ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ՔԱՐԵՐԸ ՋՐԻ ՎՐԱ

Այս պատմությունը երկար ժամանակ փոխանցվել է բերանից բերան, իսկ հետո մոռացվել է։ Եվ իզուր չէ։ Քանի որ այս պատմությունը տեղի է ունեցել Էլիմեյե հին քաղաքում, որը շատ դարեր առաջ հիմնովին այրվել է։ Խոսում էին, որ դրա մեղավորը մի մոգ էր, Խաֆե անունով, ով այդպես էլ չհամակերպվեց այն բանի հետ, որ իրեն, մոգության մեջ գերազանցեց մի սովորական ատաղձագորձ։

Իսկ տեղի ունեցավ դա այսպես։

Մի անգամ, Խաֆեն որոշեց խնդրել որ ուսուցանի մի ուրիշ, իրենից ավելի զորեղ մոգի, Աֆերնի մոտ, ով ապրում էր Էլինեյե քաղաքում։

- Նայիր, - զգուշացնում էին Խաֆեին նրա ծանոթ մոգերը, - Աֆերնը հասարակ մոգ չէ։ Նա շատ խելացի է ու իմաստուն։ Նրա մոտ աշակերտելու ընկնելն նույնքան բարդ է, որքան ստիպել, որ քարը ջրի վրայով լողա։

- Քարերը ջրի վրայո՞վ, - զարմացավ Խաֆեն։ - Մի՞թե դա հնարավոր է։

- Այ ուղևորվիր Աֆերինի մոտ ու իմացիր, հնարավոր է թե ոչ, - ծիծաղում էին մոգերը։

Եվ Խաֆեն ճանապարհվեց Էլինեյե։

Իսկ այդ ժամանակ, մեծ ու ամենազոր մոգ Աֆերնը, կանգնած իր սիրած գետի ափին, մտորում էր այն մասին, թե ում վերցնի իրեն նոր աշակերտ։ Իր նախկին աշակերտը, ոչ շատ վաղուց, խայտառակությամբ վռնդվել էր։

Հենց այդ ժամանակ, գետի ափով անցնում էր տեղի ատաղձագործը՝ Միրոկը։ Այդպիսի վարպետ ատաղձագործ չէիր գտնի ողջ շրջանում։ «Աստծուց ատաղձագործ է», - այդպես էին նրա մասին խոսում։

- Հեյ, դու, - գոռաց տղային Աֆերնը։ - Ուզո՞ւմ ես լինել իմ աշակերտը։

- Ե՞ս, - շփոթվեց այդպիսի անսպասելի առաջարկից Միրոկը։ - Բայց ես երբեք չեմ մտածել այդ մասին։ Ախր ես սովորական ատաղձագործ եմ ու հեռու եմ մոգությունից։

- Դեռ ոչ ոքի հայտնի չէ, թե ով է հեռու, իսկ ով մոտ գիտելիքներին՝ մոգությունը կարող է արտահայտվել ամենահասարակ, սովորական բաների մեջ։ Եվ այսպես, դու ուզո՞ւմ ես դառնալ իմ աշակերտը, - կրկին ատաղձագործին հարցրեց Աֆերնը։

- Ես եմ ուզում, - հեռվից գոռաց ժամանակին վրա հասած մոգ Խաֆեն։

- Դե ինչ, - խորամանկ ժպտաց Աֆերնը, նայելով իր առջև կանգնած մոգին ու ատաղձագործին։ - Մոգ աշակերտի դեմ ես ոչինչ չունեմ, բայց դե ատաղձագործի դեմ էլ չունեմ։ Սակայն երկու աշակերտ չեմ պատրաստվում վերցնել։ Եթե ատաղձագործը համաձայնվի մոգության արվեստ ուսանել ինձ մոտ, ապա և նա, և դու, մոգ ստիպված կլինեք մի փոքր փորձություն անցնել։

- Օ, մեծն Աֆերն, - ինքնավստահ ծիծաղեց Խաֆեն, - մի՞թե կարծում ես, որ ինձ հետ կարող է մրցել մի ինչ-որ տղա, քաղաքաի ատաղձագործը։ Ախր ես մոգ եմ։ Իսկ նա ուղղակի փայտի հետ աշխատող։

