Դատավորի մոտ եկավ մի ամուսնական զույգ, խնդրանքով որ իրենց ամուսնալուծի։ Դատավորը կատարեց նրանց խնդրանքը առանց որևէ առարկությունների։ Ամուսինները գոհ մնացին։ Բայց երկրորդ հարցը, որով նրանք եկան դատավորի մոտ, շատ ավելի բարդ դուրս եկավ։ Նախկին ամուսիններից յուրաքանչյուրն ուզում էր, ինքը դաստիարակել երեխային, բայց դատավորն ասաց նրանց, որ նրանցից և ոչ մեկին չի համարում արժանի, որ զբաղվեն երեաների դաստիարակությամբ։
- Բայց ինչու՞, - զարմացան երկուսն էլ։
- Հիշեք, երբ ես հարցրեցի ձեզ, թե ինչու չեք ուզում միասին ապրել, դուք ի՞նչ պատասխանեցիք, - հարցրեց դատավորը։
- Բնավորությունները չհամընկան։
- Այո։ Դուք չտեսաք, որ երկուսդ էլ մեղավոր եք այն բանում, որ չեք կարող միասին ապրել, որ չեք կարողանում իրար հետ լեզու գտնել։ Դուք չուզեցաք ձեզ վրա պատասխանատվություն վերցնել ձեր ընտանիքի համար։ Դուք ամեն բանը բարդեցիք Ձեր բնավորությունների վրա, ասելով, թե իրար չեն համապատասխանում, կարծես ձեր բնավորությունները – դա մի ինչ-որ բան է, որը ձեզանից կախված չէ։ Այսպիսի անպատասխանատվության դեպքում Ձեզ չի կարելի երեխա վստահել։
Անդրեյ Յակուշև
