ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՉՈՐՍ ՎԻՇԱՊ

Մի անգամ եկավ Թայշին Չորս Վիշապների մոտ, որոնք դարեր շարունակ ապրում էին միմյանց հետ խաղաղ և համաձայնությամբ։ Կապույտ Վիշապը՝ Մեծ Ուժի պատասխանատուն էր։ Դեղին Վիշապը՝ Գիտելիքների պատասխանատուն էր։ Սպիտակ Վիշապը մարմնավորում էր Հոգի։ Իսկ Կարմիր Վիշապը միավորում էր նրանց բոլորին և անվանվում էր Կյանք։

— Ինչու՞ ես այցելել մեզ, երիտասարդ, — հարցրեցին Վիշապները Թայշիին։

— Օժտեք ինձ ինչ-որ բանով՝ ուժով կամ գիտելիքներով։

— Ինչ-որ բանո՞վ։ Ինչ-որ մի՞ բանով։ — Վրդովվեցին Վիշապները։ — Մենք չորսն ենք։ Մենք միշտ միասին ենք։ Մենք չենք կարող քեզ օժտել ինչ-որ ՄԻ բանով։ Դու պետք է երկար ճանապարհ անցնես, մինչև այն, որ մենք չորսով միասին համաձայնվենք քեզ հետ կիսվել յուրաքանչյուրս իր էությամբ։

— Ոչ, — ի պատասխան հոգոց քաշեց Թայշին: — Ես այդքան երկար սպասել չեմ կարող։ Եվ ընդհանրապես, հիմարություն է այդքան երկար ժամանակ վատնել ուսուցմանը, համոզված չլինելով այն բանում, որ վերջ ի վերջո Դուք ինձ կօժտեք հենց այն բանով, ինչ ես փնտրում եմ։

— Դե, հենց դրա համար էլ այն ուսուցում է, որ դու ջանաս շահել մեր հավանությունը, — պատասխանեցին Վիշապները։

— Իսկ ինչու՞ ձեզանից յուրաքանչյուրն ինքն իր համար չի պատասխան տալիս, — չէր հանձնվում Թայշին։ — Ինչու՞ եք Դուք ամեն բան միասին որոշում։ Միգուցե այն պատճառով, որ յուրաքանչյուրդ առանձին-առանձին թու՞յլ եք։

Մտածմունքի մեջ ընկան Վիշապները։

— Ես ինքս իմ համար էլ կարող եմ ապրել, — ասաց Կապույտ Վիշապը։ — Ես Ուժն եմ։ Ինձ ոչ մի զորական չի կարող հաղթել։ Ինչի՞ս է պետք հոգին։ Ինչի՞ս են պետք գիտելիքները։ Ուժն առանց դրա էլ կարող է ապրել։

Ցնցվեց Կարմիր Վիշապը, ով Կյանքն էր։ Նա ուզում էր կանգնեցնել Կապույտ Վիշապին։ Սակայն Կապույտ Վիշապը թևերը բաց արեց ու թռավ։ Այդպես Կյանքը մնաց առանց Ուժ։

— Ես էլ կարող եմ ինքս իմ համար ապրել, — ասաց Դեղին Վիշապը։ — Գիտելիքը հանգիստ կարող է առանց Ուժի և Հոգու ապրել։

Թռավ գնաց նաև Դեղին Վիշապը։ Այսպես Կյանքը մնաց առանց Գիտելիքի։

— Իսկ ինձ ընդանրապես ոչ Ուժ է պետք ոչ էլ Գիտելիք։ Ես ինքս ինձանով հանգիստ կարող եմ ապրել։

Թռավ գնաց նաև Սպիտակ Վիշապը։ Մնաց Կյանքը առանց Հոգու։

— Դե ինչ, — տխուր նայեց Թայշիի վրա Կարմիր Վիշապը։ — Դու մեզանից ինչ-որ բան էիր ուզում ստանալ։ Ինձանից որպես պարգև ստացիր հավերժ կյանք՝ առանց Ուժի, Գիտելիքի և Հոգու - դու արժանացել ես դրա։

Այսպես ել բաժանվեցին իրարից չորս Վիշապները։ Եվ թռչում են նրանք հեռավոր երկրներում, կարոտելով միմյանց։ Սակայն նրանք բոլորն էլ մտածում են միայն մի բանի մասին, որ ինչ-որ մեկը կարողանա միացնել իրենց և ապացուցի, որ նրանք առանձին-առանձին որևէ բանի չեն կարողանում հասնել։

Իսկ առայժմ մարդիկ Վիշապներին առանձին-առանձին են հանդիպում։

ԱՎԱ ԱՐԴՈ