Չքնաղ, բայց մի փոքր տխուր այս պատմությունը տեղի է ունեցել Մարդիգաֆ անունով մի մոռացված երկրում, որտեղ շատ վաղուց գտնվում էր մի հանելուկային թագավորություն, որը կառուցված էր ավազից։ Եվ այդ արտասովոր ստեղծագործությունով կառավարում էր ավազե թագուհին։ Ինչպես սահմանված է բոլոր թագավորական անձանց համար, նա բազմում էր գլխավոր պալատի գահին։
Առասպելները պատմում էին, որ ավազե թագավորությունը բարձրացվել էր շատ դարեր առաջ, մի հոյակապ քանդակագործի կողմից, որի անունը, ցավոք, չէր պահպանվել։
Իր ողջ կյանքի ընթացքում, այդ քանդակագործը ամբողջական պահպանում էր ավազե թագավորությունը և ինչպես էր դա նրան հաջողվում, առ այսօր հանելուկ է մնում։
Բայց ամենամեծ նշանակությունը, այդ քանդակագործը, տալիս էր իր մեկ ստեղծագործությանը՝ ավազե թագուհուն։ Այնքան գեղեցիկ էր նա... Այնքան հանելուկային էր նա իրեն ժպտում, ինչ հետաքրքրությամբ էր նա նայում իր կարծես թե իրական աչքերով իր ստեղծողի վրա։
- Ես քեզ ողջ կյանքս սիրելու եմ, - շշնջում էր քանդակագործն իր թագուհուն։
Բայց ժամանակը գնում էր, իսկ նա, ինչպես հայտնի է մարդկանց նկատմամբ անողոք է՝ քանդակագործը ծերանում էր, նրա ժամանակը մոտենում էր իր վերջին։
- Ի՞նչ անեմ, - իր տեղը չէր գտնում նա։ - Եթե ես մահանամ, իմ թագավորությունը կմահանա, իսկ նրա հետ միասին, կփլուզվի մանր ավազահատիկների նաև իմ սիրելի թագուհին։
Եվ որոշեց այդ ժամանակ քանդակագործը օգնություն խնդրել հզոր կախարդ Քսաֆոնտից։
- Թսաֆոնտ, - աղաչեց քանդակագործը, - օգնիր ինձ քայքայումից փրկել իմ թագավորությունը։ Փրկիր իմ չքնաղ թագուհուն կործանումից։ Ախր այնքան լավն է նա։ Նա պարտադիր պետք է ապրի։
- Լավ, - համաձայնվեց վերջինս։ - Ես կպահպանեմ քո թագավորությունը։ Կկանգնի այն բազում դարեր, մինչև այն պահը, որքան գոյություն կունենա նրա չքնաղ թագուհին։
Այդպես էլ որոշեցին։ Քանդակագործը մահացավ, իսկ ավազե թագուհին և նրա արտասովոր թագավորությունը մնացին կանգնած և պահպանված։
Անցան դարեր, հարյուրավոր տարիներ անցան, շատ մարդիկ այցելեցին այդ ընթացքում ավազե թագավորություն, զարմանալով նրա չտեսնված գեղեցկությամբ և թագուհու աննկարագրելի հմայքով։
Բայց մի անգամ ավազե թագավորություն ընկավ Կարիֆը։ Գեղեցիկ և խելացի մի երիտասարդ, նա հանդուգն էր և չափազանց ինքնավստահ։
- Չկա աշխարհիս երեսին մի բան, որը ինձ հասանելի չլինի, - ասում էր նա ու ավելացնում՝ - Նույնիսկ ճակատագիրը նույնպես իմ ձեռքերում է։
- Քո ճակատագիրը քո ձեռքերում է, - սովորաբար դրա հետ համաձայնվում էր նրա մտերիմ ընկեր-իմաստունը։ - Սակայն ուրիշի ճակատագիրը, քո իշխանության տակ չէ։
Միայն թե Կարիֆը դրա հետ համաձայն չէր։
- Ես երկար ճանապարհորդության եմ գնում։ Ես կանցնեմ ողջ աշխարհը, ես կհանդիպեմ տարբեր մարդկանց հետ և կապացուցեմ, որ ամեն ինչ ինձ հասանելի է, նույնիսկ օտարի ճակատագիրը։
Այսպես էլ, հավանաբար ճակատագիրը նետել էր Կարիֆին՝ Մարդիգաֆու արտասովոր երկիր։ Զգուշությամբ եր ոտքը դնում Կարիֆը տաք ավազների վրա, զարմանքով զննելով անգերազանցելի ավազե հրաշքը և վերջապես նա տեսավ թագուհուն։ Աստված իմ, որքան գեղեցիկ էր նա։
