ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԶՄՐՈւԽՏԵ ՍԱՆԴՈւԽՔԸ

Հիմարին իմաստություն են սովորեցնում։

Խելացին դրան հասնում է ինքը։

Այնպես ստացվեց, որ Ստեփանը լսեց մի հետաքրքիր պատմություն, թե ինչ-որ տեղ անտառում, մի աննկատ վայրում, գանձ է թաքցրած։ Միայն թե այդքան էլ հեշտ չէ այդ վայրը գտնել, իսկ գանձերը ստանալն ավելի բարդ է։

Այդ տեղը գտնվում է վեց կոճղերի ետևում, ծեր կաղնու երեք արմատների ու մի փթած փչակի ետևում։ Այ հենց այդ փչակը տեսնում ես՝ թռիր նրա մեջ, իսկ այնտեղ քեզ կսպասի զմրուխտե սանդուխքը։ Կանցնես, նշանակում է այդ սանդուխքով, կբարձրանաս դրա յուրաքանչյուր աստիճանով ու հարստություն ձեռք կբերես, որի մասին մտածել նույնիսկ չէր կարող։ Իսկ այդ հարստությունը ոչ այնքան չտեսնված գանձերի մեջ է, որքան իմաստության, որոնցով քեզ կշնորհեն քո անցած բոլոր փորձությունների համար։

Այ այսպիսի պատմություններ էր Ստեփանը լսել, իսկ ինչ էլ չէր լսել, մնացածն էլ ինքն էր հորինել։ Ոսկին նրա աչքերում փայլեց, թանկարժեք քարերը կայծկլտացին և նա առանց երկար մտածելու ուղևորվեց անտառ։ Եվ գնում է ինքն իրենից գոհ, որ ինքը հաստատ կգտնի և անհրաժեշտ կոճղերը, և արմատները, և փչակը, և սանդուղքը կանցնի, որովհետև Ստեփանը համարում էր, որ գեղեցկությամբ միգուցե չէր փայլում, ուժեղ էլ չէր այնքան, բայց իրենից խելացին չկար։ Չնայած, ինչ կեղծենք, խելքի առկայությունը նույնպես խոր կասկած էր ներշնչում։ Ախր եթե ուղղակի նայենք, իսկ ավելի լավ է մտածենք, ապա ինչ խելացի մարդ կուղևորվի գրողի ծոցը, ինչ-որ կոճղեր ու արմատներ փնտրելու։

Իր հաջողակության մեջ նա սկսեց կասկածել երբ արևը սկսեց մայր մտնել։ Իսկ իր խելամտության վրա՝ երբ երկնքում դողդղացին աստղերը։ Ընդ որում, Ստեփանին թվաց, որ աստղերը ոչ էլ դողդղում են, այլ ծիծաղում են իր վրա։ Բայց նրա համար, ում պատիվ էր վիճակվել գիշերել գարշահոտող ճահճի մոտ, այդպիսի տեսիլքները՝ բնական են։

Նա կանգնեց, տեղում դոփեց մի փոքր, շուրջը նայեց և հասկացվ, որ ընկել է կարծես հավն ապուրի մեջ՝ մութ է, մեռաց, խողավ և անտառն է սպառնալի աղմկում, ու ոչ միայն աղմկում է, այլ կարծես խոսում է իր հետ։ Բայց դե ճահիճը՝ ճահիճ է՝ այստեղ ամեն բան խոսում է, կասկածելի շարժվում, գոռում ու ճչում։

Որոշեց Ստեփանը չհուսահատվել այլ խարույկ վառեց, ու նստեց, սպասելով լուսաբացին։ Իսկ ինքը, կրակին մոտ նստեց, երկու մետրանոց մի ճյուղ ընտրեց, ու ձեռքում ամուր պահեց, որ եթե ինչ-որ մեկը դուրս սողա ճահիճից, անմիջապես միաչքանի դառնա, իսկ ինքը նստել, ու վախենում է շարժվել։ Միայն թե նայում է, իսկ ճահճի կողքին սև կոճղեր են ինչ-որ դուրս ցցված։ Ստեփանը հեռվից հաշվեց դրանք, ու ըստ նրա դուրս եկավ, որ դրանք վեցն են։ Իսկ այնտեղ նաև ինչ-որ արմատներ են այդ կոճղերից տարածվում։

Նա արագ ջահ պատրաստեց, վառեց այն ու գնաց տեղանքը ուսումնասիրելու, որը ցերեկով բոլորովին այլ էր թվում։ Ու չսխալվեց՝ այդ արմատները այն դարավոր կաղնունն են, որի մեջ էլ խոր բացվում էր առասպելական փչակը։ Դե ինչ ասես, գանձերի փնտրման բոլոր օրենքներով, Ստեփանի ճակատագիրն էր ճանապարհվել փնտրելու գիշերվա մթին։