- Փայտի հետ աշխատելն այնքան էլ հեշտ գործ չի, - արժանապատվությամբ խոսեց Միրոկը։ - Ամեն մոգ չի կարող դա գլուխ բերել։ Դե ինչ, ես համաձայն եմ դառնալ այնպիսի հարգելի մոգի աշակերտ, ինչպիսին դուք եք, ցածր խոնարհվեց ատաղձագործը Աֆերնին։

- Դե եթե այդպես է, - իրենից գոհ ժպտաց Աֆերնը, - ուրեմն լսեք՝ արդեն հիսուն և ավել տարի է, որ ես մեծ ու հզորագույն մոգս, ուզում եմ տեսնել մի-միակ հրաշքը։ Ես ուզում եմ, որ այս գետով, ոչ մի բանով չպահվելով բացի հենց ջրից, լողան ահռելի քարեր։ Նա, ում կհաջողվի այդ հրաշքը, կդառնա իմ աշակերտը և հենց նրան եմ ես խոստանում բացահայտել մոգության բոլոր գաղտնիքները։

Բարդ խնդիր է։ Բայց մոգերի հետ չեն վիճում։ Եվ Միրոկը, Խաֆեի հետ ճանապարհվեցին կատարել այդ անսովոր առաջադրանքը։

Շատ թե քիչ օր էր անցել, ու գիշերներ թռչել, բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը այդպես էլ չկարողացան ստիպել քարերին լողալ ջրի վրայով։

- Դա անհնար է, - հուսահատ գոռաց խաֆեն, երբ իր վերջին մտածածը տապալվեց։ - Չկա աշխարհիս երեսին այնպիսի մոգություն, որը կստիպի չբարձրացող քարե ապառաժներին լողալ ջրի վրայով։

Իսկ Միրոկը, փակված իր արհեստանոցում, գորշի էր անցել։ Վերցրել էր նա երկու մեծ փայտե գերան ու տաշեց նրանց այնպես, որ դրանք ոչնչով չէին տարբերվում հասարակ քարերից, ներկեց դրանք ու իջեցրեց ջուրը, ու փայտերը լողացին՝ իսկ ինչ պետք է անեին։ Այդ անհնար հրաշքին դուրս եկան նայելու Էլենեյեի բոլոր բնակիչները։

- Տեսեք, - գոռում էին նրանք, ցույց տալով ջրի վրայով լողացող քարերը։ - Քարեր են ջրի վրա։ Սա հրաշք է։ Մեծ հրաշք։

Քարերի այդ հրաշալի շարժումին, ջրի վրայով, հետևում էր նաև մեծ մոգ Աֆերնը ու երջանիկ էր՝ որքան երկար էր նա այդ պահին սպասել։

- Չի կարող պատահել, - տեսնելով գետով լողացող քարերը գոռում էր խոցված Խաֆեն։ - Սա ինչ-որ խաբեություն է։ Սա խաբեբայություն է։ Չկա այնպիսի մոգություն, որը կկարողանա ստիպել այսքան մեծ քարերին չսուզվել։

- Ինչպես տեսնում ես, կա այդպիսի մոգություն, - քմծիծաղ տալով նրան պատասխանեց Աֆերնը։ - Միայն թե քեզ այդ մոգությունը հայտնի չէ։ Դա ձեռքերի, ուղեղի, համբերության ու ուշիմության մեծ մոգությունն է։ Այնպես որ, ամենագետ մոգ, ստիպված եմ քեզ ասել, որ դու չկարողացար անցնել իմ փորձությունը։ Իրականում մոգությունը կարող է արտահայտվել ամենահասարակ ու սովորական բաներում։

Աֆերնը պահեց իր խոսքը ու իրեն աշակերտության վերցրեց հասարակ ատաղձագործի։ Իսկ խաֆեն, այդպես էլ իր մեջ ուժ չգտնելով համակերպվել այդ խայտառակության հետ, կրակի տվեց Էլինեյե քաղաքը։ Քաղաքը հիմնովի այրվեց, բայց Խաֆեն դրանից ավելի չթեթևացավ՝ քանի որ ինչ ուզում ես ասա, բայց նա չկարողացավ տիրապետել հասարակ ատաղձագործի հասարակ, բայց գործող մոգությամբ։

ԱՎԱ ԱՐԴՈ