- Սա լավագույն բանն է որ ես տեսել եմ իմ կյանքի ընթացքում, - շշնջաց Կարիֆը։ - Եվ նա բոլորովին կարծես կենդանի լինի։
Սակայն ցավոք թագուհին ավազե էր։
- Ես սիրում եմ նրան, - շշնջաց խելագարված Կարիֆը, ընկնելով թագուհու ոտքերը։ - Ես նրան այնպես եմ սիրում, որ եբեք ու ոչ ոքի չեմ սիրել։ Եվ նա պետք է կենդանանա։ Պարտավոր է։ Միակ մարդը, ով այդ հարցում կարող է ինչ օգնել – դա իհարկե կախարդն է։
Եվ ճանարհվեց Կարիֆը կախարդին փնտրելու։ Նա երկար փնտրեց, իսկ երբ գտավ, նրա ոտքերն ընկավ և աղաչեց՝
- Օ, ամենազոր, մեծ կախարդ, եթե քո սրտում սիրո համար տեղ կա, ապա օգնիր ինձ՝ կենդանացրու ավազե թագուհուն։
- Ավազե թագուհու՞ն, - մտորեց կախարդը։ Դե ինչ։ Եթե քո սերն այդքան մեծ է, ապա ոչ մի անհնարին բան չկա։ Ես կկատարեմ քո ցանկությունը։ Կկենդանանա նա, բայց մարդ չի դառնա, առաջվա պես նա ավազե կլինի։ Համաձա՞յն ես դու դրան։
- Համաձայն եմ, - կախարդի ձեռքը համբուրեց Կարիֆը։
- Ուրեմն հիշիր՝ քո թագուհին կապրի ուղիղ այնքան, որքան գոյություն կունենա նրա թագավորությունը։ Իսկ թագավորությունը գոյություն կունենա այնքան, որքան կենդանի կլինի նրա թագուհին։ Չմոռանաս այդ մասին։
- Ես կհիշեմ, - պատասխանեց Կարիֆը և սիրո թևերի վրա շտապեց պալատ, իր սիրեցյալի մոտ։
Ահա և նա, իր կենդանացած թագուհին, ավելի չքնաղ քան նախկինում։ Հիմա նա կարող է դիպչել նրան, լսել նրա ձայնը։
- Այսուհետև դու իմ օրինական ամուսինն ես, - ասաց թագուհին։ - Այսուհետև դու թագավոր ես։ Մենք միասին կկառավարենք ավազե թագավորությունում։
Այսպես անցան տարիներ։ Եվ աշխարհում չկար Կարիֆից ավելի երջանիկ մարդ։ Միայն թե ավելի ու ավելի հաճախ սկսեց նա հիշել իր հարազատ վայրերը, իր սիրած երկիրը, որում ծառերը սվսվում էին կանաչ սաղարթներով, կարկաչում էին արծաթե գետերը, աղմկում էր հզոր օվկիանոսը և երգում էին թռչունները իսկ լուսաբացին բացվում էին սպիտակ ծաղիկներ։
- Ես կկարողանայի նրանցով զարդարել քեզ, իմ թագուհի, և դու կդառնաիր ավելի գեղեցիկ, - ասում էր Կարիֆը, ափսոսանքով նայելով իր ավազե թագուհուն։
- Մի՞թե ես բավարար գեղեցիկ չեմ դառել քեզ համար, - նեղանում էր այդ խոսքերից նա։
- Ոչ, դու չքնաղ ես։ Բայց այդպես, դու կփայլեիր երկնքի աստղի պես։ Իսկ քո գեղեցկությամբ կզմայլվեին ամենքը շրջապատում։ Մենք քո հետ կապրեինք հոյակապ պալատում, իսկ առավոտները մեզ համար կերգեին թռչունները։ Եվ մենք երջանիկ կլինեինք։
- Բայց ես այսպես էլ եմ երջանիկ, - տխուր ժպտում էր թագուհին։ - Միայն թե դու ավելի ու ավելի շատ ես հիշում քո հարազատ երկիրը։ Ես կգայի քո հետ իմ սիրելի ամուսին, բայց ցավոք, ես ավազից եմ և իմ տունն այստեղ է։ Եթե ես լքեմ իմ ավազե թագավորությունը, ես նույն պահին կմահանամ։ Այդպիսին է իմ ճակատագիրը և նույնիսկ դու դրա վրա ազդեցություն չունես։
- Ազդեցություն չունե՞մ, - ցնցվեց Կարիֆը։ - Այս աշխարհում ամեն բանի վրա էլ ես ազդեցություն ունեմ։ Նույնիսկ քո ճակատագրի վրա։ Մանավանդ, որ այն այլևս ինձ է պատկանում։ Եվ մենք դուրս կպրծնենք այս տաղտկալի վայրից, - գոռաց Կարիֆը, հեռանալով պալատի դռներից։