Նա քայլ արեց փչակի մեջ, ու սպասեց, իսկ նրա հետ ոչինչ տեղի չունեցավ։ Կանգնել է Ստեփանը ու ինքն իրեն աշխարհի ամենավատ բաներով նախատում է՝ մի՞թե կարելի է այդքան բթամիտ լինել, որ հավատալ այդ հիմար պատմություններին։ Մի բանն է սփոփում, որ ոչ ոք իր խայտառառակությունը չի տեսնում։ Չնայած, ուր էր թե այդպես լիներ, նա բոլոր համագյուղացիների մոտ գլուխ էր գովացել, որ գնում է գանձեր փնտրելու։ Այդքանից հետո միայն պետք է գյուղից փախնել, քանի որ կծաղրեն։ հուսալիության համար Ստեփանը նույնիսկ և տեղում ցատկեց, և ծառի բնին խփեց։

- Գլխիդ խփիր, - որոտած ձայնը։

Ստեփանի հոգին՝ կրունկներն ընկավ։

- Ո՞վ կա այստեղ, - հարցրեց նա շատ ցածրաձայն, համարյա շշնջալով, հուսով, որ ոչ ոք իրեն չի պատասխանի։

- Դուրս տար վերջապես դու քո ծխահարանը, - որոտաց բարկացած ձայնը։ - Իմ ողջ փչակը կսևացնես։

Ստեփանը ջահը գետին նետեց, իսկ ինքը, կարծես թե այդ կաղնուն էր սերտաճել՝ չի կարողանում տեղից շարժվել։

- Դե հանգցրու վերջապես կրակը, հիմար, - չէր հանգստանում ձայնը։ - Ողջ անտառը կայրես։ Եվ որտեղի՞ց եք Դուք միայն այդպիսին իմ գլխին գալիս։

Վերջապես Ստեփանը չդիմացավ՝

- Ո՞վ կա այստեղ։ Դու ո՞վ ես, խոսող կաղնի՞ն։

- Այո, քեզ համար, բթամիտ, այստեղ ամեն բան էլ խոսող է, - որոտաց պատասխանը։ - Լռակյաց կմնաս, երբ յուրաքանչյուրն այստեղ է խծկվում, կարծես թե մեղր է քսված։ Ի՞նչ ես ուզում ինձանից։

- Դե ես, բանը… ես եկել եմ գանձերի հետևից, - սկսեց Ստեփանը, - իսկ մուտքն աստեղ է։

- Ո՞վ է քեզ ասել, թե այստեղ է մուտքը։ Որտե՞ղ է այստեղ նման բան գրված, - ակնհայտ վերջին համբերությունը կորցրեց հնագույն աժդահան։

- Այդպես մարդիկ են ասում…

- Մարդի՞կ են ասում, - ցնցվեց կաղնին։ - Իսկ սեփական գլուխ ունե՞ս, թե ողջ ուղեղդ խոպոպներիդ մեջ է հոսել։ Մի կողքերդ նայիր, ահա հողի մեջ անցք է խոր բացվում, ինչո՞վ մուտք չէ, բթամիտ։

- Ախր ասում էին…

- Չքվիր այստեղից։

Կաղնին բարկացած երերաց ճյուղերով և Ստեփանը գլորվելով, կարծես թե իրեն աքացի էին տվել, դուրս թռավ փչակից։

Ուշքի գալով, Ստեփանը ճանապարհվեց այն մուտքին, որը ցույց էր տվել կաղին։ Իհարկե կարելի էր սպասել լուսաբացին, բայց Ստեփանն այսպես դատեց՝ դեռ գիշերվա կեսն է անցել, իսկ նրա հետ արդեն հասցրեց զրուցել կաղնին ու ոչ թե ուղղակի զրուցել, այլ ամեն բանի հետ նաև աքացի տալ, այդ պատճառով էլ այս մահաբեր վայրում երկար մնալու ցանկություն բոլորովին չուներ։ Ափսոս միայն, որ ջահն էր հանգչել, ու խարույկն էլ քամով հանգցրել, իսկ իջնել անլույս խավարի մեջ, իհարկե սարսափելի էր։ Բայց դե գանձերը՝ գանձեր էին, ու Ստեփանը սուզվեց սև անցքի մեջ։

