«Ինձ փող է պետք, չե՞ս կարող ինձ հարյուր թուման պարտքով տալ», - հարցրեց մի մարդ իր ընկերոջը: «Ես գումար ունեմ, բայց քեզ ես չեմ տա: Երախտապարտ եղիր ինձ դրա համար»:
Մարդը բարկացած ասաց՝ «Այն, որ Դու փող ունես, և չես ուզում ինձ տալ, դեռ դժվարությամբ կարող եմ հասկանալ: Սակայն այն, որ ես դրա համար դեռ պետք է Քեզ երախտապարտ լինեմ՝ ոչ միայն ինձ համար անհասկանալի է, այլև կարծում եմ, որ ուղղակի լկտիություն է»:
«Թանկագին ընկեր, Դու ինձանից գումար խնդրեցիր: Ես կարող էի ասել՝ «Վաղն արի»: Հաջորդ օրն ես կասեի՝ «Ցավում եմ, բայց ես այսօր Քեզ դեռևս չեմ կարող տալ, արի վաղը չե մյուս օրը»: Եթե Դու նորից գայիր ինձ մոտ, ես կասեի՝ «Արի շաբաթվա վերջին»: Եվ այսպես, ես քթիցդ բռնած ման կտայի մինչև դարի վերջը, կամ էլ մինչև մի ինչ որ ուրիշը Քեզ պարտքով գումար չտար: Սակայն այդպիսի մարդ Դու չէիր գտնի, այդ պատճառով էլ ամեն անգամ գալու էիր ինձ մոտ և հույս դնեիր իմ փողերի վրա: Այդ ամենի փոխարեն ես քեզ ազնվությամբ ասում եմ, որ գումար չեմ տա: Հիմա Դու կարող ես բախտդ փորձել մի ինչ-որ ուրիշ տեղում: Այնպես որ երախտապարտ եղիր ինձ»:
ՆՈՍՍՐԱՏ ՓԵԶԵՇԿԻԱՆ