ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԳԻՇԵՐԱՅԻՆ ԿԱԽԱՐԴԻ ՍԵՎ ՀԱՅԵԼԻՆ

Այս պատմությունը վաղուց է եղել։ Սակայն Սեվ Կախարդի կախարդությունն առ այսօր գործում է։ Իսկ տեղի է ունեցել այն՝ այսպես։

Աշխարհիս երեսին մի լավ տղա էր ապրում։ Նրա անունն էր Վասիլի։ Տղան ոչնչով աչքի չէր ընկնում՝ աշխատում էր, սիրում էր կուշտ ուտել և կուշտ քնել։ Միայն թե անչափ գեղեցիկ էր, ոչինչ չես ասի։ Այ նայում ես նրան ու աչքդ չես կարողանում նրանից կտրել։ Բայց այս անբախտը այդպես էլ ամուսնացած չէր և իրեն ոչ մի կերպ չէր կարողանում կին ընտրել։

- Չկա այդպիսի մեկը, ում ես ամբողջ սրտով կսիրեմ, - ասում էր նա։

Մի խոսքով, չկար՝ ու չկար։

Այնպես ստացվեց, որ Վասիլին մի Ալյոնա անունով աղջկա դուր եկավ։ Եվ վերջինս այլևս ոչինչ ո՛չ լսել էր ուզում, ո՛չ էլ ուրիշի վրա նայել։ Միայն Վասիլիին էր ուզում։ Սիրում էր նրան ու վերջ։ Խելքի բերել էլ նրան ոչ մի կերպ չէր լինում։ Իսկ Վասիլին, նույնիսկ նրա կողմ չէր էլ նայում։ Եվ ինչու նայեր երբ Ալյոնան իր գեղեցկությամբ մեզմ ասած առանձնահատուկ չէր առանձնանում։ Աղջիկ էր էլի, հազարավոր աղջիկների պես՝ պեպենոտ էր, անդուր աչքերով... Դե ոնց Վասիլին նրա հետ ամուսնանար։ Հասկանում էր դա Ալյոնան սակայն՝ «սրտին չես հրամայի»։ Նա արդեն պատրաստ էր իր սիրո պատճառով նույնիսկ սատանայի հետ ընկերանալ, միայն թե Վասիլին իր ամուսինը դառնար։

Եվ այդ ժամանակ որոշեց Ալյոնան օգնություն խնդրել Գիշերային Կախարդից։ Այդ կախարդը մարդկանցից հեռու էր ապրում և բավականին փակ մարդ էր։ Ցերեկով տնից դուրս չէր գալիս, միայն մութ ու անաստղ գիշերով, երբ լուսին չկար։ Հենց այդ պատճառով էլ հավանաբար նրան անվանում էին «Գիշերային»։ Մարդիկ վախենում էին նրանից, նույնիսկ նրա մասին բարձրաձայն խոսելուց էին վախենում։

Ալյոնան ընտրեց անլուսին ամենամութ գիշերը և ուղղորդվեց Գիշերային Կախարդի մոտ։ Եկավ կախարդի տուն, կանգնեց մուտքի մոտ, վախից դողում էր, վախենում էր ավելորդ շարժում անգամ անել։ Եվ այդ ժամանակ նրա առջև դուռը բացվեց։ Նայում է Ալյոնան և աչքերին չի հավատում՝ մի երիտասարդ գեղեցկուհի է նրա առջև կանգնած, այնքան գեղեցիկ, որ աչքդ նրանից չես կարողանում կտրել։

Իսկ կախարդը ժպտում է, կարծես թե արդեն գիտե թե Ալյոնան ինչի է եկել։ Ներս թողեց կախարդը Ալյոնային տուն, թեյ հյուրասիրեց իսկ հետո մոտեցրեց սունդուկին, որը սեղանի կողքին էր, ու ասեց՝

- Կօգնեմ ես քեզ։

Նա սունդուկից մի հայելի հանեց։ Այդ հայելին հասարակ հայելի չէր, այլ սև էր և նրա մեջ նույնիսկ արտացոլում չէր երևում։ Մեկնեց կախարդը հայելին Ալյոնային և ասաց՝

- Վերցրու, բարի հոգի, այս սև հայելին։ Ամեն գիշեր, քնելուց առաջ նայիր այդ հայելու մեջ, և առավոտյան քո Վասիլին, քո դեմքի տեղը կտեսնի իմ դեմքը։ Իսկ այ իմ գեղեցկությունից նա հաստատ չի հրաժարվի։

Համաձայնվեց Ալյոնան առանց երկար մտածելու։ Արագ վերցրեց նա հայելին և երջանիկ վազեց դեպի տուն։ Քնելուց առաջ, ինչպես խորհուրդ էր տվել կախարդը, հայելու մեջ նայեց սակայն արտացոլումը նա չտեսավ այլ միայն հայելու գեղեցիկ նախշերով զմայլվեց։

Առավոտյան Ալյոնան տնից դուրս եկավ։ Արագ վազեց նա դեպի այն ճանապարհը, որով Վասիլին աշխատանքի էր գնում։ Սակայն վախը սրտում էր՝ հանկարծ կախարդն իրեն խաբած չլինի։ Տեսավ Վասիլին է անցնում և մտածեց կրկին չի նկատի իրեն և կանցնի կողքով։ Սակայն ոչ։ Նա կարծես դիվահարված կանգ առավ։ Կանգնել ու աչքերն է թարթում, հավատը չի գալիս, որ իր ճանապարհին այսպիսի աննման գեղեցկուհի է պատահել։ Եվ սիրահարվեց նա Ալյոնային անմոռաց։