Նա հենց սուզվեց, այդպես էլ մյուս կողմից դուրս եկավ։ Ահա այն՝ միևնույն ճահիճը, նույն վեց կոճղերը ու միևնույն կաղնին, միայն թե այն կարծես թե ավելի էր մեծացել ու ավելի լայն էր դարձել՝ ու ինչ, այդ հինավուրձ հսկան բարձրանում էր մինչև աստղերը։ Ստեփանը նայեց իր ոտքերի տակ ու զարմանքից քար կտրեց՝ նա կանգնած էր օդում ճոճվող մի աստիճանի վրա, որը փայլում էր զմրուխտներով։ Կարծես թե ողջ սանդուխքը լողում էր օդում ու այն տանում էր, ոչ ավել, ոչ պակաս, ծանոթ կաղնու մոտ, որի տակ անհամար հարստություն էր կուրացուցիչ փայլում։ Ստեփանը անվստահ քայլ արեց հաջորդ աստիճան, հետո երրորդ, ու ինքն էլ չնկատեց, թե ինչ արագ հայտնվեց ցանկալի նպատակի մոտ։ Եվ ամեն բան պարզվեց, որ այնքան հեշտ էր։ Եվ կաղնուն նա մոտեցավ այնպես, ինչպես մի լավ ծանոթի։ Մտածեց, թե կաղնին հիմա կրկին կխոսի նրա հետ, բայց կաղնին, ինչպես և ծառին բնորոշ է, լռում էր։ Իսկ նրա տակ, ուղիղ սարսափելի ծուռ արմատների մոտ, բարձրանում էին ոսկու, ակնեղենի և թանկարժեք զարդերի սարեր։ Այստեղ և աննկարագրելի գեղեցկության ականջողներ կային, և չտեսնված աշխատանքների մատանիներ, ուլունքներ, ապարանջաններ։ Դե ինչ ասես՝ ինչ ասես այնտեղ չկար։ Սակայն Ստեփանը անմիջապես նկատեց, որ այդ իրապես արվեստի գործերի մեջ ընկած էին նաև անբարետես մանր զարդարանքներ։ Չնայած, որ Ստեփանը թանկարժեք քարերի և զարդերի գիտակ չէր, բայց ամեն դեպքում հստակ գլխի ընկավ, որ այստեղ հավաքված է և այն, որ մի ողջ կարողություն է իրենից ներկայացնում, և այն, որ թշվառ կոպեկներ արժե։ Սակայն հասարակ բաներին նայելը և սրտին և աչքին սովորական էր, իսկ այ շքեղությունից՝ աչքերը կուրանում էր։ Միայն թե եկել էր նա այստեղ ոչ թե մանր զարդարանքների հետևից, այդ պատճառով էլ պետք էր վերցնել ամենաթանկը, ամենալավը և որքան հնարավոր է շատ։ Բայց դե որտեղ հավաքի՝ պարկը Ստեփանը թողել է ափին։ «Այ թե հիմարն եմ, - մեղադրում էր իրեն Ստեփանը։ - Ամենակարևորը մոռանալ»։ Եվ իրոք, էդ ինչ բան է՝ գանձերի հետևից գնալ ու պարկը մոռանալ։ Իսկ ամեն բանի մեղավորը ագահությունն ու շտապողականությունն է։ «Բայց դե ձեռքերս հո տեղն են», - ինքն իրեն հանգստացրեց Ստեփանը։ Եվ սկսեց արագ-արագ երկու ձեռքով հավաքել ամենաթանկ, ամենալավ ամեն բան, գրպանները սկսեց ոսկեդրամներ ու մատանիներ լցնել։ Այնքան լցրեց, որ ոտքերի տակ հողը չէր տեսնում՝ գանձերը՝ ծնոտով էր պահում իսկ անդրավարտիքի գրպանները ծանրությունից համարյա թե մինչև ծնկներն են կախվում։ Իսկ այստեղ դեռ պետք է աստիճաններով իջնի։ բայց մի՞թե դա փորձություն է այն մարդու համար, ով մի ժամում, աղքատ մարդուց դարձել է հասրուստ։ Մի բան միայն Ստեփանին հանգիստ չէր տալիս՝ իսկ որտե՞ղ է այն գովերգած իմաստությունը, որով իրեն պետք է շնորհեր զմրուխտե սանդուխքը։ «Իսկ միգուցե ես արդեն իմաստուն եմ», - մտքերի մեջ ընկավ Ստեփանը։ Միգուցե և այդպես է։