Վազելով իր ծանոթ կախարդի մոտ, Կարիֆն արդեն որերորդ անգամ ծունկի իջավ նրա առջև։
- Օգնիր ինձ, օ մեծ կախարդ։ Ես ուզում եմ իմ սիրելի թագուհուն վերցնել ինձ հետ, իմ չքնաղ երկիրը։ Թույլ տուր մեզ գնանք։
- Ոչ, - այս անգամ մերժեց կախարդը։ - Դա հնարավոր չէ։ Ավազե թագուհին պատկանում է իր թագավորությանը։ Առանց դրա նա կմահանա։ Այդպիսին է ճակատագիրը։ Դու չես կարող ինչ-որ բան փոխել։ Քո ճակատագիրը, առաջվա պես քո ձեռքերում է և դու կարող ես կամայական պահի լքել քո կնոջը։
- Բայց ես սիրում եմ նրան, - բացականչեց Կարիֆը։
- Ուրեմն, ապրիր նրա հետ ավազե պալատում, - ասաց կախարդը։
Այդպես էլ Կարիֆը ձեռնունայն վերադարձավ ավազե թագավորություն, իր սիրելի կնոջ մոտ։
- Եվ ամեն դեպքում, չի կարող այդպես պատահել, որ ես չկարողանամ ճակատագրին հաղթել, - չէր հանձնվում նա։ - Դու կգա՞ս ինձ հետ, - հարցրեց նա թագուհուն։
Վերջինս միայն տխուր ժպտաց ի պատասխան։
- Իհարկե, ես կգամ քո հետևից, իմ ամուսին։
- Բայց դու կարող ես մահանալ...
- Ես ավելի շուտ կմահանամ եթե դու ինձանից հեռանաս։ Ինչ իմանամ, միգուցե սերը կփրկի ինձ։
- Անպայման կփրկի, - համոզված ասաց Կարիֆը։
Եվ ավազե թագուհին, իր կյանքում առաջին անգամ լքեց թագավորությունը։ Նա քայլում էր շիկացած ավազների վրայով, զարմանալով կապույտ երկնքի գեղեցկությամբ, որտեղ սպիտակ աստղի պես փայլում էր ամենազոր արևը, ոսկյա նետերով չորացնելով նրա փխրուն մարմինը։
- Ես կծածկեմ քեզ իմ թիկնոցով, - նրան օգնության շտապեց Կարիֆը։
Բայց առջևում լսվեց տագնապալի աղմուկ։ Վախեցած նայելով հեռուները, թագուհին շշնջաց՝
- Ահա և վերջ՝ առջևում սարսափելի փոթորիկ է և դրա դեմ ես չեմ կարողանա այլևս։
- Մի վախեցիր, - նրան գրկեց Կարիֆը, - ես կպաշտպանեմ քեզ փոթորկից իմ մարմնով։
Բայց փոթորիկն այնքան ուժեղ էր։ Քամին, մութ մարդասպանի պես վար իջավ Կարիֆի և նրա խեղճ թագուհու վրա։ Իր մարմնով ծածկելով սիրեցյալին, Կարիֆը աստվածներից փրկություն էր աղաչում։ Բայց աստվածները խուլ էին նրա խնդրանքների նկատմամբ։
- Իմ ամուսին, - հազիվ շնչելով, շշնջաց թագուհին, - նայիր իմ վրա վերջին անգամ։
Սարսափով էր հետևում Կարիֆը, թե ինչպես է սպանող քամին քշում իր սիրեցյալի ավազեհատիկները, և ինչպես էր նրա կյանքը իր մատերի արանքով թափվում։
Եվ, վերջապես քամին դադարեց, փոթորիկը վերջացավ և անապատը ընկղմվեց իր սովորական, մեռյալ լռության մեջ։ Եվ այդ լռության մեջ այլևս չէր լսվում թագուհու չքնաղ ձայնը։ Նույն պահին դադարեց գոյություն ունենալ ավազե թագավորությունը։
- Չկարողացա ես փրկել քեզ, - հուսահատ շշնջաց Կարիֆը, իր ափերի մեջ սեղմելով իր սիրելիից մնացած վերջին ավազահատիկները։ - Չկարողացա ես փոխել քո ճակատագիրը։ Ես թույլ գտնվեցի։
Անուժ ընկավ Կարիֆը տաք ավազների վրա, փակելով աչքերը և ժպտաց՝ իր առջև կագնած էր իր սիրելի թագուհին, թվում էր, թե ձեռքը պարզի և կդիպչի նրան։ Նա կանչում էր Կարիֆին իր հետևից, այնտեղ, որտեղ ծառերը սվսվում էին կանաչ սաղարթներով, կարկաչում էին արծաթե գետերը, աղմկում էր հզոր օվկիանոսը և երգում էին թռչունները իսկ լուսաբացին բացվում էին սպիտակ ծաղիկներ...
ԱՎԱ ԱՐԴՈ
