ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Օրվա առակ՝ «Վեհությունն արհեստների մեջ է» Ավա Արդո

Ապրում էր աշխարհիս երեսին մի հասարակ աղջիկ՝ Միլենան։ Եվ դեռ վաղ մանկությունից նրան գրավում էր մի արհեստ՝ կողովներ գործելը։ Մեծ հաճույքով էր Միլենան կողովներ գործում, տուն բերելով ոչ վատ գումար, որով չէր կարող չուրախացնել հորն ու մորը։

Աղջիկն այլ կյանքի մասին չէր էլ երազում։ Ընդհակառակը, բոլորին ասում էր, որ իր արհեստը ամենալավն է։

Բայց մի անգամ աշնանը իրենց գյուղ եկավ արքան։ Անտառներն այստեղ նշանավոր էին, շատ կենդանիներ կային այնտեղ, իսկ արքան, ինչպես հայտնի էր, մոլի որսորդ էր։ Անցնելով ձիով կեղտոտ ու աղքատ բակերով, արքան տեսավ գեղեցկուհի Միլենային ու հասկացավ, որ ավելի լավ կին չի կարողանա գտնել։

- Գնանք ինձ հետ, - առաջարկեց նրան արքան։ - Դու կդառնաս իմ կինը, կլինես թագուհի։

Երկար հրաժարվեց Միլենան՝ չէր ուզում նա լքել հորն ու մորը, ու իր արհեստի մասին էլ ստիպված պիտի լիներ մոռանալ, ախր կողովներ գործեկը՝ թագավորական զբաղմունք չէ։ Բայց արքան համառ էր։ Ամեն օր նա գալիս էր գեղեցկուհու մոտ, նրան ընծաներ նվիրում ու շուտով Միլենան այլևս իր կյանքը չկարողացավ պատկերացնել առանց իր արքայի։

Նրանք հարսանիք արեցին, ու սկսեցին երջանիկ ապրել։ Եվ ամեն բան լավ կլիներ, միայն թե Միլենան, առանց իր արհեստի տխրում էր։ Բայց արքան դեմ էր։

- Ոչ, թագուհուն չի սազում զբաղվել այդպիսի բոսյակային զբաղմունքով։

Ոչինչ չէր մնում Միլենային, քան ենթարկվել իր ամուսնու կամքին։ բայց թախիծն ու տրտմությունը քայքայում էին նրա հոգին։ Չէր կարողանում նա անգործ մնալ։ Չէր կարողանում հրաժարվել նրանից, ինչը նախկինում իրեն երջանիկ էր դարձրել։

Եվ որոշեց այդժամ Միլենան գնալ խաբեության։ Հենց արևը ծագում էր, ճանապարհվում էր նա անտառ, որտեղ մենության մեջ, լսելով թռչունների դայլայլը, կողովներ էր գործում։ Եվ իրենից երջանիկ այդ վայրկյաններին չկար մեկը ողջ աշխարհում։

Միայն թե այ քեզ դժբախտություն՝ պալատում ապրում էր ագահ ու ստոր խորհրդական Կնուսսը։ Նա առաջինը նկատեց, որ թագուհին ամեն առավոտ պալատից՝ անտառ է վազում։

- Ահա, բռնվեցիր, - չարախնդալով ափերը շփեց նա ու արքային ամեն բան զեկուցեց։

- Հիմարություններ է այդ ամենը, - հեռացավ խորհրդականից արքան։ - Ի՜նչ ունի նա անտառում անելու։

- Չգիտեմ, չգիտեմ, - ծիծաղեց Կնուսսը։ - Միգուցե և ոչինչ, իսկ միգուցե կարող է հանդիպում է մի ինչ-որ ցնցոտիավորի իր գյուղից։

- Ստում ես, ստոր, - կատաղեց արքան։ - Չի կարող Միլենան ինձ խաբել։ Այդպիսին չէ նա։

Միայն թե կասկածն արդեն սկսեց կրծել արքայի հոգին։ Երկար հրաժարվեց հավատալ արքան խորհրդականի չար բամբասանքներին, բայց ամեն դեպքում չհամբերեց՝ որոշեց հետևել իր կնոջը։

Հաջորդ առավոտյան, հենց թագուհին պալատից դուրս վազեց, արքան գնաց նրա հետևից։ Ու որքան մեծ էր նրա զարմանքը, երբ տեսավ նա, թե անտառում իր սիրած կինը ինչով է զբաղվում՝ կողովներ է գործում։

- Եվ ինչու՞ ես դու միայն որոշել թաքնվել, - ծիծաղեց արքան։

- Ներիր ինձ իմ ամուսին, - մեղավոր խոսեց Միլենան։ - Ես քեզ չէի ուզում խաբել։ Բայց կյանք չունեմ ես առանց իմ արհեստի։ Ես ծնվել եմ, որպեսզի կողովներ գործեմ։

- Տարօրինակ ես դու, իմ կին, - չթաքցրեց իր զարմանքը արքան։ - Ոչ մի կերպ չես կարողանում բաժանվել քո բոսյակական զբաղմունքից։

- Ուղղակի դա այն է, ինչ ես կարողանում եմ բոլորից լավ անել, - պատասխանեց Միլենան։ - Ու չկա այդ արհեստի մեջ ոչինչ ամոթալի ու վիրավորական, թագուհու պատվի համար։ Մեծ եմ ես իմ գործի մեջ, ինչպես դու ես մեծ քոնի։ Ես կողովներ եմ գործում, իսկ դու կառավարում ես թագավորությունով։ Յուրաքանչյուրին՝ իրենը։ Փորձիր դու քեզ իմ արհեստում ու քո մեծությունը կավարտվի՝ սովորական մարդ կդառնաս, ով չի կարողանում սանձել բարակ շիվերը։ Եթե ես սկսեմ թագավորությունով կառավարել՝ կամաչեմ նրանից, որ ոչինչ դրանում չեմ հասկանում ու մեծ չեմ լինի թագավորություն կառավարելիս ես այնպես, ինչպես դու ես մեծ։ Արի, իմ ամուսին, մնանք մեծ յուրաքանչյուրս մեր գործի մեջ, ես՝ կողով գործելու, դու՝ թագավորությունով կառավարելու։ Ու խաղաղություն կլինի մեր կյանքում։

Ոչինչ չկարողացավ հակաճառել դրան արքան։ Ճիշտ դուրս եկավ նրա իմաստուն կինը։

Այդպես էլ ապրեցին արքան թագուհու հետ մինչ խոր ծերություն։ Ու նրանցից յուրաքանչյուրը մինչև իր կյանքի վերջը, մեծ էր իր գործերում։

ԱՎԱ ԱՐԴՈ