ԵՐկու աստիճան բարձրացավ Ստեփանը, մեկ էլ լսում է՝ ամեն բան իր շուրջը սկսեց շարժվել, կարծես թե հողը ցնցվեց ու սկսեց խոսել ինչ-որ բանի մասին, միայն թե ինչի մասին է խոսում, Ստեփանը չի կարողանում հասկանալ։ Կաղնին նույնպես իր փտած էությամբ ճռճռաց։ Ընդ որում շատ վատ ճռճռաց, նախազգուշացնող։ Ստեփանը շտապեց արագ անցնել սանդուղքով, միայն թե փորձիր այդ բեռը վրադ ինչ-որ բան արագ անել։ Իսկ այստեղ, ուղիղ իր քթի առջև, հողից պոկվեցին արմատները ու դրանցից մեկը, որը ամենաերկարն էր ու ամենաճկունը, Ստեփանի ոտքից բռնեց։ Ու պահում է, ոչ ամուր, ոչ մահացու սեղմելով, այլ շատ անվստահ։ Այն կարելի էր վերցնել, մատերով պոկել ու մի կողմ նետել, բայց դե որտեղ դու այդ մատերը կվերցնես, եթե ձեռքերդ ամբողջովին զբաղված են։ Ոտքը թափ տվեց Ստեփանը, իսկ դրանից ինքն ամբողջ մարմնով երերվեց, իսկ նրա ողջ գանձերը այդ ընթացքում ձեռքից թափվում են ներքև՝ թափվում են ու հողի մեջ գտնում կորում, իսկ դրանց փոխարեն արմատներ են դուրս գալիս ու իրեն փաթաթվում։ Եվ ձեռքում եղած ողջ հարստությունը թափել չի կարող՝ թափելուց, դրա տեղը այդքան արմատներ կհայտնվեն։ Ի՞նչ անի, ո՞նց վարվի։ Այդպես էլ գիտեր Ստեփանը՝ այդ զմրուխտե սանդուխքը հասարակ բան չի։ Իսկ այստեղ հերթական արհավիրքը վրա հասավ՝ զմրուխտե աստիճանները շարժվեցին ու սկսեցին օդի մեջ լողալ, տարօրինակ զրնգացի, ու սկսեցին Ստեփանի վրա շարժվել, իսկ նրանց եզրերը սուր էին ածելիի պես՝ մի փոքր էլ, ու կկտրատեն, մանր կտորների կբաժանեն։

Այնպիսի վախ համակեց Ստեփանին, որ ի ծնե այդպիսի վախ չէր զգացել։ Գոռաց նա, օգնության կանչեց։ Բայց դե ո՞վ նրան կլսի։ Նույն կաղնի՞ն։ Ախր ամենայն հավանականությամբ հենց նա էլ փորձում էր սպանել Ստեփանին։ Եվ այստեղ Ստեփանը հիշեց, որ իր, որպես հասկացող մարդու, գլուխն աշխատում է՝ նկատեց նա, որ արմատները նահանջում են աստիճանների աղջև, այս ու այն կողմ են գնում, որպեսզի հանկարծ աստիճանին չդիպչեն, այդ պատճառով էլ սկսեց գանձերը վայր գցել այնպես, որպեսզի նրանց տեղում աճող արմատները ուղղակի աստիճանի ածելու տակ ընկնեն։ Միայն թե արմատները քիչ են, պետք է, ավելի շատ լինեն, որ աստիճանն էլ դանդաղեցնեն, որ ինքը փրկվի։ Այ այստեղ էլ նա օգտագործեծ մատերի վրայի մատանիները ու գրպանների ոսկեդրամները։ Ու չսխալվեց Ստեփանը՝ արմատները, ինչպես և հարկն է, աճում էին ու անմիջապես աստիճանի ածելու տակ ընկնում։ Կաղնին ցավից ոռնաց, ցնցվեց աժդահան իր դարավոր բնով, կատաղած թափ տվեց կանաչ սաղարթով։ Իսկ Ստեփանը վերջին ակնեղենը իր գրպանից հանեց ու գոռում է՝

- Տեսնու՞մ ես, փտած կոճղ, դեռ ունեմ քո հարստությունից՝ քո բոլոր արմատները կկտրատեմ, եթե բաց չթողնես։

Ճռռաց կաղնին ու բաց թողեց, արմատները Ստեփանին ազատ արձակեցին իսկ աստիճանները կրկին իրենց տեղը կանգնեցին։ Վեր թռավ վայ-գանձեր որոնողը, արդեն ուզում էր փախչել այդտեղից, միայն թե տեսավ, որ իր ճանապարհը փակված է։ Նա սարսափից նստաեց՝ իր առջև կանգնած էր ոչ ուրվական, ոչ ստվեր։ Անզորությունից ծունկի իջավ Ստեփանը այդ հրեշի առջև, խնդրեց, որ խնայի իրեն ու վերջին թանկարժեք քարը, որը իր ափում ամուր պահում էր, այն աշխարհից դուրս եկածի ոտքերի առաջ նետեց։ Եվ հենց այդ քարը հողին կպավ, նույն վայրկյանին այդ ստվերը վերածվեց մի չքնաղ աղջկա։ Կանգնած էր նա Ստեփանի առջև բարեկազմ, գեղեցիկ, թանկարժեք քարերով կարված շորերով, իսկ գլխին նրա երկնային համաստեղություններով շողում էր թագը։ Ստեփանը կանգնեց ու չգիտի թե ինչ անի, ինչ ասի։