Սիրահարվածները արագ հարսանիք արեցին և սկսեցին ապրել միասին, երջանկության մեջ լող տալ։ Մարդիկ Վասիլիին չէին հասկանում՝ բոլոր աղջիկներից այդ պեպենոտ Ալյոնային ընտրեց ու նրա հետ ամուսնացավ։ Սակայն հարսանիքին չխանգարեցին։ Ինչի՞ համար։ Ասում էին գեղեցկությունը՝ նայողի աչքերում է։ Եվ նրանք ճիշտ էին։ Սխալվելու բան չկար։

Այսպես անցավ մեկ տարի, հետո մյուսը, երրորդը։ Սիրում էր Վասիլին իր գեղեցկուհի Ալյոնային։ Շատ էր սիրում։ Իսկ այ Ալյոնան սկսեց շարունակ տխրել։ Նեղվում էր նա, որ Վասիլին իրեն ուրիշի տեղն է դնում, և որ նա իրեն նայելուց ոչ թե իրեն է տեսնում այլ Գիշերային Կախարդին։ Ալյոնայի մոտ այնպիսի տպավորություն էր, որ Վասիլին ուրիշին է սիրում։ Մտածեց-մտածեց Ալյոնան և որոշեց Վասիլիին երևալ այնպիսին, ինչպիսին կա իրականում։ «Եթե սիրում է ինձ, ապա կսիրի ցանկացած ձևի մեջ», - այսպես էր դատում Ալյոնան։ Թաքցրեց նա հայելին և գիշերը քնելուց առաջ չնայեց նրա մեջ։

Առավոտյան տեսավ նրան Վասիլին և չհավատաց, որ իր առջև իր կինն է։ Եվ ոչ թե նա տխրեց Ալյոնայի տգեղությունից, այլ նրանից, որ սիրահարված է մի այլ աղջկա, ով սևաչյա գեղեցկուհի է։ Դե ինչ անես այստեղ։ Կրկին սրտին չես հրամայի։

- Ես քեզ այսպիսին չեմ սիրում, - ասեց Վասիլին։ - Սիրում եմ քեզ այնպիսին, ինչպես Դու կայիր նախկինում՝ գեղեցկուհու։

Լաց եկավ Ալյոնան և սկսեց խնդրել որ Վասիլին իրեն չթողնի։ Իսկ Վասիլին ոչ մի կերպ չէր համոզվում։

- Ո՞վ է քեզ այսպիսի խաբեության դրդել, - հարցուփորձ էր անում նա։ - Եվ ու՞մ եմ ես տեսել այս ամբողջ տարիները։

Ալյոնան ուրիշ ոչինչ չէր կարող անել, քան ճշմարտությունը պատմել՝ և՛ Գիշերային Կախարդի մասին, և՛ սև հայելու մասին։

Հավաքեց Վասիլին իր իրերը և գնաց Գիշերային Կախարդի մոտ։ Իսկ վերջինս արդեն սպասում էր։ Դուր էր գալիս վերջինիս Վասիլին։ Իհարկե նա կախարդ էր, բայց դե նա էլ սիրո ու տղամարդու քնքշության կարիք ուներ։

Տեսավ Վասիլին Գիշերային Կախարդին և ուրախացավ։ Դե իհարկե ուրախալի էր՝ իր առջև իր սիրելի գեղեցկուհին էր կանգնած և իրեն անչափ ծանոթ սև աչքերով քնքշորեն իրեն էր նայում ու անչափ ծանոթ ժպտում։ Միայն թե դեռ մեկ շաբաթ էլ չէր անցել, որ Վասիլին հեռացավ իր նոր կնոջից։

- Չեմ կարող, - ասում էր, - քեզ հետ ես այլևս ապրել։ Դու իմ կինը չես։ Դեմքդ ծանոթ է, իսկ հոգով օտար ես։ Դու չունես այնքան մաքուր ու պայծառ հոգի, այնքան բարի սիրտ ինչպես իմ Ալյոնայի մոտ էր։ Նույնիսկ ձայնդ այդքան հարազատ ու քնքուշ չէ, ինչպես ես սովոր եմ լսել։ Ոչ քեզ հետ եմ կարողանում, ոչ էլ Ալյոնայի։

Եվ հեռացավ նա, թողնելով և՛ Ալյոնային, և՛ Գիշերային Կախարդին։

Ալյոնան տրտմությունից ավելի տգեղացավ, ծերացավ, տանից դուրս չէր գալիս, որ մարդկանց աչքին չերևա։ Ոչ մեկի տեսնել էլ չէր ուզում։

Իսկ Գիշերային Կախարդը շատ լուրջ բարկացավ։

Ուր ուզում ես գնա, - ասեց, - Վասիլի։ Միևնույն է ինձանից պրծում չունես։

Եվ նա իր խոստումը պահեց։ Նա Վասիլիի յուրաքանչյուր քայլին հետևում էր։ Եվ հենց տեսնում էր, որ Վասիլիի ճանապարհին աղջիկ է պատահել, անմիջապես այդ աղջկան հասցնում էր սև հայելի նվիրել։ Այդ պատճառով էլ, ուր էլ որ գնար Վասիլին, ինչ աղջկա էլ որ չհանդիպեր, նա իր առջև միայն Գիշերային Կախարդին էր տեսնում։

Դա է պատճառը, որ երբեմն ասում են՝ տղան մի աղջկա սիրեց և բոլոր այլ աղջիկների մեջ իր սիրածին է տեսնում։ Դե ինչ է սա եթե ոչ Գիշերային Կախարդի և նրա սև հայելու կախարդանք։

ԱՎԱ ԱՐԴՈ