Այս առակը պատմում է մի հովվի մասին, ով ժամանակին, շատ վաղուց ապրում էր Խավատո անվանումով մի աղքատ փոքրիկ քաղաքում։ Հովվի անունն էր Վլեխո։ Վլեխոն դեռ բոլորովին պատանի էր, բայց այնքան էր շտապում դառնալ հասուն ու առնական տղամարդ։
- Չեմ ուզում ես այլևս ոչխար արածեցնել, - ասում էր իր հորը Վլեխոն։ - Ես արդեն մեացել եմ ու հովվի հագուստը իմ համար փոքր է։ Ուզում եմ մի ինչ-որ իսկական գործով զբաղվել։ Ուզում եմ իմ գործն ունենալ։
Բայց հայրը լսել չէր ուզում, թե ինչ է իրեն ասում ամբարտավան տղան։
- Դու հովիվ ես ծնվել, - ասում էր հայրը, - ու կմահանաս լինելով այն, ինչ ծնվել ես։
Այդպես էլ հավանաբար դժգոհ կլիներ իր կյանքից Վլեխոն մինչև իր կյանքի վերջին օրերը, եթե այն մարգագետին, որտեղ այդքան սիրում էին արածել պատանի հովվի ոչխարները, չհասներ մի օտարական։
- Հեյ, - կասկածող հայացքով չափեց օտարականին Վլեխոն։ - Դու ո՞վ ես։ Որտեղի՞ց և ու՞ր ես գնում։
- Իմ անունն է Գորան, - պատասխանեց օտարականը։ - Ես գալիս եմ հեռավոր Խոլակիա երկրից։ Իսկ ուղղորդվում եմ, դեպի հարավ, Ախոլակու երկիր։ Այդ երկրում ապրում են իմաստուն կախարդներ։
- Իմաստուն կախարդնե՞ր, - զարմացավ Վլեխոն։ - Իսկ մի՞թե այդպիսինները լինում են։ Ինչ-որ ես նման բաների մասին նախկինում չեմ լսել։
- Իմաստուն կախարդներւ, - բացատրեց օտարականը՝ հովվին, - իրենց կախարդությունը կատարում են ոչ թե հմայանքների օգնությամբ, այլ իրենց մեծ ու անգին իմաստության միջոցով։
- Ախ այդպես, - մտազբաղ ծործորակը քորեց Վլեխոն։ - Իսկ ինչու՞ ես դու գնում այդ հարավային Ախոլակու երկիրը, իմաստուն կախարդների մոտ։ Ինչի՞դ են նրանք պետք։
- Որովհետև ես ինքս էլ եմ իմաստուն կախարդ, - պատասխանեց Գորանը։
- Դու՞, - անսպասելիությունից վեր ցատկեց Վլեխոն։ - Այ քեզ բան։ Ո՞վ կարող էր մտածել, որ ես երբևէ կտեսնվեմ իսկական կախարդի հետ։ Իսկ դու չէ՞իր կարող, իմաստուն կախարդ, կատարել իմ մի, մի բաղձալի ցանկությունը։
- Դե եթե միայն մեկը, - ժպտաց օտարականը ի պատասխան։
- Միայն մեկն ու միակը, հարգարժան իմաստուն կախարդ, - բացականչեց Վլեխոն։ - Այնպես արա, որ ես հովվից՝ մեծ մարդ դառնամ։ Որ ես ուժեղ լինեմ ու մեծ իշխանություն ունենամ։ Ու որ մարդիկ իմ հետևից չասեն վիրավորական՝ «հովիվ»։
- Էհ, որքան շատ բան ես դու ուզում, - ծիծաղեց Գորանը։ - Թող այդպես լինի։ Կիրականացնեմ ես քո ցանկությունը։ Սակայն, զգուշացնում եմ քեզ, ես իմաստուն կախարդ եմ, այդ պատճառով էլ իմ կախարդությունը քեզանից մի փոքր ջանքեր ու չարչարանք կպահանջի։
- Ես ամեն ինչի համաձայն եմ, - անհամբերությունից այրվեց Վլեխոն։
- Այդ դեպքում լսիր, - ասաց օտարականը։ - Ամեն գիշեր, դու կբերես իմ քարանձավ՝ այն այստեղ է ոչ հեռու, մեկական ոչխար քո հոտից։
- Ու ի՞նչ կլինի իմ ոչխարների հետ, - վախեցավ Վլեխոն։
- Ոչինչ։ Ես ուղղակի ժամանակավոր կվերցնեմ դրանց քեզանից։
- Ու վե՞րջ, - զարմացած կախարդին նայեց հովիվը։
- Վերջ։
Չհակաճառեց կախարդին Վլեխոն։ Ամեն օր, կանոնավոր նա, իր նոր ծանոթի քարանձավի մոտ էր բերում մեկական ոչխար։ Ու երբ ամբողջ հոտը հավաքվեց, Գորանը ասաց՝
- Այ հիմա ես հեշտությամբ կկարոողանամ կատարել քո ցանկությունը։ Վերցրու, - կախարդը հովվին մեկնեց ձեռնափայտն ու մտրակը, որոնց օգնությամբ նախկինում էլ Վլեխոն արածացնում էր իր ոչխարներին։
- Սա ի՞նչ է, - զարմանքից քար կտրեց պատանին։
- Ձեռնափայտ ու մտրակ։
- Բայց ես քեզ խնդրեցի ինձ դարձնել ուժեղ ու մեծ, այլ ոչ մի հասարակ հովիվ։
- Այն ամենը, ինչ դու ինձ խնդրել ես, - քմծիծաղով պատասխանեց իմաստուն կախարդ Գորանը, - ես կատարել եմ։ Դու ուզում էիր մեծ մարդ դառնալ ու դու դարձար։ Ահա քեզ քո ոչխարների հոտը, դու նրանց համար մեծ մարդ ես։ Նրանց համար դու և ուժ ես և իշխանություն։ Նրանք քեզ կհարգեն տիրոջ պես ու երբեք դու ոչխարների հոտից չես լսի քեզ վիրավորող՝ «հովիվ» բառը, քանի որ ոչխարները խոսել չգիտեն։
- Բայց սա խաբեություն է, - բացականչեց Վլեխոն։ - Դու խաբեցիր ինձ, անիծված կախարդ։
- Ես կատարեցի այն ամենը, ինչի մասին դու ինձ խնդրել էիր, - հանգիստ պատասխանեց Գորանը։ - Իմ մեղքը չէ, որ քո խնդրանքը այդպիսի անորոշ էր։ Ախր դու ինքդ, հիմար, չգիտես թե ինչ ես ուզում։ Իշխանությունը տարբեր է լինում՝ մեկի համար ոչխարների հոտի վրա ունեցած իշխանությունն էլ արդեն շատ է, իսկ մյուսի՝ ամբողջ աշխարհի վրա ունեցած իշխանությունը՝ ոչինչ։
Իմաստուն կախարդ Գորանը հեռացավ, իսկ Վլեխոն մնաց մինչև իր կյանքի վերջը ոչխարներ արածացնող։ Ոչխարները նրան լսում էին ու նրանից վախենում։ Իսկ մարդիկ, ընդհանրապես սկսեցին Վլեխոյին անվանել ոչ թե ուղղակի հովիվ, այլ «մեծն հովիվ», քանզի ոչ ոք նրանից լավ չէր կարող այդպես վարպետորեն կառավարել հոտերը։
ԱՎԱ ԱՐԴՈ