- Մեղավոր եմ ես, հավանաբար, - վերջապես մի կերպ դուրս տվեց նա։ - Դրա համար էլ վճարեցի։

Իսկ գեղեցկուհին ի պատասխան ժպտաց՝

- Դու միայն քո հիմարության համար ես մեղավոր, իսկ հիմարությունը քեզ բերեց ագահության։ Բայց խելամտությունը քեզ փրկեց։ Միայն դրա համար թույլ եմ տալիս քեզ մի անգամ էլ բախտդ փորձես՝ բարձրացիր զմրուխտե սանդուխքով ու գանձերից վերցրու այն, ինչը քո ձեռք բերած փորձը քեզ հուշում է։

Այ քեզ շրջադարձ։ Ախր հենց նոր Ստեփանին հաջողվեց հարշքով փրկվել կործանումից ու ինչ, կրկին այդ նույն կործանմա՞նը գնա։ Այդ ինչպիսի հիմար պետք է լինես, որ համարձակվես նման բան անել։

- Դե փորձիր քեզ, - համոզում էր նրան աղջիկը։ - Եթե առաջին անգամ անցել ես, երկրորդ անգամ ավելի հեշտ կլինի։ Հո դատարկ ձեռքերով տուն չե՞ս վերադառնալու։ Գյուղում ի՞նչ կասեն, որ դու այնպիսի տխմար ես, որ փնտրել է պետք՝ հավատացել ես առասպելների ու ասեկոսների։ Իսկ այսպես, գտնված գանձերով, քեզ ով ուզես կհավատա։ Հերոս կդառնաս։ Փորձիր քեզ։

Դա էլ էր ճիշտ՝ գեղեցկուհին հո հասարակ չէր, կարծես պայծառատես լիներ՝ հարազատ գյուղում Ստեփանին ախր տխմար կանվանեն։ Ինչ լինելու է թող լինի, որոշեց Ստեփանը ու կրկին բարձրացավ զմրուխտե սանդուխքներով, կրկին կաղնու տակ նույն հարստությունները գտավ։ Միայն թե նրա ձեռքերը այնքան էլ ուժեղ չէին դեպի այդ հարստությունը ձգվում իր վերապրածից հետո։ Սակայն Ստեփանը այնպես մտածեց, որ իր դժբախտությունը նրանում էր, որ իր ձեռքերը զբաղված էին՝ իրեն ոչ համապատասխան բեռ էր վերցրել, դրա դիմաց էլ ստացավ։ Իսկ այսպես, թեթև հեշտ կլինի այն սանդուղքով իջնելը՝ արագ կվազի ու վերջ։ Այդպես մտածեց ու որոշեց վերցնել այն, որը իրեն ոչ ծանր կլինի, ոչ էլ բեռ կդառնա՝ ուլունքներ վերցրեց թանկարժեք, այնպիսի, որ դրանց նայելուց սիրտդ կանգնում էր, իր վզին կախեց, ամենաանսովոր մատանիները մատերին դրեց, իսկ ոսկե ապարանջաններով դաստակները զարդարեց։ Ոչ թե Ստեփանն էր այլ կարծես արևելյան սուլթան լիներ ինչ-որ։ Ուզում էր նաև էլի գանձեր հավաքել, բայց դե արդեն փորձված աղվես էր, այդ պատճառով էլ կանգ առավ, իսկ հետո խոր շունչ քաշեց ու անվստահ կանգնեց զմրուխտե սանդուխքի առաջին աստիճանին։ Ու ամեն բան կրկնվեց՝ ամեն բան շարժվեց, շշնջաց, կաղնին իր արմատները մեկնեց դեպի Ստեփանը։ Բայց այս անգամ Ստեփանի ձեռքերը ազատ էին՝ արմատներից մեկը փորձեց բռնել նրա ոտքից, բայց Ստեփանը հեշտությամբ այդ արմատը ոտքից այն կողմ նետեց։ Ու անմիջապես աստիճաններով վեր վազեց, այնպես, որ ոչ կաղնին, ոչ էլ ինքը՝ զմրուխտե սանդուխքը չհասցրեցին ուշքի գալ։ Ու կանգնեց Ստեփանը աղջկա առջև, կտրիճների կտրիճ, ուղղակի հպարտությունից փայլում է, որ այ այսպիսի ծելացի է ու ճարպիկ։

