանից մի բան կպահանջեմ։
- Ասա, - անվախ նայեց կախարդի աչքերի մեջ Էզգիլդան։ - Ես ամեն ինչ կկատարեմ։
- Հենց որ Դոբրիանը կասի, որ այլևս չի կարող առանց քեզ ապրել, շնչել առանց քեզ, կռվի գնալ առանց քո աղոթքի, առանց քո նուրբ ձայնի, այդ ժամանակ անմիջապես դու կկանչես ինձ, քանի որ այդ բառերը, խիզախ զորականից՝ վախկոտ կդարձնեն նրան, իսկ վախկոտներին, ոչ մի աղոթք էլ մահից այլևս չի կարող փրկել։ Ես քեզ կտանեմ ինձ հետ Էզգիլդա, իմ թագավորություն և դրանով, դու վերջին անգամ կփրկես քո սիրեցյալի կյանքը։
Ոչինչ չէր մնում խեղճ Էզգիլդային, քան համաձայնվել կախարդ Բոնիֆերի բարդ պայմաններին։ Բայց հանուն իր սիրեցյալի փրկության նա պատրաստ էր ամեն բանի։
Այդպես անցան ամիսներ և տարիներ։ Ծանր պատերազմների, դժբախտությունների ու արցունքների տարիներ։ Շատ զորականներ զոհվեցին մարտի դաշտում, իսկ Դոբրիանը մնաց կանգուն ու անվնաս։ Ոչ մի վայրկյան չհեռացավ կախարդական գնդից Էզգիլդան, իր հրաշագործ աղոթքով մի կողմ քշելով մահին իր սիրեցյալից։ Էզգիլդան արդեն դադարել էր մտածել չար կախարդ Բոնիֆերի խրատը, երբ հանկարծ, շատ անսպասելի իր տան շեմին նա տեսավ Դոբրիանին։ Չէր սպասում Էզգիլդան այդքան շուտ հանդիպել իր սիրեցյալին։
- Ես մի կախարդի ուժից եմ օգտվել, որ ակնթարթորեն հայտնվեմ քո առջև, - ընկավ Դոբրիանը իր սիրեցյալի ոտքերը։ - Ես այնպես եմ քեզ կարոտել, և այնպես եմ հոգնել այդ անվերջանալի պատերազմներից, ցավից, արցունքներից ու տանջանքներից։ Ես ընդմիշտ վերադարձել եմ քեզ մոտ, սիրելի Էզգիլդա, քանի որ չեմ կարող առանց քեզ ապրել, նույնիսկ շնչելու ուժ չունեմ։ Իմ հոգին քեզ է ձգտում։ Իսկ իմ ձեռքերն ուզում են գրկել քեզ այլ ոչ սրի սառը բռնակը։ Չեմ կարող ես այլևս կռվել, չեմ կարող թշնամիների հետ պայքարել – առանց քեզ ես ուժ չունեմ։
Լաց եղավ Էզգիլդան այդ բառերից։
- Սիրելիս, - ասաց նա, - մեր սերը հնարավոր չի քանդել, մեզ էլ հնարավոր չի բաժանել։ Իմ ձայնը միշտ կհնչի որպես փրկարար աղոթք քո հոգում։ Հիշիր այս աղոթքը և կիսվիր այն մարդկանց հետ՝ թող պաշտպանի այն նրանց դժբախտություններից ու անհաջողություններից, ինչպես պաշտպանել է այս ամբողջ ժամանակ քեզ։
«Թող սարսափելի դժբախտությունները քեզ շրջանցեն,
Թող չարն ու մութը ցրվեն լույսով,
Թող ցավն ու վախը չդիպչեն քո մաքուր հոգուն,
Եվ թող քո սրտում եղած մեծ սերը, փախուստի մատնի նենգ թշնամիներին։
Ապրի ու շողա անմար լույսով,
Ապրի ու շողա, ինչպես ապորւմ ու շողում է արևը մեր գլխավերևում...»
Այն բանի համար, որ Էզգիլդան բացահայտեց գաղտնի աղոթքը, Բոնիֆերը նրան կործանեց։ Իսկ Դոբրիանը, ինչպես խնդրել էր նրան իր սիրեցյալը, այդ աղոթքը պատնեց բոլոր բարի մարդկանց, ովքեր հանդիպեցին նրան իր ճանապարհին։ Ասում են, որ հեցն այս փրկարար աղոթքի շնորհիվ, շատ հին երկրներում պատերամները դադարեցին, քանի որ զորքերը, որոնք պաշտպանում էին իրենց հողերը չար թշնամիներից, դարձան անհաղթելի։ Այս աղոթքը առ այսօր պահպանում և պաշտպանում է բոլոր սիրող սրտերին՝ դժբախտություններից, չարից և մահից և անվանվում է այն ոչ այլ կերպ, քան «Էզգիլդայի աղոթք»։
ԱՎԱ ԱՐԴՈ