Իսկ գեղեցկուհին ի պատասխան սովորականի պես ժպտում է։

- Այ տեսնում ես, - ասում է նա, - թե ինչքան հեշտ էր պարզվում է ամեն բան։

Դե Ստեփանը որոշեց մինչև վերջ խելացի երևալ ու պատասխանեց՝

- Հեշտ էր, որովհետև երկրորդ անգամ էր։ Հեշտ է, երբ գիտես թե քեզ ինչ է սպասում։

Պատասխանը հավանաբար աղջկա սրտով եղավ, չնայած Ստեփանը նրա ձայնի մեջ թեթևակի հեգնանք նկատեց։

- Անկախ նրանից թե ինչ է քեզ սպասում, - ասում է նա, - վերցրու այն, ինչ կարող ես տանել, առանց ազատությունդ կորցնելու։ Յուրաքանչյուրը՝ իր հարստությունն է ի զորու տանել։ Քեզ համար քո այս հարստությունը ուժերիդ ներածի չափ է չէ՞։

- Ուժերիս ներածի չափ է, - համոզված պատասխանեց Ստեփանը, - այլապես չէի կարողանա տանել, այդպես չէ՞։ Այ հիմա ես դա հասկանում եմ։ Զմրուխտե սանդուխքն էլ դրա համար է, որ իմաստություն սովորեցնի։ Իմաստուն դարձա ես։

Միայն թե լռեց ի պատասխան գեղեցկուհին։

Եվ ամեն բան պտտվեց Ստեփանի աչքերի առջև ու անմիջապես նա հայտնվեց հանգած խարույկի կողքին, նույն, երկու մետրանոց ճյուղը ձեռքում, իսկ երկնքում, հանգիստ շողում էր արևը։ Ուշքի եկավ Ստեփանը, մտածեց, որ աչքին է այդ ամենը երևացել, բայց ոչ՝ ինքն ամբողջովին փայլում էր ու շողշողում արևի տակ, զմրուխտներով, ադամանդներով ու մարգարիտներով։ Այ թե ուրախություն եղավ։ նա իր ողջ հարստությունը գրպանները խոթեց, ու տուն ճանապարհվեց, քամուց էլ արագ, այնպես, որ միայն կրունկները փայլեցին։

Վերադառնալով հարազատ գյուղ, Ստեփանը իրապես դարձավ տեղի նշանավոր մարդը։ Այ թե երջանկություն նրան բաժին ընկավ՝ հարսնացուները հանգիստ չէին տալիս, համագյուղացիները նրա ձեռքերն էին սեղմում, ընկերները հարցախեղդ էին անում։ Ամեն բան այնքան լավ դասավորվեց, որ ուզում էր անմիջապես տաս այսպիսի կյանք ապրել, այնքան լավ էր։ Միայն թե երջանկությունը երկար չտևեց՝ կամայական փառքի հետևում նախանձն է, ստվերի պես։ Միայն Ստեփա՞նն էր մտածում, որ միայն իրեն է բաժին ընկել այդպիսի պատիվ միանգամից հարստանալ։ Մյուսներն էլ էին մտածում այդպես։ Օր չէր անցնում, որ ինչ-որ մեկը չպահանջեր Ստեփանից ցույց տալ գանձերի այն բաղձալի վայրը։ Ստեփանը փորձում էր մերժել, ասելով թե այնտեղ այլևս ոչինչ չկա, ու որ այդ ամենը ինչ-որ կախարդությամբ է ստացվել, բայց դե ո՞վ էր նրան լսում։ Սպառնացին այնպես, որ Ստեփանին այլևս ոչինչ չէր մնում անել, քան ուղեկցել իր երբեմնի ընկերներ-բարեկամներին, այն նույն ճահճի մոտ, որտեղ փառավոր կաղնին էր աճում։ Իսկ այնտես ոչինչ էլ չկար։ Ման եկան նրանք, թափառեցին շուրջ բոլորը իսկ գեշարվան մոտ ընդհանրապես որոշեցին , որ եթե Ստեփանը չբացահայտի բոլոր գաղտնիքները, կխեղդեն նրան հենց այդ ճահճում ու կվերջանա։ Բայց այս անգամ ևս երջանկությունը ժպտաց Ստեփանին՝ նա կարողացավ մթության քողի տակ փախչել համագյուղացիներից։ Վազելով հասավ հարազատ տուն, թաքուն ողջ գանձերը հավաքեց ու հեռացավ գյուղից, որտեղ աչքերն էին կտրում։ Ու հիշեց նա այն նույն գեղեցկուհի-աղջկա խոսքերը այն մասին, որ հաստությունը ամեն մարդու բան չի։ «Մի՞թե սա էլ է իմ համար շատ, - տագնապեց Ստեփանը։ - Իսկ եթե այդպես է, ապա կկարողանայի՞ ես բարձրանալ բոլոր աստիճաններով։ Ուրեմն այս հարստությունը իմ ուժերի ներածի չափով է։ Այ թե ինչպիսին է այդ զմրուխտե սանդուխքի իմաստությունը՝ այնպես է սովորեցնում, որ իմաստություն ես հավաքում ոչ թե օրեցոր, այլ ժամ առ ժամ»։

Երկար թափառեց Ստեփանը, երկար հանգրվան փնտրեց, մինչև վերջապես չհասավ նա մի անծանոթ քաղաքի։ Իսկ այստեղ անհամար մարդիկ կան ու բոլորը վազում են ինչ-որ տեղ, գործերով են իրենց զբաղված առօրեական և Ստեփանի մասին, և գանձերի մասին ոչ ոք ոչ տեսել է, ոչ լսել։ Դե հենց դա էլ լավ է։ Իր փառքը Ստեփանը անցյալում թողեց, իսկ ընքը որոշեց արագ վաճառել բոլոր գանձերը, տուն գնել ու հարստության մեջ ապրել։

Բայց այ հեշտ է ասել, բայց դժվար անելը՝ համապատասխան մարդկանց է դեռ պետք գտնել։ Ո՞վ այդպիսի փողեր ունի, որ գնի Ստեփանի գանձերը։ Ու նաև կխաբեն նրան, հեշտությամբ մատի շուրջ կպտտեն։ Նա շուկայի հրապարակով քայլում է, գնորդներին է զննում։ Միայն թե ոչ ոք այնպիսին չէ՝ կամ կեղտոտ են, կամ կույր, կամ ծուռ, կամ կաղ, կամ էլ ընդհանրապես աղքատ ու տկլոր։ Բայց ի երջանկություն Ստեփանի, առևտրի ամենաթեժ պահին հայտնվեց մի պարոն։ Այ թե ում մոտ հաստատ գումար կլինի՝ շատ հարուստ, շատ թանկ հագնված, սիրամարգի պոչի պես, արևի տակ ծիածանի բոլոր գույներով շողշղում է։ Նա շունակ վաճառականներին էր նայում, ուլունքներ ու ականջողներ զննում, միայն թե երևում էր, որ իրան ոչ մեկը դուր չէր գալիս։

- ԱՆպետք բաներ են, - զզվանքով կնճռոտում էր հարուստը։

- Էժան բան է, - նորից կրկնում է։

Ոչ ոք նրան չի կարողանում գոհացնել։ Այ այստեղ էլ Ստեփանը վրա հասավ՝ ով-ով, բաց նա կզարմացնի այդ քմահաճ պարոնին։ Մոտեցավ նա հարուստին, մի կողմ տարավ նրան ու ցույց տվեց այն ամենը, ինչ կարող էր առաջարկել գանձերից։ Հարուստը հենց այդ ամենը տեսավ, դողերոցքի մեջ ընկավ։ Եվ ով էր այդ ամենը իր ձեռքերում պահում՝ ցնցոտիավոր մի աղքատ։ Զգուշացավ հարուստը։

- ՈՐտեղի՞ց քեզ այս իրերը, - խիստ հարցրեց նա։ Գողացա՞ծ են, ինչ է։ Ուրեմն ես հենց հիմա քեզ կհանձնեմ այնտեղ, ուր հարկն է։

- Ատծուց վախեցեք, - իրար խառնվեց Ստեփանը, - ինչ գողացած, իմ ժառանգությունն է։

Ի պատասխան հարուստը միայն ծիծաղեց՝

- Ժառանգություն, ասում ես, դու միայն քեզ նայիր, որտեղի՞ց քեզ այդպիսի ժառանգություն։ Ո՞վ ես դու՝ ցնցոտիավոր կեղտոտ ձեռքերով, ոչ սանրված ես, ոչ լվացված։ Ուզում ես խաբել ինձ։ Հապա մի խոստովանվիր, թե որտեղից քեզ այս շքեղությունը, - նա բռնեց Ստեփանի հագուստից։

Վախեցավ Ստեփանը և ամեն բան մի շնչով պատմեց՝ կաղնու մասին, զմրուխտե սանդուխքի մասին ու գանձերի մասին։ Հարուստը, չնայած, որ չէր էլ ցանկանում հավատալ այդ հեքիաթներին, սակայն ստիպված էր, այլապես որտեղից այս ցնցոտիավորի մոտ այսպիսի նրբագեղ իրեր։ Նա իր կյանքի ընթացքում շատ ոսկերիչների էր ճանաչում, սակայն նրանց մեջ չկար մեկը, ով կարողանար այսպիսի հրաշք ստեղծել։

Եվ կրկին Ստեփանի մոտ ամեն բան պտտվեց, կրկին նրան խնդրում են ցույց տալ այդ վայրը կոճղերով, արմատներով ու փչակով։ «Կարծես թե անվերջ ես անցնում եմ զմրուխտե սանդուխքի շրջանով», - առկայծեց Ստեփանի գլխում։ Բերեց նա հարուստին ու նրա մարդկանց ճահճի մոտ, միայն թե այս անգամ էլ ոչ ոք ոչինչ չգտավ։ Հողաթմբերով, կոճղերով, արմատներով փախավ նա բոլորից նապաստակի նման։ Ճիշտ է գանձերից էլ նրա մոտ ոչինչ չմնաց, բացի մի մատանուց, վերջին։ Ու ինչ անի դրա հետ եթե նա այնքան չքնաղ է, որ ոչ մի հարուստ նմանը չունի, ինչ ասես աղքատի մասին։

Հոգնած, աղքատ, սովածացած, նստեց Ստեփանը աստծու կողմից մոռացված մի փոքրիկ քաղաքի դարպասների մոտ։ Նստել է, հոգոց է քաշում, իր ճակատագրի վրա է զայրանում։ Իսկ նրանից քիչ հեռու մի տարեց ծերունի ողորմություն է խնդրում, ու Ստեփանին է թեք նայում։ Երկար ծերունին հետևեց տարօրինակ հյուրին, իսկ հետո հանկարծ ասում է՝

- Քո մատանին կվերցնեմ իմ հավաքած ողորմության դիմաց։ Վերցրու այն ամենը, ինչ այսօր հավաքել եմ։

Չէր սպասում Ստեփանը։ Ուզում էր արդեն ծերունուն հարցուփորձ անել, թե որտեղից նա մատանու մասին իմացավ, երբ այն հանգիստ գրպանում է ընկած, բայց հավանաբար այնքան էր թշվառականը հոգնած, այնքան էր սոված, որ պատրաստ էր ուղղակի մի կտոր հացի դիկաց տալ անիծված զարդը։ Առանց ափսոսանքի նա տվեց մատանին՝ ծերունուն, իսկ ինքը, հավաքեց ողջ ողորմությունը վերջինիս մոտից։ Եվ Ստեփանի ափի մեջ ընկած էին տաս արծաթե ոսկեդրամներ՝ ոչ շատ է դա, ոչ քիչ՝ ուղիղ այնքան, որ մահանաս սոված մահով։ Վեր նետեց նա դրամները ու տրտմած ասաց՝

- Մի՞թե այսպիսի հարստությունն է համապատասխանում իմ ուժերին։

- Դժվար է, ցանկացած հարստության հետ մնալ ինքդ քեզ պես, իսկ դու այ մնացիր։ Կարող էիր ի սկզբանե լռել գանձերի մասին, ու թաքուն տնօրինել դրանցով, իսկ դու ամբողջ գյուղին ահազանգեցիր, քանի որ այլ կերպ չէիր կարողանում։ Կարող էիր համապատասխան հագնվել նույնպես, ու այդ ժամանակ ոչ մի հարուստ քեզ ստի մեջ չէր մեղադրի։ Բայց դու դա չգիտեիր, քանի որ մնում էիր քեզ նման։ Լավ է դա թե վատ, դու կորոշես։ Այդքան էլ հաեշտ չէ զմրուխտե սանդուխքի իմաստությունը։ Այդքան էլ հասարակ չեն գանձերը։

Միայն հոգոց հանեց Ստեփանը ի պատասխան, իսկ ինքն իր մեջ մտածեց՝ «Ամեն բան կարող էր այլ կերպ դասավորվել, եթե մարդ իմանար, թե որ հարստությունն է իր ուժերի չափով։ Բայց դե ինչպե՞ս քո չափն իմանաս, երբ արժանի ես ավելիի։ Ահա, պարզվում է, ինչպիսին է զմրուխտե սանդուխքի իմաստությունը։ Դե միգուցե գոնե հիմա ես իմաստուն եմ»։ Միգուցե և այդպես էր։

ԱՎԱ ԱՐԴՈ